Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ԼՂՀ


Ստեփանակերտում պետական թանգարանի նոր շենք է կառուցվում

Արցախի պատմաերկրագիտական թանգարանի վթարային շենքի մասին խոսակցությունները վաղուց էին շրջանառվում հանրության շրջանում, եւ նոր շենք ունենալու խնդիրը բազմիցս է բարձրացվել պետական մակարդակով։ Եվ ահա անցյալ տարի, հանրապետության նախագահի հանձնարարությամբ, նոր մասնաշենք կառուցելու վերաբերյալ որոշումը ներառվեց պետական բյուջեով նախատեսված կապիտալ շինարարության ծրագրերում։
Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունում վստահ են, որ մայրաքաղաքի Ազատամարտիկների նորակառույց այգու հարեւանությամբ մեկնարկած շինարարական աշխատանքները մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվեն։ Նման լավատեսության հիմքը այստեղ ընթացող շինարարության լայն թափն է, որ համաձայն ճարտարապետական նախագծի, համակարգվում է բարձրակարգ մասնագետների կողմից։
Նախարար Լ. Հովհաննիսյանի համոզմամբ՝ այն կվերածվի գիտական յուրահատուկ կենտրոնի։ Նորակառույց թանգարանի շենքը կունենա մեծ եւ փոքր դահլիճներ՝ հանդիպումների, գիտաժողովների եւ շնորհանդեսների, մշակութային տարբեր միջոցառումների կազմակերպման, գիտական ու պատմական արժեք ներկայացնող ցուցանմուշների եւ նոր հայտնաբերված (ձեռք բերված) իրերի ցուցադրման համար։ Ընդարձակ առանձնասենյակներում այցելուները հնարավորություն կունենան հաղորդակցվելու հոգեւոր մշակութային հարուստ անցյալ ունեցող Արցախի հերոսական պատմությանը, տարբեր ժամանակաշրջաններում՝ մեր ժողովրդի պայքարին, ավանդույթներին ու սովորություններին, ծանոթանալու հայկական լեռնաշխարհի պատմական հին քարտեզներին ու փորձելու երթեւեկել ուշագրավ այդ երթուղով։
Գերատեսչության պատասխանատուն կարծում է, որ անհրաժեշտ է բարձրացնել թանգարանների դերը՝ «երիտասարդ սերնդի դաստիարակության եւ մտածելակերպի ընդլայնման գործում», առանձնակի ուշադրություն հրավիրել դրանց հիմնանորոգման եւ պահպանման խնդրին։ «Թանգարանների հանրահռչակումը թույլ կտա նպաստել զբոսաշրջության զարգացմանը, սահմանամերձ բնակավայրերի առօրյայի աշխուժացմանը, «էկո—գյուղերում»՝ ներդրումային նոր ծրագրերի իրագործմանը»,–գտնում է Լ. Հովհաննիսյանը։

Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

06-02-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO