Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերը փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա դինամիկ զարգացել են բազմաթիվ ոլորտներում։
Ազգային ժողովի նախագահի համոզմամբ՝ Հայաստանի խորհրդարանը պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու եւ խորացնելու այդ հարաբերությունները։
Անդրադառնալով օրենսդիրների համագործակցության ակտիվացմանը, փոխայցերին ու փորձի փոխանակմանը՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանում առաջիկայում ձեւավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի երկկողմ կապերի առավել սերտացմանը։
Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությունը։
Շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի կողմից խորհրդարանի նախագահ միաձայն ընտրվելու առթիվ՝ Ռաֆիկ Մանսուրը նշել է. «Հստակ է, որ հայ ժողովուրդն այս Ազգային ժողովից մեծ ակնկալիքներ ունի, եւ ես 2019 թ. ընթացքում սպասում եմ խորհրդարանականների կողմից իրենց մանդատի կենսագործմանն ուղղված ջանքերին»։
Խորհրդարանի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար, ընդգծել է. «Ժողովրդավարությունը, արդյունավետ եւ թափանցիկ կառավարումը, մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորումն ու պաշտպանությունը մեզ համար այն հիմնարար արժեքներն են, որոնց վրա խարսխվում է մեր իշխանության գործունեությունը»։
Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

05-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO