Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Խնայող տեխնոլոգիաներ

Ջրի անխնա սպառումը թույլ չտալու համար լուծումներ են առաջարկում

Հայաստանում ջրախնայող տեխնոլոգիաներ կներդրվեն։ Կառավարությունն այս որոշումը տարեսկզբին է կայացրել։
Դեռ չորս տարի առաջ մենք հոդվածաշարով անդրադարձանք Արարատյան ջրավազանային տարածքի խնդիրներին։ Դրանք արդեն այնքան էին շատացել, որ գործադիրն էլ ահազանգ հնչեցրեց։ Այդ պահին պաշտոնական տվյալները 2013թ. դրությամբ էին, ըստ որոնց Արարատյան դաշտում գոյություն ունեցող 3318 հորատանցքերից փաստացի կեսից ավելին՝ 1781 հորատանցքը գործածվել էր, որոնցից գումարային ելքը կազմել էր 55.6 խմ/վրկ, որը 20.9 խմ/վրկ—ով կամ 1.6 անգամ գերազանցել էր 1984թ. հաստատված (34.6 խմ/վրկ) թույլատրելի միջին տարեկան ջրաքանակը, իսկ Մասիսի տարածաշրջանում այն գերազանցել է 4.5 անգամ։ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի գերշահագործումը գագաթնակետին հասավ 2014թ.։ Որպեսզի թվային տվյալներով չծանրաբեռնեմ, ընդհանուր պատկերը տամ։ Բնապահպանության նախարարությունը չհերքեց, որ ձկնարդյունաբերության բուռն զարգացումը եւ վերահսկողության բացակայությունը խիստ բացասաբար անդրադարձավ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի ռեժիմի վրա։ Կարճ ասած՝ ստորերկրյա ջրերի շահագործման ռեժիմը խախտվեց։ Դա էլ հանգեցրեց ինքնաշատրվանող հորատանցքերում ճնշումային ջրերի մակարդակի կտրուկ անկմանը եւ դրանց տիրույթի գրունտային ջրերի մակարդակի իջեցմանը, ճնշումային ջրերի դրական ճնշման գոտու կրճատմանը, բնաղբյուրների ելքերի անկմանը, կոլեկտորադրենաժային ցանցի գերծանրաբեռնվածությանը եւ իրենց բուն նպատակին չծառայելուն։ Եվ նախարարությունը իրավիճակը շտկելու քայլերի ծրագիր մշակեց։ Որոնցից մեկն էլ հենց ջրախնայող տեխնոլոգիաների ներդրմանն էր վերաբերում (մինչեւ 2021թ. միջոցառումների շարքում), որին վերաբերող հայեցակարգն էլ հաստատեց այս տարեսկզբին կառավարությունը։
Ի դեպ, այդ ջրախնայող տեխնոլոգիաները միայն ձկնաբուծական տնտեսությունների մասով չէ, որ նախատեսված են, բայց առավելագույնը հենց ա՛յդ տնտեսություններին է վերաբերում։
Փորձենք հասկանալ, թե ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառվելու, ի՞նչ կտա դրանց կիրառումը մեզ, արդյո՞ք այնքան արդյունավետ կլինի, որ ծախսն արդարացված լինի, առաջարկվող լուծումները հարմա՞ր են մեզ եւ այլն։ Այս հարցերի պատասխանը հասկանալու համար նախ տեսնենք՝ ինչքան ենք հասցրել, բառի բուն իմաստով, հոշոտել մեր ջրային պաշարները։
Մեր երկրի ընդհանուր ջրային հաշվեկշռում կարեւոր դեր ունեն ստորերկրյա ջրային պաշարները։ Բնապահպանության նախարարության տվյալներով, խմելու ջրի մոտ 96 տոկոսն ու ընդհանուր ջրառի շուրջ 40 տոկոսը կազմում են ստորերկրյա ջրային ռեսուրսները, որոնց գերակշիռ մասն օգտագործվում է ոռոգման, ձկնաբուծության եւ այլ կարիքների համար։ Մասնավորապես, 2014թ. ոռոգման, ձկնաբուծության եւ այլ կարիքների համար օգտագործվել է ջրի 86 տոկոսը, իսկ 2015թ.՝ 90 տոկոսը (տվյալները մեջբերված են Հայաստանի վիճակագրական տարեգրքից (2016թ.) եւ տեղ են գտել վերոհիշյալ հայեցակարգում)։
Իրավիճակի լրջությունը հասկանալու համար ասեմ, որ այս ծավալի ջրառ անում ենք, բավ չէ, դեռ մի բան էլ ուղիղ կեսը կորցնում ենք։ Վերջին տարիներին մեր երկրում, Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի աննախադեպ սպառմամբ պայմանավորված, ջրային պաշարների պակասորդ ունենք։ Դարձյալ ըստ 2016թ. տվյալի, ոռոգելի 208.3 հազ. հեկտարից 154,8 հազ. հա—ն գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են, որոնք ամբողջությամբ չեն ոռոգվում ջրային պաշարների ոչ արդյունավետ գործածման պատճառով։ Այլ կերպ՝ ոռոգման ջրի կորուստները հասնում են մոտ 50 տոկոսի։
Գանք ձկնաբուծության հետեւանքով ստեղծված վիճակին։ Մի կողմից ձկնաբուծությունը մեր գյուղատնտեսության նոր ուղղություններից է, մյուս կողմից՝ մեզ լրջագույն խնդիրների առաջ է կանգնեցրել։ Թեեւ ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ թե ձկնաբուծությունը, այլ այն չվերահսկելը։ Ինչեւէ։ Փաստն այն է, որ մենք այսօր ունենք 250—ից ավելի ձկնաբուծարաններ, որոնց 76 տոկոսը Արարատի եւ Արմավիրի մարզերում են։ Ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ ներկայումս արդյունաբերական ձկնաբուծության համար օգտագործվում է 2,670 հա ջրային մակերես։ Արդյունաբերական ձկնաբուծարանների համար օգտագործվող ջրի 60 տոկոսը ստորերկրյա է, իսկ 40 տոկոսը՝ մակերեւութային։ Մեր երկրի ջրի ազգային ծրագրի տվյալներով՝ Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային պաշարները կազմում են տարեկան 1,1մլրդ խմ։ Տեղեկացնեմ, որ 2016թ. մեր տնտեսության համար կարեւոր դեր ունեցող Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառը կազմել է 1.67 մլրդ խմ (խմելու ջրի մատակարարման, ոռոգման, ձկնաբուծության եւ այլ տնտեսական գործունեության համար)։ Հիմա պատկերացրեցիք չէ՞, թե ինչու Արարատյան դաշտը այդպիսի ջրապակաս ունեցավ եւ ունի ցայսօր։
Արդյունաբերության եւ կոմունալ տնտեսության ոլորտներում էլ ջրախնայողության հետ կապված խնդիրներ կան, բայց դրանց հետո մի փոքր անդրադարձ կանենք։ Միայն հավելենք, որ այս վիճակում ջրային պաշարների պահպանումն արդեն այնքան անհրաժեշտ է դարձել, որ պետության դերն առավել է կարեւորվում։ Թեեւ մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ պետությունը ուշացրել է, վաղուց պետք է այս հարցերին ուշադրություն դարձներ, որպեսզի չհանգեինք այն վիճակին, ինչ ունեցանք այս վերջին տարիներին Արարատյան ջրավազանային տարածքում։ Ինչեւէ, սկսել է, ու ջրախնայող տեխնոլոգիաների արդյունավետ համակարգերի ներդրման խթանումը սկսել է կաթիլային ոռոգման համակարգերից։ 2017թ. հավանության արժանացավ եւ 2018թ. մեկնարկեց ու կշարունակվի «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը։
Կամ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվում է «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը։ Սրա նպատակն է արդյունավետ կառավարել Արարատյան դաշտի բնական պաշարները եւ կրճատել ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալները։ Արարատի մարզի Հայանիստ գյուղում փորձնական ծրագիրը սկսվել է։ Հայանիստն առաջին գյուղն է, որտեղ համայնքային հողատարածքների ոռոգումն արվում է մոտակա ձկնաբուծարանի հետադարձ ջրերի օգտագործմամբ։ Ձկնաբուծարանի ջրերի ելքի կետում կառուցվել է նոր պոմպակայան, տեղադրվել է նոր ոռոգման ցանց։ Ծրագրի կողմից մի քանի անգամ էլ ստուգվել է ձկնաբուծարանի ջրի որակը։
Ընդհանուր առմամբ, Արարատյան դաշտի ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալները կրճատելու նպատակով նախատեսվում է ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրում։ Այդ նպատակով ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում հաշվառում է արվել, եւ 2018թ. դեկտեմբերի 1—ի դրությամբ Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների 15 ջրառի կետերում տեղադրվել են առցանց հոսքաչափական սարքավորումներ։
Թե էլ ինչ լուծումներ են առաջարկվելու ջրախնայման նպատակով, եւ ինչ կտա դա մեզ, հաջորդիվ կշարունակենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

06-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO