Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Հայաստանի օրինակը կարող է վարակիչ լինել

Խորհրդարանական պատվիրակությունն ամփոփել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ Սոս Ավետիսյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել են մանրամասներ 2019 թվականի հունվարի 20—26—ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներից։
Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ նստաշրջանի շրջանակում Հայաստանին վերաբերող կարեւորագույն հարցը 2018 թվականի դեկտեմբերի 9—ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության դիտարկումների վերաբերյալ զեկույցն էր։ Զեկուցող Ալեքսանդր Պոչեյը բարձր է գնահատել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների որակը՝ ընդգծելով որ ընտրությունները մրցակցային էին եւ ազատ։
Ըստ բանախոսի՝ ելույթ են ունեցել նաեւ ԵԽԽՎ—ում ընդգրկված քաղաքական խմբերի ղեկավարներ, անհատ պատգամավորներ, որոնք եւս դրական գնահատականներ են տվել տեղի ունեցած ընտրություններին։
Ռուբեն Ռուբինյանը՝ որպես պատվիրակության ղեկավար, հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավինսկու հետ, քննարկել պատվիրակության աշխատանքներին վերաբերող հարցեր։ Նրա գնահատմամբ՝ պատվիրակության անդամների միջեւ կա լիակատար ըմբռնում եւ համակարգված, փոխօգնության մթնոլորտում աշխատելու պատրաստակամություն։
Պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Լիլիան Պասկեին, որը շնորհավորելով մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ՝ նշել է, որ Հայաստանի օրինակը կարող է վարակիչ լինել այլ երկրներում ընտրությունների անցկացման համար։
Կայացած հանդիպումներին, առաջիկա ծրագրերին անդրադարձել են նաեւ պատվիրակության մյուս անդամները՝ ընդգծելով ԵԽԽՎ գործընկերների դրական վերաբերմունքը թե՛ նոր Հայաստանի եւ թե՛ պատվիրակության անդամների նկատմամբ։
Տեղեկացվել է, որ Էդմոն Մարուքյանը եւ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության՝ ՀՀ նախկին իշխանությանը հասցեագրված որոշ որակումներին, հորդորել են ադրբեջանցիներին զբաղվել իրենց երկրի ժողովրդավարության խնդիրներով։
Պատվիրակության անդամները պատասխանել են լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են հայ–ադրբեջանական հարաբերություններին, ԵԽԽՎ—ի կողմից իրականացվող մշտադիտարկումներին։

07-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO