Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Կորստից փրկվում են հին ֆիլմերի կադրերը

Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը ներկայացվել է նոր մոտեցմամբ

Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական ցուցահանդեսային ծրագրերի մեկնարկն այս տարի տրվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված «Կինոյի տաճարը» հայկական նախագծով։ Հայ դասական եւ ժամանակակից կինոյին նվիրված այս նախագծում, որն իրականացրել են Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու պրոդյուսեր Դանիել Բըրդը, ներկայացվել է վարպետի «Նռան գույնը» ֆիլմի (1969) հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերի վերականգնված հատվածները՝ նոր ձեւաչափով։
Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասաց՝ մեծ պատիվ է համարում, որ ռոտերդամյան այս հռչակավոր փառատոնի բացումն իրականացվել է հայկական մշակույթի ցուցադրանքով։ Նա հիշեցրեց, որ ճակատագրի բերումով Փարաջանովն առաջին անգամ արտասահման է մեկնել Ռոտերդամի միջազգային փառատոնի հրավերով 30 տարի առաջ՝ 1988 թվականին։ «Փաստորեն 30 տարի անց նույն փառատոնում մենք նույնպես ներկայացրեցինք Փարաջանովի ֆիլմից հատվածներ։ Շատ հուզիչ ու գեղեցիկ էր այդ ամենը։ Արձագանքները մեծ էին։ Ունեցանք բազմաթիվ առաջարկներ։ Հատկանշական է նաեւ այն, որ ֆիլմի հատվածների ցուցադրությունը համընկավ մի քանի տարեդարձների՝ Փարաջանովի ծննդյան 95—ամյակի, «Նռան գույնը» ֆիլմի արտադրության 50—ամյակի եւ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80—ամյակի հետ»,–պատմեց Միրզախանյանը՝ հավելելով, որ ցուցադրությունը ներկայացվել է Մանսուրյանի երաժշտության ներքո։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչներ, Հոլանդիայում հայկական դեսպանատան աշխատակիցներ, որոնք մեծ աջակցություն են ցուցաբերել նախագծի իրականացմանը։
«Կինոյի տաճար» փարաջանովյան ընդարձակ ծրագրի շրջանակներում, բացի «Նռան գույնը» ֆիլմից, օտարազգի հանդիսատեսին է ներկայացվել նաեւ վարպետի «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիեւյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի ցուցադրությունները։ «Դահլիճը լեփ—լեցուն էր։ Բոլոր տոմսերը գնված էին։ Հունվարի 29—ին, բացի 3 ֆիլմերից, որպես հարգանքի տուրք ցուցադրեցինք նաեւ Մարիա Սահակյանի «Փարոս» ֆիլմը։ Ռոտերդամի փառատոնի տնօրենը մեզ հետ զրույցում հատուկ շնորհակալություն հայտնեց եւ նշեց, որ մեծ պատիվ է փարաջանովյան ծրագրի մեկնարկն իրենց մոտ ունենալու փաստը։ Նա նաեւ շեշտեց, որ «Կինոյի տաճարը» երեք տարի կներկայացվի իրենց կայքում, ինչը մեզ համար շատ ոգեւորիչ է»,–նշեց Միրզախանյանը՝ ավելացնելով, որ կինոփառատոնին ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել նաեւ հայ դասական եւ ժամանակակից կինոյին նվիրված «Կինոմատենադարանի ճանապարհին» սիմպոզիում—կոնֆերանսը, որի ժամանակ ելույթներով հանդես են եկել հայ եւ արտասահմանյան հայտնի կինոգործիչներ Ջեյմս Շտեֆենը (ԱՄՆ), Վալերի Պոզները (Ֆրանսիա), Լեւոն Աբրահամյանը (Հայաստան) Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը (Հայաստան)։ Նույն օրը ցուցադրվել է նաեւ կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի «Աշխարհումս» ֆիլմը։
Հայկական դասական ֆիլմերի թվայնացման եւ տարածման այս ծրագիրը, որ սկսեց իրականացվել դեռեւս անցյալ տարվանից, ազգային կինոկենտրոնի տնօրենի խոսքով՝ երկարաժամկետ է լինելու եւ սկսելու է միջազգային շրջագայություն ողջ աշխարհով մեկ։ «Աշխարհին ցուցադրելու ենք հայկական մշակույթը։ Եթե հիշում եք՝ առաջինը թվայնացվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաճ ֆիլմը, որը Հայաստանում ներկայացվեց անցյալ տարի։ Ապա ներկայացվեց տարբեր մշակութային ձեռնարկների եւ կինոփառատոների շրջանակներում»,–ասաց կինոկենտրոնի տնօրենը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ «Նռան գույնը» հիմնական ֆիլմից դուրս մնացած կադրերից վերականգնվել է մեկ երրորդ մասը, ընդհանուր ժապավենը կազմում է 103 տուփ։ Դրանք պահպանվում են պետական կինոարխիվում։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

06-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO