Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Առաջընթացը տպավորիչ է

Բայց նպատակը պետք է լինի լիովին ազատ երկրների շարքին դասվելը

«Ֆրիդոմ հաուս» իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում դրական տեղաշարժ է արձանագրել։ Ժողովրդավարությանը նվիրված հերթական զեկույցում կազմակերպությունը մեր երկիրը դասել է նախորդ տարի ժողովրդավարության մասով ամենամեծ առաջընթացը գրանցած փոքրաթիվ երկրների շարքին։
Թեմայի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։
–Պարո՛ն Բաղդասարյան, այս զեկույցից հետո կարո՞ղ ենք հանգիստ շունչ քաշել, թե՞, գտնվելով անցումային փուլում, որոշակի մտավախություններ այնուամենայնիվ պետք է ունենանք։
–Մենք դեռեւս մասամբ ազատ չենք, այնպես որ հանգիստ, թեթեւացած շունչ քաշել չենք կարող հատկապես ժողովրդավարության ոլորտում, որտեղ պետք է անընդհատ աշխատել, որովհետեւ այդ ոլորտում նաեւ հետընթացներ են հնարավոր։ Ցավոք, Հայաստանն այդ փուլն արդեն անցել է. 1990—ականներին Հայաստանը ժողովրդավարության կղզյակ էր, բայց հետագայում ակնհայտ հետընթաց արձանագրվեց։ Այնպես որ, նման բան Հայաստանի հետ արդեն պատահել է, եւ չի կարելի զգոնությունը թուլացնել։ Հակառակը՝ պետք է անընդհատ այդ ուղղությամբ աշխատել։ Խնդիրը, իհարկե, բարձր գնահատական ստանալը չէ, ուղղակի մեզ համար դա կարեւոր է։
–Նույն տեմպերի դեպքում մասամբ ազատ կարգավիճակը կարելի՞ է ժամանակավոր համարել։
–Մեր նպատակը պետք է լինի լիովին ազատ երկրների շարքին դասվելը, բայց այդտեղ միայն ժողովրդավարական խնդիրները չեն։ Այդտեղ նաեւ տնտեսական ազատականացումն է, հարկային բարեփոխումները, այսինքն՝ դա համալիր գնահատական է՝ տարբեր բաղադրիչների հիման վրա։ Պետք է հասնենք դրան, որը չեմ կարծում, թե շատ հեշտ ու կարճ ժամանակում կլինի։ Ամեն դեպքում առաջընթացը տպավորիչ է։ Հուսանք, որ այդ տեմպերը կպահպանվեն։
–Հեղափոխությունից ու երկրում իրավիճակ փոխվելուց հետո ժողովրդավարության համար, ըստ Ձեզ, ի՞նչ խոչընդոտներ կարող են լինել։
–Ժողովրդավարության համար հիմնական խոչընդոտ կարող է լինել երկու հանգամանք։ Այսպես ասած՝ «հակահեղափոխական ուժերը», նախկին իշխանությունները, ՀՀԿ—ն, ինչու ոչ՝ Ռոբերտ Քոչարյանն իր ռեսուրսներով կարող են համախմբվել ու ակտիվացնել իրենց գործունեությունը։ Բացի այդ՝ գործող իշխանություններն իրենց վարկանիշի նվազումից խուսափելու համար կարող են, օրինակ՝ գայթակղություն ունենալ ոտնահարելու ազատ խոսքն ու ժողովրդավարությունը եւ այլն։ Բայց այս ամենը՝ տեսականորեն։ Չեմ կարծում՝ այդպիսի բան տեղի ունենա։ Ամեն դեպքում, տեսականորեն այդ երկու խոչընդոտը կա։
–Իսկ միջազգային համայնքի ուշադրության կենտրոնում մնալուն ուղղված քայլերն ինչպե՞ս կգնահատեք։
–Ես չեմ կարծում, թե հատուկ ջանքեր պետք է գործադրենք միջազգային հանրության ուշադրության կենտրոնում մնալու համար։ Պետք չէ ամեն ինչ անել այդ ուշադրության կենտրոնում հայտնվելու համար։ Պարզապես Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն անընդհատ պետք է պահել ուշադրության կենտրոնում, որպեսզի արտաքին աշխարհն աջակցի մեզ, որպեսզի ժողովրդավարական գործընթացները զարգանան ու դառնան անշրջելի։ Այսինքն՝ դա մեզ պետք է այնքանով, որքանով կարող է Հայաստանն ակնկալել միջազգային հանրության ուշադրությունը։ Ուշադրության կենտրոնում հայտնվելն ինքնանպատակ չէ։
–Դրական տեղաշարժ տեսնո՞ւմ եք։
–Դրական տեղաշարժ երեւում է նմանօրինակ զեկույցների միջոցով։ Ցավոք, դրանք զուտ նյութական, ֆինանսական աջակցությունների չեն վերածվել, համենայն դեպս ակնկալվող ծավալներով։ Կարծում եմ՝ դա էլ ժամանակի ընթացքում լուծվող խնդիր է։ Արտաքին կառույցները նման հարցերում շատ զգուշավոր են։ Աստիճանաբար կհամոզվեն, որ Հայաստանում համապատասխան գործընթացներն անշրջելի են դառնում, եւ որ իշխանություններն ի վիճակի են պատշաճ ձեւով օգտագործել այդ օգնություններն ու անհրաժեշտ նպատակին ծառայեցնել։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

06-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO