Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԱՅԼՔ...


Որքանով են վտանգավոր ԳՁՕ պարունակող սննդամթերքները

ԵԱՏՄ-ում կգործեն նման մթերքների մակնշման նոր նորմեր

Նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին Եվրասիական տնտեսական միության տարածքում ուժի մեջ են մտել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ (ԳՁՕ) պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջներ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ մակնշման նոր նորմերը գնորդներին հնարավորություն կտան սննդամթերք գնելուց առաջ առավել իրազեկ լինելու եւ ճշտելու՝ արդյոք պարունակո՞ւմ է տվյալ սնունդը գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ, թե՞ ոչ։
ԵԱՏՄ միասնական շուկայում շրջանառվող եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող ապրանքների վրա ԵԱՏՄ շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի կողքին խոշոր տառատեսակով կտպագրվի նաեւ ԳՁՕ գրառումը։ Այն պետք է համապատասխանի ԵԱՏՄ շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի ձեւին եւ չափսերին։
Ըստ ընդունված տեխնիկական պահանջների՝ մակնշումն արվելու է ապրանքի փաթեթավորման վրա, եթե ԳՁՕ—ի պարունակությունը գերազանցում է 0,9 տոկոսը։ ԳՁՕ նշումը պետք է լինի ԵԱՏՄ շուկայում շրջանառության միասնական նշանի մոտ եւ իր ձեւով ու չափերով համապատասխանի այդ նշանին։ Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հայտարարության՝ անցումային փուլը բիզնեսի հարմարեցման համար կազմում է 1,5 տարի։ Այդ ժամանակահատվածում թույլատրվում է ԳՁՕ—ի պարունակությամբ մթերքի արտադրումն ու շրջանառությունը ԵԱՏՄ տարածքում նախկին պահանջներով։
Մակնշման ի՞նչ տեխնիկական պահանջներ են գործելու, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները փորձագիտական ի՞նչ գործընթացներ են անցնելու, եւ ի՞նչ չափանիշներով է որոշվում՝ ԳՁՕ պարունակո՞ւմ է սննդամթերքը, թե՞ ոչ։
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ի պատասխան մեր հարցման՝ նշում է, որ այն դեպքում, երբ արտադրողը սննդամթերքի արտադրության ժամանակ չի օգտագործել ԳՁՕ եւ սննդամթերքում ԳՁՕ—ի պարունակությունը 0.9 տոկոս եւ ավելի քիչ է՝ համարվում է պատահական կամ տեխնիկապես չհեռացվող, եւ այդպիսի սննդամթերքը չի համարվում ԳՁՕ պարունակող սննդամթերք։ Այդպիսի սննդամթերքի փաթեթվածքի վրա ԳՁՕ չի մակնշվում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 20—ի N90 որոշման համաձայն՝ ԵԱՏՄ տարածքում շրջանառվող սննդամթերքը միության միասնական նշանի (!) հետ միասին մակնշվում է (—ԳՁՕ) նշանով՝ նույն ձեւով եւ չափով, եթե արտադրատեսակի բաղադրության մեջ օգտագործվել են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ (ԳՁՕ)։ Ներկայացնենք, թե ինչ է ԳՁՕ—ն։
Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ են համարվում ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ այն օրգանիզմները, որոնք ստացվել են դրա գենետիկական ապարատում մարդու միջամտությամբ առաջացած փոփոխության շնորհիվ։
Այլ կերպ ասած, գիտնականները վերցրել են մի կենդանի արարածի գենը եւ այն փոխպատվաստել մեկ այլ տեղ։ Գեները կարող են անցնել մի բույսից մեկ ուրիշ բույսի, բույսից կենդանուն կամ կենդանուց բույսին։
Նման փոփոխություններ կատարվում են մթերքի տեսակը փոխելու, բերքատվությունն ավելացնելու, տեսքն ավելի կատարյալ դարձնելու, դիմացկունությունը բարձրացնելու եւ այլ նպատակների համար։
Գենետիկորեն ձեւափոխված մթերքների թիվը սկսեց զարգանալ 1970—ական թվականների վերջերից։ Ամենատարածված ԳՁՕ—ներից են սոյան, ցորենը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը, բամբակը, տարատեսակ այլ մթերքներ։
Առ այսօր ե՛ւ հանրության, ե՛ւ մասնագետների շրջանում շարունակվում են քննարկումները, թե ինչպիսին է մարդու առողջության վրա ԳՁՕ—ների հնարավոր ազդեցությունը։ Պատասխանը միանշանակ չէ։ Ըստ վիճակագրության՝ առ այսօր ՀՀ ԱՆ—ն չունի տեղեկատվություն Հայաստանում ԳՁՕ—ների կիրառման հետեւանքով առաջացած առողջական խնդիրների վերաբերյալ։ Սակայն պատկան մարմինները միանշանակ կարեւորում են ԳՁՕ—ներ պարունակող սննդամթերքի վերաբերյալ պիտակավորման պարտադիր լինելը, ինչպես նաեւ դրա արտահանման ու ներմուծման դեպքում ստուգման փաստաթղթերի առկայությունը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

06-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO