Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Հովվապետական այց Ավստրալիա

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով ժամանեց Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմ, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ամենայն հայոց կաթողիկոսին եւ նրա շքախմբին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի օդանավակայանում դիմավորեցին թեմակալ առաջնորդ գերաշնորհ տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի գլխավորությամբ թեմի եկեղեցականները, թեմական եւ ծխական, ինչպես նաեւ հայկական կազմակերպությունների շուրջ քսան ներկայացուցիչներ։
Փետրվարի 2—ին Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ «Հրաշափառի» արարողություն։ Եկեղեցու առջեւ Ամենայն հայոց հայրապետին խաչվառներով, դրոշակներով եւ բարիգալստյան պաստառներով դիմավորեցին հոգեւոր դասը եւ թեմական ու ծխական խորհրդների անդամներ, երգչախմբերի անդամներ, դպրոցական աշակերտներ եւ սկաուտներ։
Աղ ու հացի օրհնության արարողությունից հետո Վեհափառ հայրապետը շարականների երգեցողության ներքո հանդիսավորապես մուտք գործեց եկեղեցի, ուր Հայոց հովվապետի օրհնաբեր այցին սպասում էին ավելի քան 400 հավատացյալներ։ Օրհնելով բարեպաշտ հայորդիներին՝ Նորին սրբությունն ուղղվեց դեպի սուրբ խորան, ուր կատարվեց եկեղեցու երկրպագության կարգը։
Այնուհետեւ Սուրբ Հարություն եկեղեցու սրահում տեղի ունեցավ հանդիպում ժողովրդի հետ։
Նույն օրը Ամենայն հայոց կաթողիկոսը Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի ուղեկցությամբ այցելեց Սիդնեյ քաղաքի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ «Հրաշափառի» արարողություն։
Համատեղ աղոթքից եւ հայրապետական «Պահպանիչից» հետո Հայկազուն սրբազանը ողջունեց կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմ եւ, մասնավորապես, հայոց հայրապետի առաջին այցելությունը չորս տարի առաջ կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցի, որը դարձավ հոգեւոր տուն հայ համայնքի համար։
Այցի առիթով Հայոց հայրապետը Սուրբ Երրորդություն եկեղեցուն ընծայեց Տիրոջ խաչելության պատկեր, նաեւ Սուրբ Էջմիածնից բերված խաչեր ընծայեց ներկա հավատացելոց։
Աջահամբույրից հետո եկեղեցու «Պաթմանյան» սրահում տեղի ունեցավ հանդիպում համայնքի անդամների հետ եւ հյուրասիրություն, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ջերմ մթնոլորտում զրուցելու վեհափառ հայրապետի հետ։
Ամենայն հայոց կաթողիկոսը նաեւ առանձին հանդիպում ունեցավ եկեղեցական վարչության անդամների հետ, ծանոթացավ համայնքային ծրագրերին՝ իր օրհնությունը եւ գնահատանքը բերելով եկեղեցական կառույցներում ընդգրկված աշխարհական անձանց նվիրյալ եւ անսակարկ ծառայության համար։
Փետրվարի 3—ին ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոսի սուրբ պատարագ մատուցվեց Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի Սիդնեյ քաղաքի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում։
Պատարագի արարողությանը ներկա էին Նյու Սաութ Վելսի նահանգապետուհի Գլադիս Բերեջիկլյանը, խորհրդարանի անդամ եւ նախարար Փոլ Ֆլեչըրը, Քրիստոնյա դեմոկրատ կուսակցության հիմնադիր եւ նախագահ Ֆրեդ Նայլը, հայր Թովմաս Վարկիզը, Նյու Սաութ Վեյլզ էկումենիկ խորհրդի նախագահ Րեյ Վիլիըմսը, Ավստրալիայի էկումենիկ խորհրդի ընդհանուր քարտուղար Էլիզաբեթ Սթոնը, Ղպտի եկեղեցու առաջնորդ Դանիել եպիսկոպոսը, Էմմանուել սինագոգի խորհրդի նախագահ Կուեն Հարիսը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ բարերարներ։
Սուրբ պատարագի ընթացքում Վեհափառ հայրապետի օրհնությամբ Հայկազուն սրբազանի կողմից ընթերցվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ—Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհվեց տիկին Գլադիս Բերեջիկլյանին՝ ազգօգուտ եւ եկեղեցանվեր իր ծառայության համար։
Հայրապետական այցելության առիթով եկեղեցուն ընծայվեց Տիրոջ Սուրբ Ծննդյան պատկեր՝ մաղթանքով, որ նրա առջեւ վերառաքվող աղոթքներով համայնքը շարունակի հավատի մեջ զորանալ, լավատեսության հույսով ու աննվազ կամքով կառուցել իր երազների երկիրը։
Փետրվարի 3—ին, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդի, տեղի ունեցավ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացման արարողությունը։
Այս առիթով Ամենայն հայոց կաթողիկոսը իր գնահատանքն ու օրհնությունը բերեց առաջնորդարանի հիմնական բարերարներ տեր եւ տիկին Լորիս եւ Սոնյա Խանջյաններին եւ իրենց ավանդը առաջնորդարանի կառուցմանը բերած եկեղեցու նվիրյալ զավակներին՝ հայցելով Տիրոջից նրանց քաջառողջություն, արեւշատ կյանք եւ ազգաշահ նոր ձեռնակներ։ Ի գնահատություն եկեղեցանվեր եւ ազգօգուտ ծառայության՝ Հայրապետական կոնդակով տեր եւ տիկին Խանջյաններին շնորհվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը։
Հիշարժան այս օրը Ամենայն հայոց կաթողիկոսը արքության պատիվ շնորհեց թեմակալ առաջնորդ գերաշնորհ տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին՝ ի գնահատություն նրա բարեջան ծառայության։
Նույն օրը երեկոյան Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի թեմական խորհրդի կողմից տրվեց պաշտոնական ճաշկերույթ ի պատիվ Ամենայն հայոց հայրապետի։
Ճաշկերույթին ներկա էին հայ համայնքի երեք հարյուրից ավելի անդամներ, բարերարներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թեմի հոգեւոր սպասավորներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ։ Հանդիսավարն էր թեմական խորհրդի փոխատենապետ, դոկտ. Ստեփան Գրքաշարյանը։
Երեկոյին գեղարվեստական կատարումներով հանդես եկան համայնքի պարախմբերը, նվագախմբերը, երգչախմբերն ու տաղանդավոր ասմունքողները՝ մեծ ոգեւորություն ու ցնծություն պարգեւելով ներկաներին։
Հանդիսության ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը օրհնության գրեր շնորհեց նորակառույց առաջնորդարանի մի շարք բարերարների, այդ թվում նաեւ տիար Արմեն Բաղդասարյանին՝ եկեղեցուն եւ առաջնորդարանին մատուցած իր երկարամյա ծառայության համար։
Երեկույթն ամփոփվեց Գարեգին Բ վեհափառ հայրապետի օրհնության պատգամով։

05-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO