Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԼՂՀ


Թալիշի մանկապարտեզը պատրաստ է շահագործման

Գյուղն աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին

Արցախի Թալիշ գյուղը 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին. ամռանը շահագործման կհանձնվի հիմքից կառուցված 10 բնակելի տուն։ Արդեն պատրաստ ու կահավորված է նորակառույց մանկապարտեզը, դպրոցի կահավորումը կլինի մոտ ժամանակներում։ Մեզ հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը պատմեց գյուղի վերակառուցման ծրագրով իրականացված աշխատանքների մասին։
«Արդեն ավարտվել են համայնքապետարանի շենքի վերակառուցման, մանկապարտեզի, դպրոցի եւ հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները։ Համայնքապետարանը, մանկապարտեզն ու հանդիսությունների սրահն անգամ կահավորված են։ Մոտ ժամանակում կկահավորվի նաեւ դպրոցի մասնաշենքը։ Դպրոցի եւ մանկապարտեզի կառուցման աշխատանքները ավարտվել են տարեվերջին»,–ասաց գյուղապետն ու հավելեց՝ գյուղի ջրամատակարարման ողջ համակարգը, խողովակները եւս արդիականացվել են։
Ծրագրի առաջին փուլով Թալիշում 19 տուն էր վերակառուցվել եւ կապիտալ կահավորվել։ Հիմա երկրորդ փուլով նախատեսված 14 տների վերակառուցումն ընթացի մեջ է։ Պետրոսյանը նշեց, որ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Գյուղում բուռն աշխատանքներ են ընթանում նաեւ հիմքից տների կառուցման համար։ Այդպիսի 10 առանձնատուն է կառուցվում։ «Հիմնական աշխատանքները ներկայումս այդ տները կառուցելու ուղղությամբ են ընթանում, իսկ աշխատանքները պիտի ավարտվեն հունիս—հուլիսին»,–տեղեկացրեց գյուղապետն ու հավելեց՝ երկու օր առաջ արդեն կատարվել են չափագրման աշխատանքներ, եւ հավանաբար շուտով ծրագրի մեջ կմտնի եւս 4 տան վերակառուցում։
Անդրադառնալով գյուղի վերաբնակեցմանը՝ Պետրոսյանը նշեց, որ ներկայումս հիմնականում ապրում են տղամարդիկ։ Ապրում է միայն մեկ ընտանիք՝ 80—ն անց ամուսին, կին եւ նրանց որդին։ Սակայն կանայք երեխաների հետ երբեմն եւս գնում են գյուղ ու ինչ—որ ժամանակով մնում։ «Ամռանն էին մնում օրեր շարունակ, երբ ծառերին բերք կար, մրգերից պահածոներ էին պատրաստում»,–նշեց գյուղապետն ու շեշտեց՝ մարդիկ ընտանիքներով բնակվելու կգան, երբ ծրագրերն ավարտվեն ըստ նախատեսվածի՝ մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը։
Գյուղապետն արձանագրեց մեկ շատ կարեւոր փաստ՝ գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան։ Բավականին ժամանակ է, ինչ կրակոցներ չեն լսում։ «Կրակոցներ չենք լսում այն ժամանակից, երբ ողջ առաջնագծով կրակոցների թիվը պակասեց՝ երեւի կապված Փաշինյան—Ալիեւ հանդիպման հետ»,–նշեց նա։
ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ գյուղը 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ ամենից շատ տուժած բնակավայրերից է։ Ապրիլի 1—ի լույս 2—ի գիշերն ու դրան հաջորդած օրերին բնակավայրը ենթարկվել է ադրբեջանական բանակի հրետակոծության, հակառակորդի ստորաբաժանումներին հաջողվել է մի քանի ժամով մտնել գյուղ՝ կատարելով քաղաքացիական բնակչության սպանություններ, ավերել ու թալանել տներ։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

07-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO