Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Արդյունքները լավատեսություն չեն ներշնչում

Նետաձգության Հայաստանի ձմեռային առաջնության արդյունքները մտահոգել են մարզաձեւի մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանին։ Մարզիկների մեծ մասի պատրաստականությունը, մեղմ ասած, լուրջ հարցեր է հարուցում՝ անորոշությամբ պատելով առաջիկա միջազգային մրցումներում նրանց հավակնությունները։ Ստեղծված իրավիճակում մարզչին մնում է ապավինել միայն իր փորձին եւ… հրաշքին։
—Ինչպե՞ս եք գնահատում տարվա անդրանիկ մեկնարկի արդյունքները։
—Թերեւս, ավելի տեղին կլինի բավարար գնահատականը։ Ցուցանիշները հիմնականում սպասվածից ցածր էին։ Բարվոք տպավորություն թողեց միայն տղամարդկանց մրցումներում հաղթած Վասիլ Շահնազարյանը։ Իսկ սովորաբար գոհացնող արդյունքներ գրանցող մյուս նետաձիգներն ակնհայտորեն պատրաստ չէին առաջնությանը։
—Ինչո՞վ է դա պայմանավորված։
—Տարբերակները շատ չեն՝ կա՛մ անհրաժեշտ ծավալի մարզումներ չեն անցկացնում, կա՛մ էլ ճիշտ չեն պարապում։ Այլ պատճառ դժվար է նշել։ Կարող ենք, իհարկե, վերագրել տարվա սկզբի գործոնին։ Բայց, կարծում եմ, այդ հարցին ավելի ստույգ կպատասխանեն նրանց անձնական մարզիչները։ Ամեն դեպքում, ընդհանուր պատկերը պարզ է. հիմա կսկսենք աշխատել հավաքական հրավիրված մարզիկների հետ եւ կփորձենք բարելավել նրանց արդյունքները։ Առաջին մեկնարկը միշտ էլ այսպիսին է լինում։
—Նահանջը մե՞ծ է։
—Միջին հաշվով արդյունքները 5—7 նիշով ցածր են սպասվածից։ 18 մետր հեռավորությունից կրակոցների համար դա մեծ տարբերություն է։ Այս մրցաձեւում անգամ 1 միավորը էական նշանակություն ունի։ Իսկ, ասենք, 70 մետրից կրակելու դեպքում դա շոշափելի տարբերություն չէ։ Նշեմ, որ կրակուղի էին դուրս եկել 32 մարզիկ եւ 12 մարզուհի։ Ինչպես արդեն նշեցի, տղամարդկանց հաշվարկում չեմպիոն դարձավ Վասիլ Շահնազարյանը, որի հետ մրցանակային եռյակն ամբողջացրեցին Վիգեն Սմբատյանը եւ Գեւորգ Հազարումյանը։ Աղջիկների մրցումներում հաղթեց Մերի Մխաջրջյանը, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին Իրինա Գրիգորյանը ու Մանե Սահակյանը։ Չեմպիոնուհին իր տարիքի համեմատ բավականին լավ նշանառություն դրսեւորեց։ 15 տարեկանում արդեն սպորտի վարպետի նորմա լրացրեց։
—Մեր նախորդ զրույցի ժամանակ նշել էիք, որ հանրապետական ստուգատեսի արդյունքներով եք ընտրելու Եվրոպայի ձմեռային առաջնության մասնակիցներին։ Արդեն կողմնորոշվե՞լ եք այդ հարցում։
—Առայժմ, կարող եմ ասել միայն, որ փետրվարի 10—ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու Բաթումում։ Ունենալու ենք օրական երկու մարզում, որոնց ընթացքում շեշտը դնելու ենք նետաձիգների տեխնիկական պատրաստականությանը։ Նաեւ նրանց ֆիզիկական վիճակը կարգավորելու խնդիր կա։ Այնտեղից էլ կմեկնենք Թուրքիայի Սամսուն քաղաք՝ Եվրոպայի առաջնությանը։ Ունենալու ենք երեք մասնակից, սակայն նրանց անունները պատրաստ կլինեմ հրապարակելու որոշ հարցեր ճշտելուց հետո միայն։ Այս պահին աներկբա է միայն Վասիլ Շահնազարյանի մասնակցությունը։ Մյուս երկու մարզիկներին ընտրելու եմ թեկնածուների հնարավորություններն ու արդյունքները եւս մեկ անգամ վերլուծելուց եւ նրանց հետ զրուցելուց հետո։
—Ինչ եք կարծում, կհասցնե՞ք շտկել իրավիճակը։
—Համենայն դեպս, հուսով եմ այդ ընթացքում մյուս երկու մասնակիցներին էլ հասցնել անհրաժեշտ մակարդակին։ Սակայն մեր հիմնական նպատակն է հավուր պատշաճի ներկայանալ հունիսին կայանալիք աշխարհի առաջնությանը, որում խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր։ Մարզիկների առջեւ դրվելու է վարկանիշ նվաճելու խնդիր։ Հոլանդիայում նախատեսված այդ ստուգատեսն անցկացվելու է անհատական եւ թիմային հաշվարկով։ Մտադիր ենք անպայման թիմ ներկայացնել. ամենայն հավանականությամբ դա կլինի տղամարդկանց հավաքականը, քանզի մեր կանանց ընտրանին դեռ բավականաչափ ուժեղ չէ։ Խաղարկվող ուղեգրերի քանակը որոշվելու է համաշխարհային ստուգատեսից անմիջապես առաջ։ Օրինակ, անցյալ անգամ օլիմպիական արտոնագիր էին նվաճել անհատական հաշվարկով 1—33—րդ, իսկ թիմայինում՝ 1—8—րդ տեղեր գրավածները։ Տարվա կարեւոր մրցումներից են Եվրոպական երկրորդ մարզական խաղերը, որոնց մասնակցելու հնարավորություն արդեն, կարելի է ասել, չունենք։ Ընտրական վերջին մրցաշարը տեղի է ունենալու մայիսին Ռումինիայում, բայց ուղեգիր նվաճելը մեզ համար իրական չէ, քանզի անցողիկ են լինելու միայն 1—3—րդ տեղերը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

06-02-2019





22-11-2019
«Խաղաղության աստղը՝ Արցախի երկնակամարում»
Նկարահանվում է ֆիլմ աշխարհի միստիկ վայրերի մասին, որում ...


22-11-2019
Բյուրականի աստղազարդ երկինքն ու Արագածի ջրերը
Նոր գաղափարներ՝ զբոսաշրջության զարգացման համար

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Բյուրական համայնքի ...


22-11-2019
Կշահեն արագ գործող եւ հավատարիմ դաշնակիցները
Պետք է առավելագույնի հասցնենք մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական ...


22-11-2019
Դեպի միասնական ֆինանսական շուկա
ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն այդ ոլորտում կներդաշնակեցվի մինչեւ 2025 ...


22-11-2019
Ադրբեջանից բռնագաղթածները կապահովվեն մշտական օթեւանով
Այս փուլում 112 ընտանիքի խնդիր կլուծվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


1988-1992 ...


22-11-2019
Գրքերը կզեղչվեն 40 տոկոսով
Մեկնարկում է Գրքի երեւանյան 3-րդ փառատոնը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայ ...


22-11-2019
Հանդիպում Սենատում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում նախատեսված հանդիպումներից եւ միջոցառումներից հետո ...



22-11-2019
Արախիշի զարմանահրաշ խաչքարը
Այսօրվա Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի 3 մեծ վտակի՝ ...

22-11-2019
Գրապահարանները, որպես տան կահույք, «մոդայիկ» չեն
Իսկ գրքե՞րը...

Թամարա ...

22-11-2019
«Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը առանց ծանր ու հետեւողական ջանքերի, առանց փոխզիջման»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ...

22-11-2019
ՀՖՖ նախագահն ու գործկոմը դադարեցրեցին իրենց լիազորությունները
Նախորդ նախագահի ընտրությունից 1 տարի եւ 2 ամիս անց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO