Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Շուկաներում ներկայացվածության խնդիրներ ունենք

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են գինեգործության զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գինեգործությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հնարավորություններին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։
«Այսօր հավաքվել ենք ոլորտի հետ կապված խնդիրները քննարկելու եւ արձանագրելու, թե ինչպես կարող է զարգանալ կառավարության համագործակցությունը գինեգործության ոլորտի հետ։ Այսօր մեր երկրում գինեգործությունն ամենաակտիվ զարգացող ճյուղերից մեկն է, եւ այն, որ այսպիսի պատկառելի ներկայություն է ապահովվել, արդեն իսկ խոսուն փաստ է։ Սակայն, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ շուկաներում ներկայացվածության խնդիրներ ունենք եւ դրանք թերեւս կապված են ոչ միայն հասանելիության, այլեւ արտադրական ծավալները մեծացնելու անհրաժեշտության հետ։ Որքանով հասկանում եմ, շատ դեպքերում հայկական արտադրության գինին մրցունակ է որակի, գնային առումով, սակայն որոշ դեպքերում մրցունակությունը տուժում է ծավալների սահմանափակության պատճառով, որովհետեւ երբեմն խոշոր խմբաքանակներն ավելի գրավիչ են դառնում պոտենցիալ գնորդների համար, քան փոքր խմբաքանակները, մանավանդ դրանց պարբերականության հետ կապված խնդիրներ ծագելու պարագայում։ Ամեն դեպքում դուք ավելի լավ գիտեք ոլորտի խնդիրները եւ հույս ունեմ, որ այսօր կկարողանանք բոլոր մանրամասներով դրանք քննարկել»,–դիմելով ներկաներին՝ նշել է վարչապետ Փաշինյանը։
Զեկուցվել է, որ վերջին շրջանում գինեգործության ոլորտում տեղի են ունենում դրական զարգացումներ, որոնք նպաստել են նաեւ արտահանման ծավալների ավելացմանը։ Մասնավորապես, 2017 թվականին 2016—ի 7 մլն լիտրի փոխարեն հանրապետությունում գինու արտադրանքի ծավալը կազմել է 9 մլն 700 հազար լիտր։ Միաժամանակ, արտահանման ծավալները կազմել են 2,7 մլն լիտր, ինչը 2016—ի համեմատ աճել է մոտ մեկ մլն լիտրով։
Այնուհետեւ ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները։ Մասնավորապես, քննարկվել են ոլորտում նոր ներդրումների ներգրավման հնարավորություններին, տնտեսավարողներին տրամադրվող սուբսիդավորվող վարկերի հետվերադարձելիության ժամկետներին, արտահանման, հարկային վարչարարության, օրենսդրական դաշտի բարելավման, խաղողի այգիներում առաջացող հիվանդությունների կանխարգելման, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման պետական ծրագրին, ինչպես նաեւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործունեությանն ու արդյունավետությանը վերաբերող հարցեր։
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը մեծապես կարեւորում է գինեգործության շարունակական զարգացումը եւ այդ նպատակով պատրաստ է պարբերական դարձնել նմանատիպ հանդիպումները՝ առկա խնդիրները վեր հանելու եւ դրանց լուծումները գտնելու նպատակով։ Ոլորտի զարգացման, այդ թվում՝ հիվանդությունների կանխարգելման առումով վարչապետը կարեւորել է նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական ներուժի կիրառումն ու իրացումը։ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ոլորտի ներկայացուցիչներին առաջիկայում նոր գաղափարներ գեներացնել եւ դրանք ներկայացնել կառավարությանը՝ դրանք համատեղ կյանքի կոչելու նպատակով։ Անդրադառնալով հիմնադրամի հետագա գործունեության մասին հարցին՝ կառավարության ղեկավարն առաջարկել է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջիկայում քննարկում կազմակերպել իր մոտ՝ հասկանալու կառույցի գործունեության արդյունավետությունը։ Վարչապետը հավելել է, որ արդյունքում կկայացվի համապատասխան որոշում՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները։

07-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO