Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Պաշտոնական ընդունելություն նահանգապետարանում

Շարունակվում է Վեհափառ հայրապետի հովվապետական այցը Ավստրալիա

Նախօրեին Ավստրալիայի Նյու Սաութ Վելսի նահանգային խորհրդարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի առիթով, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ամենայն հայոց կաթողիկոսին խորհրդարանում դիմավորեց նահանգապետուհի Գլադիս Բերեջիկլյանը։
Ընդունելության ընթացքում Վեհափառ հայրապետին բարիգալստյան խոսքով ողջունեցին տիկին նահանգապետուհին եւ նահանգային խորհրդարանի պետարանի նախագահ տիար Ջոն Աջական։
Այնուհետեւ ընդունելության մասնակիցներին, նաեւ տարբեր եկեղեցիների ու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին սրտագին բարեմաղթանքներով ողջունեց Ամենայն հայոց կաթողիկոսը՝ շնորհակալություն հայտնելով հանդիպման բարեպատեհ հնարավորության համար։
Նույն օրը Գարեգին Երկրորդ կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ այցելեց Սիդնեյի Սուրբ Աստվածածին կաթոլիկ մայր տաճար։ Այս տաճարում Հայոց ցեղասպանության 100—ամյակի առիթով սուրբ պատարագ մատուցեց գերաշնորհ տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը՝ ներկայությամբ շուրջ 2000 հավատացյալների եւ հանդիսապետությամբ Սիդնեյի կաթոլիկ թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Էնթոնի արքեպիսկոպոս Ֆիշըրի։
Առաջնորդարանում Վեհափառ հայրապետին ողջունեցին Մայր տաճարի լուսարարապետ հայր Դոն Րիչըրդսոնը եւ օգնական եպիսկոպոս Րիչըրդ Ամբըրզը։
Կատարվեց շրջապտույտ, հայոց հայրապետին ներկայացվեց ազգային ժառանգություն նկատվող տաճարի երկհարյուրամյա պատմությունը։
Շրջապտույտի ընթացքում Ամենայն հայոց հայրապետն աղոթք բարձրացրեց տաճարի մուտքին 2018 թվականի դեկտեմբերի 18—ին հայոց մեծ բարեկամ բարձրաշնորհ տեր Էնթոնի արքեպիսկոպոս Ֆիշըրի ջանքերով եւ տեր եւ տիկին Ստեփան եւ Հիլդա Գրքաշարյանների նվիրատվությամբ զետեղված հայկական խաչքարի առջեւ՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին։
Այցի առիթով Ամենայն հայոց կաթողիկոսը հարցազրույց տվեց Սիդնեյի կաթոլիկ առաջնորդարանի «Catholic Weekly» թերթին։
Երեկ կաթողիկոսն այցելեց «Համազգայինի Արշակ եւ Սոֆի Գոլստըն» ճեմարան, որտեղ նրան դիմավորեցին ճեմարանի տնօրեն Էդի Դեմիրճյանը, ուսուցչական կազմը եւ շուրջ 350 աշակերտներ։ Ճեմարանի տնօրենի ողջույնի խոսքից հետո աշակերտները ներկայացան գեղարվեստական հայտագրով՝ մեծ գոհունակություն եւ ուրախություն պարգեւելով Ամենայն հայոց հայրապետին։
Կաթողիկոսն իր ուրախությունը հայտնեց վարժարանում երրորդ անգամ գտնվելու եւ պատանի հայորդիների պայծառ դեմքերը, սրտի ու հոգու ջերմությունը տեսնելու առիթով։
Այցելության առիթով Ամենայն հայոց կաթողիկոսը բոլոր աշակերտներին ընծայեց Սուրբ Էջմիածնից բերված խաչիկներ։ Ճեմարանին ի հիշատակ փոխանցվեց Սրբոց Նահատակաց մանրապատկեր։

06-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO