Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ինչո՞ւ է դադարեցվել միջազգային ֆիլմի ֆինանսավորումը

Հայաստանի ազգային կինոկենտրոնը կողմ է, որ դատարանը լուծի թնջուկը

Մի քանի օր է ինչ կինոռեժիսոր, «Պարալլելս ֆիլմպրոդքշն» ընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից իր «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը կասեցնելու պատճառով։ Անցյալ տարեվերջին նույնպես կինոռեժիսորը հացադուլ էր անում ու պահանջում նախարարությունից կատարել իր հետ կնքված պայմանագրի կետերը, ինչը ենթադրում էր վճարել խոստացված գումարը՝ նկարահանման եւ հետարտադրական ընթացքի համար։ Տասը օր տեւած հացադուլն ավարտվեց մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի միջամտությունից հետո միայն։ Վերջինս կողմից, ինչպես նշում է Գալստյանը, տրվել են ֆիլմի պետական ֆինանսավորման երաշխիքներ, սակայն արտադրությունը վերսկսելու ուղղությամբ ոչինչ չի արվել։ Գալստյանի խոսքով՝ ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային ներդրումները՝ սառեցվել, ընկերությանը հասցվել է բարոյական, ֆինանսական եւ արտադրական ահռելի վնաս։ Կինոռեժիսորը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ազգային կինոկենտրոնի։ Հացադուլը, Գալստյանն ասել է, որ կդադարեցնի միայն, երբ վերսկսվի «Տատիկիս վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ—բուլղար—գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը, երբ կվերադարձվի նշված կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ. վերցրած գումարը, եւ երբ կսկսվի ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը լրագրողներին ասաց, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու հետ կապված դատարանից հայցադիմում չի ստացել։ «Մենք դատարանից ստացել ենք ծանուցում, որի համաձայն՝ այս տարվա հունվարի 30—ին պետք է տեղի ունենար դատական առաջին նախնական նիստը։ Ծանուցում ուղարկելուց հետո դատարանը պետք նաեւ հայցադիմում ուղարկեր կից փաստաթղթերով, որը մենք չենք ստացել։ Հայցադիմումն անհրաժեշտ է հայցի բովանդակությունը հասկանալու համար։ Մենք հունվարի 29—ին միջնորդություն ենք ներկայացրել դատարան, առ այն, որ չենք ստացել հայցադիմումը, եւ դատարանը մեր միջնորդությունն ընդունել է։ Արդյունքում դատական առաջին նիստը հետաձգվել է։ Այն տեղի կունենա ապրիլին»,–հայտնեց Միրզախանյանը։ Նա համարում է, որ շատ ճիշտ է հարցը դատարանի միջոցով լուծելը։
Անդրադառնալով Հովհաննես Գալստյանի բարձրաձայնած այն հարցին, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատալերիս Լիլիթ Մակունցն ուսումնասիրել է որոշ փաստաթղթեր եւ ասել, որ պետք է շարունակել ֆիլմի արտադրությունը եւ դրական լուծումներ գտնել՝ Միրզախանյանը պարզաբանեց, որ Մակունցը հրավիրել է միջգերատեսչական հանձնաժողով՝ պարզելու արդյո՞ք կինոնկարի ֆինանսավորումն անօրինական կերպով է մերժվել։ Քննարկումներից հետո ՀՀ մշակույթի նախարարությունն ընդունել է այն փաստը, որ նախարարության ձեւավորած մրցութային հանձնաժողովն անօրինականություն է թույլ տվել՝ մերժելով հայտը։ Միրզախանյանն ասաց, որ բանավոր հանձնարարականով պետք է ստեղծվեր նախարարությանը կից հանձնաժողով, որում ընդգրկվելու էին ՀՀ մշակույթի եւ այլ նախարարությունների մասնագետներ։ «Ես, որպես Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն, չեմ ստացել որեւէ հանձնաժողովի պաշտոնական արձանագրություն, որի համաձայն՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմը պետք է ֆինանսավորվի։ Չստանալով այդ արձանագրությունը՝ ի՞նչ քայլեր պետք է անեի»,–ասաց կինոկենտրոնի տնօրենը։
Ավելի վաղ օրենսդիրի բակում հացադուլ սկսած ռեժիսորին էր մոտեցել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու խոստացել հարցը բարձրացնել բարձր օղակներում։ Տիկին Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրառում էր արել՝ հայտնելով, որ խոսել է մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ։ Վերջինս ասել է, որ մշակույթի նախարարությունն այս պատմության մեջ մեղավորության իր բաժինը չունի։ «Հացադուլը հարցի լուծում չէ։ Որպես մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կոչ եմ անում Հովհաննեսին՝ դադարեցնել հացադուլը, իսկ մշակույթի նախարարությանն ու կինոարտադրողների ազգային ասոցիացիային՝ չհրաժարվել սեփական պատասխանատվության չափից եւ սկսել եռակողմ բանակցություններ։ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստ է դառնալ այդ քննարկումների հարթակը»,–նշել է Զոհրաբյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

06-02-2019





22-11-2019
«Խաղաղության աստղը՝ Արցախի երկնակամարում»
Նկարահանվում է ֆիլմ աշխարհի միստիկ վայրերի մասին, որում ...


22-11-2019
Բյուրականի աստղազարդ երկինքն ու Արագածի ջրերը
Նոր գաղափարներ՝ զբոսաշրջության զարգացման համար

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Բյուրական համայնքի ...


22-11-2019
Կշահեն արագ գործող եւ հավատարիմ դաշնակիցները
Պետք է առավելագույնի հասցնենք մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական ...


22-11-2019
Դեպի միասնական ֆինանսական շուկա
ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն այդ ոլորտում կներդաշնակեցվի մինչեւ 2025 ...


22-11-2019
Ադրբեջանից բռնագաղթածները կապահովվեն մշտական օթեւանով
Այս փուլում 112 ընտանիքի խնդիր կլուծվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


1988-1992 ...


22-11-2019
Գրքերը կզեղչվեն 40 տոկոսով
Մեկնարկում է Գրքի երեւանյան 3-րդ փառատոնը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայ ...


22-11-2019
Հանդիպում Սենատում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում նախատեսված հանդիպումներից եւ միջոցառումներից հետո ...



22-11-2019
Արախիշի զարմանահրաշ խաչքարը
Այսօրվա Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի 3 մեծ վտակի՝ ...

22-11-2019
Գրապահարանները, որպես տան կահույք, «մոդայիկ» չեն
Իսկ գրքե՞րը...

Թամարա ...

22-11-2019
«Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը առանց ծանր ու հետեւողական ջանքերի, առանց փոխզիջման»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ...

22-11-2019
ՀՖՖ նախագահն ու գործկոմը դադարեցրեցին իրենց լիազորությունները
Նախորդ նախագահի ընտրությունից 1 տարի եւ 2 ամիս անց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO