Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ՄԱՐԶԵՐ


Ոչ մի թիզ դատարկ տարածք

Նորանշանակ մարզպետները նախանշում են իրենց քայլերը

Շիրակի եւ Տավուշի նախկին մարզպետներ Կարեն Սարուխանյանն ու Վահե Ղալումյանը խորհրդարանում են այլեւս աշխատանքային գործունեություն ծավալում։ Նրանց փոխարեն երեկ նոր մարզպետներ նշանակվեցին. Շիրակը «տվեցին» Տիգրան Պետրոսյանին, Տավուշը՝ Հայկ Չոբանյանին։
Գործադիր իշխանության ղեկավարը նրանց շնորհավորելուց հետո խնդիր առաջադրեց՝ մարզերում նոր ներդրումներ ներգրավել, աշխատատեղեր ստեղծել, ինչն էլ կբերի սոցիալական փոփոխությունների։
Շիրակի մարզպետի խոսքերով՝ շատ հստակ հանձնարարական հնչեց վարչապետի կողմից՝ ուշադրության կենտրոնում պահելու մարզի սոցիալ—տնտեսական վիճակը, իսկ մարզի զարգացումն ապահովելու հիմնական գործիքը ներդրումային ֆոնի բարելավումն է։ Այն մարդիկ, որոնք որեւէ գործառույթ կիրականացնեն մարզերում, պետության անմիջական աջակցությունը կզգան։ Եվ այդ աջակցությունը պիտի լինի հետեւողական։
Եթե Շիրակի մարզ, ապա բնակարանային խնդիր։ Ինչպե՞ս է պատկերացնում դրա լուծումը նորանշանակ մարզպետը։ «Աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ներգրավված է նաեւ մարզպետարանը։ Վարչապետի կողմից հստակ հանձնարարական տրվեց՝ սեղմ ժամկետում հասկանալ խնդիրը»,—ասաց նա։
Գյումրիում ապրելով չի՞ հասկացել։ «Ապրելով Գյումրիում, նաեւ ժամանակին այդ հարցերով ուղղակիորեն եւ անուղղակիորեն զբաղվելով, ցավոք սրտի, մեզ համար դեռեւս այդ խնդրի խորությունը, ծավալը պարզ չէ»,— հնչեց պատասխանը։
Ի՞նչ է նշանակում՝ խորությունը պարզ չէ, երկրաշարժից 30 տարի անց չկա՞ վիճակագրություն, թե քանի ընտանիք բնակարանի խնդիր ունի, թե քանիսին է հատկացվել, քանիսին՝ ոչ։ Շիրակի մարզպետը պարզաբանեց, թե «տեղեկությունը մասնակի է, այսօր նաեւ կան դեպքեր, երբ ավելի բարեկեցիկ կյանքից հետո մարդիկ սկսում են տնակներում ապրել, եւ դա շարունակական պրոցես է»։
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչքա՞ն ժամանակ է պետք, որ այլեւս չլինի «աղետի գոտի» հասկացությունը, եւ արդյո՞ք դա կհաջողվի նոր մարզպետին, Տիգրան Պետրոսյանը ի պատասխան համառոտեց. «Մաքսիմալ պետք է քաղհասարակությունը, պետությունը, անհատներն ու ժողովուրդը մոբիլիզացնեն բոլոր տեսակ ռեսուրսները։ Խնդրին մոտենում ենք շատ մեծ վճռականությամբ»։
Ի՞նչ ծրագրեր ունի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Ըստ նրա, մարզի թիվ մեկ խնդիրը տնտեսական ակտիվությունն է։ Տավուշում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունները պիտի մոբիլիզացնի Տավուշի համար։
Տավուշը պետք է գրավիչ դարձնել ոչ միայն տեղի գործարարների, այլեւ դրսի ներդրումների խթանման համար։ Տավուշի մարզն այս առումով բավականին մեծ հնարավորություն ունի՝ ի դեմս սահմանապահ գյուղերի, որոնք ունեն լուրջ հարկային արտոնություններ։ Մարզպետը կարծում է, որ «այսօր դրանք լուրջ ռեալիզացված չեն», բայց կան հաջողված օրինակներ, որոնք շատ քիչ են, ու շատերն անգամ դրանց մասին չգիտեն։
Սահմանամերձ համայնքներն, այնուամենայնիվ, ռիսկեր ունեն։ Մարզպետին այդ ռիսկերը, իր իսկ խոսքերով, հետ չեն պահում։ Նա համոզված է,  որ ոչ միայն սահմանամերձ տարածքներում, այլեւ մարզերում ընդհանրապես ոչ մի թիզ տարածք չպետք է դատարկ մնա. «Այս առումով պետական, համայնքային գույքը, նույնիսկ մասնավոր գույքը կրկին հաշվառելով՝ պետք է այնպես անել, որ դրվեն արտադրական ռելսերի վրա։ Որեւէ թիզ հող, որեւէ քառակուսի տարածք պետք է սպառողական կարգավիճակում չմնա (մեջբերումը բառացի է,—Ա.Մ.), պետք է տեղափոխել արտադրական կարգավիճակի եւ հնարավորություն տալ, որ ներդրողները, ձեռներեցները արտոնյալ պայմաններով այդ գույքն օգտագործեն»։
Սահմանապահ գյուղերը ռիսկերից զատ առավելություն էլ ունեն՝ բանակն է։ «Բանակը խոշոր պետական սպառող է, եւ մենք պետք է այնպես անենք, որ համայնքներն առավելագույն մասնակցություն ունենան բանակի սպասարկման գործում»,—ասաց Հայկ Չոբանյանը։
Ի դեպ, նկատեց նաեւ, թե այսօրվանից ընտանիքի հետ տեղափոխվում է Տավուշ՝ բնակության։
Նկատենք նաեւ, որ Հայկ Չոբանյանը «Արփի սոլար» արեւային էներգիայի համակարգեր արտադրող ընկերության հիմնադիրն է։ Արդյոք իր պաշտոնական դիրքը չի՞ օգտագործի իր բիզնեսի համար։ Ի պատասխան մարզպետը շեշտեց, որ իր մասնագիտական փորձն ու գիտելիքն օգտագործելու է պետական կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու համար։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

07-02-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO