Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Հյուրընկալվել են Ազգային ժողովում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա էլ Դին Բահգատ Դիսուկիին, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ—եգիպտական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմամշակութային ու ավանդական ամուր կապերի վրա, եւ համոզմունք հայտնել, որ միացյալ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի որակական նոր մակարդակի բարձրացնել այդ հարաբերությունները։
Կարեւորելով միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ կապերն այս հարթակում եւս նոր փուլ կթեւակոխեն։
Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը, եւ մեր երկիրը կարեւորում է բոլոր բնագավառներում Եգիպտոսի հետ համագործակցության առավել սերտացումը։
Անդրադառնալով եգիպտահայ համայնքի գործունեությանը՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայերը տարբեր ժամանակներում ապաստան են գտել Եգիպտոսում եւ իրենց ուրույն դերն ունեն այդ երկրի զարգացման ու բարգավաճման գործում։
Բահաա էլ Դին Բահգատ Դիսուկին Արարատ Միրզոյանին է փոխանցել Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի շնորհավորանքն Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Դեսպանը եւս ընդգծելով երկու ժողովուրդների միջեւ բարեկամության պատմական ավանդույթներն ու ընդհանրությունները՝ կարեւորել է արդյունավետ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում՝ նշելով, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն այդ կապերն ընդլայնելու եւ խորացնելու ուղղությամբ։

***
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային։
Արարատ Միրզոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կապերը կայուն եւ դինամիկ զարգանում են։ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ 2010 թ. Տոկիոյում եւ 2015 թ. Երեւանում դեսպանությունների բացումը նոր լիցք է հաղորդել երկկողմ կապերի ամրապնդմանը։
Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ այդ համատեքստում նշել, որ այս պահին ձեւավորվում է պատգամավորական բարեկամական խումբ. նորընտիր Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ հետաքրքրված են Ճապոնիայի հետ բարեկամությամբ։
ՀՀ խորհրդարանի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը զարգացման աջակցության շրջանակներում տարբեր բնագավառներում ցուցաբերած օժանդակության եւ իրականացված ծրագրերի համար։
Արարատ Միրզոյանին փոխանցելով Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների եւ Խորհրդականների պալատների նախագահների շնորհավորանքները ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպանը եւս բարձր է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումը։
Դեսպան Յամադան հետաքրքրվել է 2018թ. փետրվարին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի՝ Ազգային ժողովի կողմից վավերացման գործընթացից, որին ի պատասխան Արարատ Միրզոյանը, կարեւորելով համաձայնագրի շուտափույթ կիրառման նշանակությունը, հույս է հայտնել, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում Ազգային ժողովում կկազմակերպվի համաձայնագրի քննարկումը։
Կողմերը հանգամանալից անդրադարձել են հայ—ճապոնական համատեղ օրակարգի առաջմղմանն առնչվող բազմաթիվ հարցերի, մտքեր փոխանակել տարբեր ձեւաչափերով համագործակցության ընդլայնման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։

06-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO