Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԶԱՆԱԶԱՆ


Մարզիչը գոհ է՝ որոշ վերապահումներով

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ընդհանուր առմամբ գոհ է մրցաշրջանի անդրանիկ ստուգատեսին սաների մասնակցությունից, թեպետ գտնում է, որ տեղին չէ հեռուն գնացող եզրակացություններ անել Նիսի մրցաշարի արդյունքներից։ Այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ երեկվա հանդիպման ընթացքում՝ նշելով, որ նույնիսկ իր համար պաշտոնական մրցումների հավանական մասնակիցների շրջանակը տակավին ընդլայնված է մնում։
Մինչ մարզչի մեկնաբանություններին անցնելը հակիրճ հիշեցնենք, որ ֆրանսիական այդ քաղաքում անցկացված օլիմպիական չեմպիոն Անրի Դեգլանի անվան «Մեծ մրցանակի» մրցաշարում Հայաստանի մարզիկները մեդալների քանակով եւ որակով (4 ոսկե, 2 բրոնզե) գերազանցել էին ըմբշամարտի այս ձեւի մրցմանը մասնակցած մյուս բոլոր երկրների ներկայացուցիչներին։ Իրենց քաշային կարգերում լավագույնն էին ճանաչվել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) եւ Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ)։ Իսկ Գեւորգ Ղարիբյանն (60 կգ) ու Արթուր Շահինյանը (97 կգ) բավարարվել էին բրոնզե պաչգեւներով։ Փոխարենը, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը հաջողությամբ չէր պսակել օլիմպիական քաշային կարգում իրեն դրսեւորելու փորձը։
Խոսելով մասնակցության ընդհանուր պատկերի մասին՝ գլխավոր մարզիչը, մասնավորապես, նշեց. «Համարում եմ, որ նորմալ մասնակցեցինք։ Անշուշտ, նկատվեցին որոշ բացթողումներ, սակայն արդյունքից գոհ եմ։ Պետք է նշեմ, որ չնայած մինչ այդ բավականին ծանրաբեռնված հավաք էինք անցկացրել, բայց մարզիկները դեռեւս ձեռք չեն բերել լիարժեք մարզավիճակ։ Ամեն դեպքում, սա ընդամենը ուժերի փորձարկում էր, իսկ մեր գլխավոր նպատակը ոչ թե այս մրցաշարն էր, այլ Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները, որոնց պետք է ձգտենք լավագույնս պատրաստվել եւ մասնակցել»։
Իսկ ահա Մաքսիմ Մանուկյանի մասնակցությունն, ըստ գլխավոր մարզչի, ծրագրված չէր։ «Մանուկյանը դեռ չի ապաքինվել վնասվածքներից՝ շարունակում է բուժումը, ուստի նրան չէի նախատեսել ընդգրկել այս մրցաշարին։ Սակայն, հավաքի ընթացքում Մաքսիմը խոստովանեց, որ ցանկանում է փորձել ուժերը եւ կարծում է՝ կկարողանա դրսեւորել իրեն։ Անկեղծ ասած, այլ կարծիքի էի, սակայն որոշեցի ընդառաջել նման կարգի փորձառու ըմբիշին։ Ցանկացած պարագայում մարզիկը կարող է միայն մրցակցային պայմաններում զգալ իր պատրաստվածության աստիճանը եւ իրական պատկերացում կազմել մարզավիճակի մասին։ Իսկ մրցաշարը ցույց տվեց, որ նա լիարժեք պատրաստ չէր»,– ընդգծեց բանախոսը։
Անդրադառնալով աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Արթուր Շահինյանի ելույթին՝ մարզիչը նշեց, որ թեպետ նա հանդես եկավ ավելի բարձր քաշային կարգում, բայց դա անսովոր իրավիճակ չէր նրա համար։ «Ուսումնասիրելով նախորդ մրցաշրջանում Արթուրի ելույթների վիճակագրությունը՝ կտեսնեք, որ նա հաճախ է մրցագորգ դուրս եկել 97 կգ քաշային կարգում եւ, նույնիսկ, մեդալներ է նվաճել միջազգային մրցաշարերում։ Ավելին՝ կարծում եմ, Եվրոպայի առաջնությունում առավելություն կունենա այդ քաշային կարգում հանդես եկող 18—20 մասնակիցների նկատմամբ։ Այնպես որ, այստեղ էլ Արթուրը կարող է լուրջ հայտ ներկայացնել։ Այնուհանդերձ, նա 87 կգ քաշային ըմբիշ է»,–ասաց Լ. Ջուլֆալակյանը։
Մարզիչը դժվարացավ միանշանակ պատասխանել այն դիտարկմանը, թե հնարավոր համարում է Եվրոպայի առաջնությանն այդ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանի փոխարեն Շահինյանին ընդգրկելու տարբերակը։ «Եվրոպական ստուգատեսի մասնակիցները որոշվելու են նախապատրաստական փուլի ավարտին։ Դա պարզ կլինի միայն վերջին ուսումնամարզական հավաքից հետո, երբ պարզ կլինեն նախատեսված բոլոր մրցումներին մարզիկների մասնակցության արդյունքները, եւ կհասկանանք, թե ովքեր են առավել պատրաստ ներկայանալու տարվա առաջին պաշտոնական մրցաշարին։ Այնպես որ, այդ հարցը դեռ բաց է մնում»,–հայտարարեց նա։
Այնուհանդերձ, մարզիչը չբացառեց, որ Ալեքսանյանը կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը։ «Նա այս շաբաթ կվերադառնա ԱՄՆ—ից, եւ բժիշկների հետ խորհրդակցելուց հետո կհասկանանք, թե ինչպիսի ծանրաբեռնվածությամբ պետք է շարունակի մարզումները։ Արթուրի գլխավոր նպատակն է լավ պատրաստվել աշխարհի առաջնությանն ու օլիմպիական խաղերին։ Հուսով եմ, առողջական խնդիրները չեն խանգարի նրան։ Իսկ ահա Եվրոպայի առաջնությանը նրա մասնակցությունը մնում է անորոշ։ Հնարավոր է, որ Արթուրը բաց թողնի այն»,–մանրամասնեց գլխավոր մարզիչը։
Լ. Ջուլֆալակյանը գտնում է, որ որդու՝ Արսեն Ջուլֆալակյանի պետական եւ հասարակական զբաղվածությունը չի խանգարի նրա մարզական կարիերային. «Ճիշտն ասած, զարմանալի է, որ անդրադառնալով այս մրցաշարում նրա հաղթանակին՝ մամուլը շեշտում է Արսենի պատգամավոր լինելու հանգամանքը։ Կարծես մոռանում են նրա մարզական տիտղոսները եւ սպորտում անցած ուղին։ Ինչ վերաբերում է նրա օրենսդիր գործունեությանը, ապա, կարծում եմ, նման պատգամավորներ շատ են պետք մեր հանրապետությանը։ Համոզված եմ, որ իր գիտելիքներով եւ նվիրվածությամբ շատ օգտակար կլինի մեր ժողովրդին։ Արսենը միշտ էլ հաջողությամբ է համատեղել սպորտն ու ուսումը, եւ հիմա էլ խնդիր չի ծագի»։
Հայաստանի հավաքականը շարունակելու է «Օլիմպավանում» պատրաստվել ապրիլի 8—14—ը Ռումինիայում նախատեսված Եվրոպայի առաջնությանը։ Շուտով մեր ըմբիշները կմասնակցեն եւս մեկ միջազգային մրցաշարի։ Դա լինելու է փետրվարի 28—ից մարտի 4—ը՝ Բուլղարիայում։ Միաժամանակ, թիմի մի քանի այլ անդամներ կներկայանան մարտի 3—7—ը կայանալիք մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Դրանից հետո հավաքականը մարզումները կշարունակի Մինսկում, իսկ նախապատրաստությունը կավարտի Երեւանում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

07-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO