Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Ինչպես 1515-ը դարձավ 2020

ԿԳ նախարարը պարզաբանում է, թե ինչու է լսել հանրության ձայնը

Կառավարության շենքի դիմաց երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել «Գիտական համայնք–Հայաստան» նախաձեռնության անդամները։ Նրանք գործադիրին նամակ հանձնեցին՝ ներկայացնելով իրենց պահանջները։ Պահանջները շատ էին՝ ոլորտի վիճակից սկսած մինչեւ ֆինանսավորման մեխանիզմներ եւ այլն։ Այնուամենայնիվ, ո՞րն էր կառավարությունից նրանց հիմնական պահանջը։
Բանն այն է, որ գործադիրը նախորդ տարեվերջյան նիստում՝ դեկտեմբերի 27—ին ընդունեց 1515 որոշումը, ըստ որի՝ ԵՊՀ 450 աշխատակիցներ պետք է կորցնեին իրենց աշխատանքը։ ԵՊՀ գիտական խորհուրդը համաձայն չէր այս որոշմանը՝ վստահ լինելով, որ 1515 որոշումն անվավեր ճանաչելը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով, անհրաժեշտություն է։ Համաձայն չէր եւ դիմել էր վարչապետին։ Երեկ էլ «Գիտական համայնք–Հայաստան» նախաձեռնության անդամները նշում էին, թե ընդհանրապես վերջին 6 ամիսներին գիտության ոլորտում փոփոխություններ են կատարվում, որոշումներ են ընդունվում, սակայն առանց գիտնականների հետ քննարկումների, առանց նրանց նախապես տեղյակ պահելու։ Ինչի հետեւանքով գիտնականները մեկ էլ փաստի առաջ են կանգնում։ Ուստի գործադիրից պահանջում են կազմակերպել հանրային քննարկումներ գիտության ֆինանսավորման մեխանիզմների մասով։ Պահանջում են նաեւ՝ առանց գիտնականների մասնակցության գիտության ոլորտի հետ կապված որոշումներ չկայացնել։ Ու առհասարակ, գիտության հանդեպ այսպիսի անզգույշ եւ չմտածված քայլերն անթույլատրելի են։
Նիստից հետո լրագրողներս կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանից պարզաբանում խնդրեցինք։ Առաջինը, որ հաղորդեց, այն էր, որ բուհերի դասախոսներին մտահոգող խնդրին տրված է լուծում, եւ որեւէ դասախոս չի կրճատվելու։ Երկրորդը՝ որ բազային ֆինանսավորումը կտրվի, ինչպես անցյալ տարի էր, հետագա ընթացքն ըստ իրենց վարկանշավորման կլինի։
Այլ կերպ՝ նախարարի համար ընդունելի՞ են գիտնականների մտահոգությունները։ Պարզվում է՝ այդ մտահոգությունները «մասամբ հասկանալի են, մասամբ՝ ոչ»։ Որովհետեւ, Արայիկ Հարությունյանի խոսքերով, այս մրցույթի անցկացման ժամանակ նրանք մի փոքր ավելի ջանք պետք է գործադրեին՝ իրենց արդյունքները ցույց տալու համար, բայց հիմա նաեւ գիտության պետական կոմիտեի միջոցով, նրանց հետ քննարկմամբ այդ արդյունքներն ավելի երկար ժամանակում վեր կհանվեն։
Այսպիսով, մի շարք բուհերի եւ գիտահետազոտական կենտրոնների բազային ֆինանսավորումը ամբողջ 2019թ. կիրականացվի 2018թ. սեպտեմբերի 24—ի կրթության նախարարության կողմից ստեղծված բազային եւ պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման հանձնաժողովի սահմանած կարգով։ Հիմք է ընդունվել այն, որ անցած տարվա սեպտեմբերին արդեն բազայինի համար անցկացվել էին մրցույթներ եւ լրացուցիչ մրցույթի կարիք չկա։
Այնուհանդերձ, գիտնականները դեռ չեն կարող թեթեւացած շունչ քաշել։ Քանզի շրջանառության մեջ է դրվելու ԿԳ նախարարի հրամանի նախագիծ, որով գնահատվելու են ինստիտուտների, գիտահետազոտական կենտրոնների աշխատանքները, արդյունքները, նրանց ներուժը։ Եվ ըստ այդ վարկանշավորման էլ արդեն կառաջարկվի, որ հաջորդ տարվանից՝ 2020թ. ավելի արդյունավետ ֆինանսավորում լինի։
ԿԳ նախարարը վստահեցրեց՝ լինելու է հրապարակային քննարկում։ Ճիշտ է, նախագիծը որոշ գիտնականների հետ քննարկվել է, բայց ավելի լայն քննարկման է դրվելու։
Ի դեպ, պարզաբանվեց նաեւ, թե ինչու որոշվեց գնալ այս՝ 2019—ին կարգը չփոխելու ճանապարհով։ Նախարարը երկրորդեց. նախ՝ մեր գիտնականները դրա հետ կապված վերապահում ունեին, եւ հետո՝ մրցույթների կազմակերպման առումով որոշակի դժվարություններ կծագեին ժամկետների առումով, եւ վերջում՝ մրցույթն արդեն անցկացրել էին եւ լրացուցիչ մրցույթի կարիք չկար։
Փաստորեն, ԿԳՆ—ն, այսպես ասած, մեղայականո՞վ այլ որոշում մեջտեղ բերեց։ Լրագրողների դիտարկումը զայրացրեց Արայիկ Հարությունյանին. «Սա կռիվ—կռիվ չէ, որ մեղայականով—չմեղայականով քննարկումներ լինեն։ Հասարակության ձայնը երբ լսում ենք, ասում եք՝ ինչո՞ւ եք մեղա գալիս, չենք լսում, ասում եք՝ բիրտ ուժ եք կիրառում։ Ըստ նպատակահարմարության ընդունվեց այս որոշումը, որը, կարծում եմ՝ թե՛ կառավարության, թե՛ ԿԳՆ—ի, թե՛ գիտության կոմիտեի համար, որ մրցույթ պետք է անցկացներ, եւ թե՛ գիտնականների համար փոխադարձ ընդունելի որոշում էր»։ Այնուհետեւ անկեղծացավ. «Մեր գիտահետազոտական կենտրոնների մեծամասնությունն ունիկալ են. այն բազային ֆինանսավորմամբ ու ծրագրերով, որ պետք է մրցույթ անցկացնեինք, մեծ մասը հաղթելու էր, բայց մենք ուզում ենք մրցակցային դաշտ ստեղծել։ Եթե կա մրցակցային դաշտ, ու չկան մոնոպոլիաներ, ունենում ենք ավելի լավ արդյունքներ»։ Եվ եզրափակեց. «Կքննարկենք, այս կարգն ավելի հղկված կլինի»։
Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ չափանիշներ են կիրառվելու մրցույթների ժամանակ։ Արայիկ Հարությունյանը նախ տեղեկացրեց, որ չափանիշները մոտ 30—ն են, հետո նկատեց, որ դրանք տարբեր են լինելու՝ սկսած վերջին տարիներին ցույց տված արդյունքներից, ֆինանսավորում—արդյունք հարաբերակցությունից, գիտական ներուժից, արդյունավետությունից մինչեւ արտերկրի գիտական պարբերականներում հրապարակումներ։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ. Գ. - Եվ վերջին պարզաբանումը՝ ուսուցիչների աշխատավարձերի ուշացման պատճառների մասին։ Ըստ նախարարի, գանձապետական հաշիվների անցման հետ կապված կային խնդիրներ։ Ինքը հատուկ 2 օր առաջ ֆինվարչության հետ է խոսել։ Զեկուցել են, որ գործընթացը բնականոն է։ Այնպես որ, եթե կան հստակ դպրոցներ, որտեղ աշխատավարձն ուշանում է, պետք է ասվի այդ մասին։

07-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO