Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Դրական եւ կառուցողական

«Եվրանեսթում» հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել

Երեկ Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը, պատվիրակության անդամներ Արման Եղոյանը, Տարոն Սիմոնյանը եւ Նորա Առուստամյանը մանրամասներ են հայտնել հունվարի 28–29—ը Բրյուսելում (Բելգիայի Թագավորություն) տեղի ունեցած «Եվրանեսթ» ԽՎ—ի քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի եւ էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների աշխատանքներից։
Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ հայ խորհրդարանականներն աշխատել են վերոնշյալ հանձնաժողովներում, որոնցից մեկում հայկական պատվիրակությունն ունի 1 համանախագահի եւ երկու համանախագահների տեղակալների պաշտոններ։
Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովում առանցքային է եղել կրթության ոլորտը. քննարկվել է ինովացիոն կրթությանը, ԵՄ գոտում եւ Արեւելյան գործընկերության երկրներում կրթական բարեփոխումներին վերաբերող զեկույցը։
Քաղաքական հանձնաժողովում քննարկվել են խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների բարձրացմանն ու հաշվետվողականությանը, տնտեսական հանձնաժողովում՝ ԵՄ գոտում եւ Արեւելյան գործընկերության երկրներում թվայնացման քաղաքականության միջոցով տնտեսական աճի բարձրացմանը, էներգետիկ հանձնաժողովում՝ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր։
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ պատվիրակությունն իր առջեւ խնդիր է դրել կառույցում լինել չափազանց կառուցողական, այն նախահարձակ է լինելու ծրագրային դրույթների եւ բանավեճերի շրջանակում։
Բազմաթիվ խնդիրներ «Եվրանեսթի» գործընկերների հետ քննարկվել են նաեւ ոչ պաշտոնական հանդիպումներում։ Այդպիսի քննարկումներից մեկի ժամանակ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում իրականացվող հայատյաց, այլատյաց քաղաքականությանն ու քարոզչությանը, որի կապակցությամբ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այս խնդրին եւս անդրադարձ է լինելու ծրագրային եւ կառուցողական դաշտում։
Հանձնաժողովների աշխատանքներին եւ հետագա անելիքներին անդրադարձել են նաեւ պատվիրակության մյուս անդամները։
Արման Եղոյանը դրական եւ կառուցողական է գնահատել կառույցի աշխատանքը՝ նշելով, որ ապակայունացնելու որեւէ փորձ չի եղել։
Տարոն Սիմոնյանը կարեւորել է կառույցում հայկական պատվիրակության աշխատանքը՝ եվրաինտեգրման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու տեսանկյունից։
Նորա Առուստամյանը կարեւորել է չճանաչված պետություններում բնակչության՝ կրթական բարեփոխումներից օգտվելու իրավունքի իրացումը։
Պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին։ Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր կառույցում հայատյացության խնդրի բարձրացմանը, Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այդ կապակցությամբ հարց է բարձրացվել, թե ինչպես է ադրբեջանցի պատվիրակը պատկերացնում ժողովրդին խաղաղության նախապատրաստելը, եթե հայատյացություն է քարոզվում Ադրբեջանում։ Պատվիրակության ղեկավարի գնահատմամբ՝ սա մտահոգիչ է ոչ միայն մեզ համար։ Ըստ նրա՝ «Եվրանեսթը» միջազգային հարթակ է, որտեղ պետք է կարեւորագույն հարցեր բարձրացվեն։
Մխիթար Հայրապետյանը նաեւ տեղեկացրել է, որ կրթական բարեփոխումների վերաբերյալ քննարկումների ընթացքում զեկուցողն անդրադարձել է Հայաստանում գործող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ հորդորելով Արեւելյան գործընկերության երկրների ներկայացուցիչներին՝ էլ ավելի լավ ուսումնասիրել դրա գործունեությունը։ Զեկուցողը «Թումոն» համարել է մի արժեք, որն արդեն չի սահմանափակվում միայն Հայաստանով։ Նշվել է, որ նման կենտրոններ են բացվում արդեն այլ երկրներում։
Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ եվրոպացի գործընկերների վերաբերմունքը չափազանց դրական է եղել թե նոր Հայաստանի, թե պատվիրակության նկատմամբ։ Ըստ նրա՝ հիմնականում հղում է կատարվել թավշյա հեղափոխությանն ու աննախադեպ բացառիկ թափանցիկ, ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Մխիթար Հայրապետյանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային հարթակներում չափազանց բարձր է։

06-02-2019





22-11-2019
«Խաղաղության աստղը՝ Արցախի երկնակամարում»
Նկարահանվում է ֆիլմ աշխարհի միստիկ վայրերի մասին, որում ...


22-11-2019
Բյուրականի աստղազարդ երկինքն ու Արագածի ջրերը
Նոր գաղափարներ՝ զբոսաշրջության զարգացման համար

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Բյուրական համայնքի ...


22-11-2019
Կշահեն արագ գործող եւ հավատարիմ դաշնակիցները
Պետք է առավելագույնի հասցնենք մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական ...


22-11-2019
Դեպի միասնական ֆինանսական շուկա
ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն այդ ոլորտում կներդաշնակեցվի մինչեւ 2025 ...


22-11-2019
Ադրբեջանից բռնագաղթածները կապահովվեն մշտական օթեւանով
Այս փուլում 112 ընտանիքի խնդիր կլուծվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


1988-1992 ...


22-11-2019
Գրքերը կզեղչվեն 40 տոկոսով
Մեկնարկում է Գրքի երեւանյան 3-րդ փառատոնը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայ ...


22-11-2019
Հանդիպում Սենատում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում նախատեսված հանդիպումներից եւ միջոցառումներից հետո ...



22-11-2019
Արախիշի զարմանահրաշ խաչքարը
Այսօրվա Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի 3 մեծ վտակի՝ ...

22-11-2019
Գրապահարանները, որպես տան կահույք, «մոդայիկ» չեն
Իսկ գրքե՞րը...

Թամարա ...

22-11-2019
«Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը առանց ծանր ու հետեւողական ջանքերի, առանց փոխզիջման»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ...

22-11-2019
ՀՖՖ նախագահն ու գործկոմը դադարեցրեցին իրենց լիազորությունները
Նախորդ նախագահի ընտրությունից 1 տարի եւ 2 ամիս անց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO