Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Հաստատվել են պատվիրակությունների կազմերը

ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստում

Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Խորհուրդը քննարկել եւ 17 կողմ ու 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը։
Այսպիսով, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) ՀՀ ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը («Իմ քայլը» խմբակցություն), կանդամակցեն Լենա Նազարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վարազդատ Կարապետյանը, Նարեկ Զեյնալյանը, Արմեն Փամբուկչյանը, Տիգրան Ուլիխանյանը, Անուշ Բեղլոյանը, Գոռ Գեւորգյանը եւ Նարեկ Մկրտչյանը («Իմ քայլը» խմբակցություն), Վարդեւան Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը, Սերգեյ Բագրատյանը (ԲՀԿ խմբակցություն), Արկադի Խաչատրյանը եւ Էդվարդ Անդրեասյանը (ԼՀԿ խմբակցություն)։
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կղեկավարի նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը։ Կանդամակցեն «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Անդրանիկ Քոչարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Ալեքսանդր Ավետիսյանը, Շիրակ Թորոսյանը, Հովիկ Աղազարյանը, Տիգրան Կարապետյանը, Սասուն Միքայելյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Արման Աբովյանը, Դավիթ Մանուկյանն ու Տիգրան Ուրիխանյանը, ԼՀԿ խմբակցությունից՝ Հարություն Բաբայանը եւ Ռուբիկ Ստեփանյանը։
Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն Արարատ Միրզոյանն է, անդամակցում են «Իմ քայլը» խմբակցությունից Լիլիթ Մակունցը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արման Բոշյանը, Աննա Կարապետյանը, ԲՀԿ—ից՝ Միքայել Մելքումյանը, Շաքե Իսայանը, իսկ ԼՀԿ—ից՝ Սրբուհի Գրիգորյանը։
Հայաստան—Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը կղեկավարի «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանը, կանդամակցեն Ռուբեն Ռուբինյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սիսակ Գաբրիելյանը, Մերի Գալստյանը, Սարգիս Խանդանյանը, ԲՀԿ—ից՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Արման Աբովյանը, իսկ ԼՀԿ խմբակցությունից՝ Արման Բաբաջանյանը։
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) հայկական պատվիրակության ղեկավարը կլինի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը, մշտական անդամ՝ Լենա Նազարյանը, փոխարինող անդամներ՝ Մարիա Կարապետյանը եւ Համազասպ Դանիելյանը («Իմ քայլը»), ԲՀԿ խմբակցությունից կանդամակցի Տիգրան Ուրիխանյանը, ԼՀԿ—ից՝ Անի Սամսոնյանը։
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում մեր երկրի խորհրդարանական պատվիրակությունը ղեկավարելու է Բաբկեն Թունյանը («Իմ քայլը»), կանդամակցեն Անուշ Բեղլոյանը եւ Արտակ Մանուկյանը («Իմ քայլը» խմբակցություն), ԲՀԿ խմբակցությունից՝ Վահե Էնֆիաջյանը։
ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն Անդրանիկ Քոչարյանն է, կանդամակցեն Վիկտոր Ենգիբարյանը «Իմ քայլը» խմբակցությունից եւ Գեւորգ Գորգիսյանը՝ ԼՀԿ—ից։
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը ղեկավարելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը»), անդամակցելու են Հովհաննես Հովհաննիսյանն ու Արփինե Դավոյանը («Իմ քայլը» խմբակցություն), ԲՀԿ—ից՝ Իվետա Տոնոյանը եւ ԼՀԿ—ից՝ Գուրգեն Բաղդասարյանը։
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը կղեկավարի «Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը, կանդամակցեն Սոնա Ղազարյանը, Մերի Գալստյանը, Արման Եղոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արմեն Խաչատրյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը («Իմ քայլը»), ԲՀԿ խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը, իսկ ԼՀԿ խմբակցությունից՝ Արման Բաբաջանյանն ու Տարոն Սիմոնյանը։

07-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO