Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԼՂՀ


Հիդրոէլեկտրակայաններում տեղադրվում են հոսքաչափեր

Արցախում եւս հիդրոէներգետիկ ոլորտում ուժեղացնում են վերահսկողությունը

ԱՀ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարության նախաձեռնությամբ երկրի հիդրոէլեկտրակայաններում նոր տարվանից մեկնարկել է հոսքաչափերի տեղադրման գործընթացը, ինչը, մասնագետների հավաստմամբ, թույլ կտա վերահսկել ջրի օգտագործման ծավալները եւ այդ մասին «հավաքագրված» հավաստի տեղեկությունները փոխանցել ընդհանուր համակարգի կենտրոնակայան։
Նախարարության պատասխանատուների եւ շահագրգիռ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ փորձնական առաջին հոսքաչափերը տեղադրվել են «Լեռ» գետի վրա (Շահումյանի շրջան) գործող հիդրոկայանում, որին ներկա են գտնվել նաեւ հանրապետության հէկերի ղեկավարները։ Ըստ բնապահպանության եւ բնական ռեսուրսների փոխնախարար Ալեքսանդր Գասպարյանի. «Ջուր օգտագործողները հաշվի կառնեն վերահսկման հանգամանքը եւ չարաշահումներ թույլ չեն տա, ստիպված կլինեն պահպանել պետության կողմից սահմանված նորմերը եւ խուսափել տուգանքներից»։
«Լոկատոր» ընկերության մասնագետներն իրենց հերթին երաշխավորում են տեղադրվող հոսքաչափերի ճշգրտությունն ու անխափան գործունեությունը, համոզիչ օրինակներով վկայակոչում սարքի կիրառման արդյունավետությունը։ Ընկերության տնօրեն Արման Խաչատրյանի հավաստմամբ, նոր մոդելն առաջին հերթին փորձարկվել է Հայաստանում, որի արդյունավետության մեջ համոզվել են բնապահպանության եւ հիդրոէլեկտրակայանների ներկայացուցիչները։ Նրա խոսքով, հոսքաչափերի տեղադրումը հնարավորություն է ընձեռում բացառելու ջրային ռեսուրսների չարաշահումները, շրջակա միջավայրը զերծ պահելու ակնկալվող լուրջ վտանգներից եւ ճիշտ համակարգելու հոսքերի ծավալները։
Ընդգծելով, թե ժամանակակից հոսքաչափերի կիրառումն առաջին հերթին շահեկան է հենց հիդրոէլեկտրակայանների սեփականատերերի համար, Արման Խաչատրյանը մասնավորապես հիշեցնում է, որ ջրի մուտքով ու ելքով պայմանավորված, ստացվող տեղեկությունը նաեւ հստակ պատկերացում է տալիս արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների վերաբերյալ։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

07-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO