Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ԱՇԽԱՐՀ


Գագաթնաժողովը հազիվ թե արդարացնի Անկարայի սպասումները

Փետրվարի 14-ին Սոչիում տեղ է ունենալու Աստանայի գործընթացի շրջանակներում բախումնազերծ գոտիների երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների հերթական՝ 4—րդ հանդիպումը։ Աստանայի գործընթացը Սիրիայի հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով սկսվել է 2017թ. հունվարից՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ, որի գլխավոր ձեռքբերումը Սիրիայում բախումնազերծ գոտիների ստեղծումն է, որոնց երաշխավորը նշյալ երկրներն են։ Առ այսօր այդ նպատակով Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել բանակցությունների 12 նիստ։
Ներկա դրությամբ Սիրիայի շուրջ 80 տոկոսը գտնվում է իշխանական ուժերի վերահսկողության տակ, իսկ մնացածը, գլխավորապես Իդլիբը՝ ահաբեկիչների, որոշ տարածքներ՝ քրդերի, որոնք արդեն համագործակցում են Դամասկոսի հետ։ Իսկ Թուրքիայի հարեւանությամբ որոշ տարածքներ, այդ թվում ռազմավարական կարեւոր նշանակությամբ Աֆրին քաղաքը, վերահսկում են թուրքերը։ Անկարան թեեւ բազմիցս հայտարարել է, որ խիստ կարեւորում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, սակայն իրականում նրա գործողությունները խիստ կասկածելի են, մասնավորապես Աֆրինում։ Այստեղ թուրքերը, քրդերին ճնշելով, հեռացնում են քաղաքից, փոփոխում են փողոցների ու հրապարակների անունները՝ թուրքացնելով դրանք։
Մյուս կողմից, Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիայի ողջ տարածքը պետք է վերահսկի Դամասկոսը։ Հունվարի 30—ին ՄԱԿ—ի անվտանգության խորհրդում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզյան հայտարարել է, թե այն տարածքներում, որտեղ ահաբեկիչներն են, իրավիճակի բարելավում հնարավոր չէ, ուստի երկրի կայունությունն ապահովելու նպատակով Սիրիայի հյուսիսարեւմտյան եւ հյուսիսարեւելյան հատվածները եւս պետք է անցնեն կառավարության ուժերի վերահսկողության տակ։ Նույն տեսակետն ունի Իրանը։ Իսկ Թուրքիան կարեւորում է Սիրիայի հյուսիսում իր սահմանների հարեւանությամբ 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելը։ Այս առումով խիստ կարեւորվում է Սոչիի առաջիկա հանդիպումը, քանի որ Էրդողանը հույս ունի, որ Ռուսաստանին կարող է համոզել անվտանգության գոտի ստեղծելու եւ Թուրքիային հանձնելու հարցում, ինչը թերեւս քիչ է հավանական։ Այլ կերպ ասած՝ հաշվի առնելով նաեւ Իրանի հստակ դիրքորոշումն Իդլիբի վերաբերյալ եւ Անկարայի՝ Իդլիբում ստանձնած պարտավորությունները լիովին չկատարելու առնչությամբ ռուսական կողմի դժգոհությունը, կարելի է ենթադրել, որ գագաթնաժողովը հազիվ թե Թուրքիայի համար ցանկալի արդյունքներ արձանագրի։
Սոչիի հանդիպմանը լուրջ նախապատրաստական քայլեր են կատարվում։ Օրակարգի հարցերի շուրջ բանակցելու նպատակով փետրվարի 2—ին Թեհրան էր ժամանել Ռուսաստանի նախագահի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւի ու ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինի գլխավորած պատվիրակությունը։ Ըստ իրանական «Irna» գործակալության՝ ռուսական պատվիրակությունը եւ Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով առաջին օգնական Հասան Ջաբերի Անսարին երեք ժամ քննարկել են օրակարգի հարցերը, այդ թվում՝ սահմանադրության կոմիտեի ձեւավորման, դրանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ցանկը։ Բացի այդ, փետրվարի 5—ին Թեհրան էր ժամանել նաեւ Սիրիայի հարցով ՄԱԿ—ի նորանշանակ հատուկ բանագնաց Գեր Պետերսոնը, որը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հետ։ Սակայն այս առնչությամբ թերեւս ավելի նշանակալի է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ Մոալեմի այցն Իրան։ Ինչպես փետրվարի 5—ի համարում գրել է արաբական «Ալ Վաթան» օրաթերթը, Ալ Մոալեմի այցի գլխավոր նպատակը Սոչիի հանդիպման օրակարգի, ինչպես նաեւ երկկողմ փոխհարաբերությունների շուրջ բանակցելն է, որոնցում առանցքային դեր են ունեցել սահմանադրության կոմիտեի ձեւավորման եւ Իդլիբի հարցերը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

07-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO