Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Հանդիպման առանցքում համագործակցության զարգացման հարցերն էին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Արարատ Միրզոյանը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկիին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքի համար։
Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ հայ—լեհական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների ամուր կապերի վրա՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր շունչ հաղորդել այդ հարաբերություններին։
Կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ այդ հարցում Ազգային ժողովի նախագահն ընդգծել է փոխայցերը եւ պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքն ու շփումները։
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Լեհաստանի իշխանությունների՝ լեհահայերի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած ջերմ վերաբերմունքը՝ գոհունակությամբ նշելով, որ հայերը իրենց աշխատանքով ու նվիրվածությամբ զգալի ներդրում ունեն Լեհաստանի կյանքի ամենատարբեր ոլորտներում։
Պավել Չեպլակն իր հերթին կարեւորել է համագործակցության զարգացումը բոլոր բնագավառներում՝ նշելով, որ դրանց ընդլայնման հարցում կարեւոր դեր կարող են ունենալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները։
Դեսպանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել այն ծրագրերը եւ միջոցառումները, որոնք արդեն նախանշվել են միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության խորացման հեռանկարների եւ հնարավորությունների շուրջ։

08-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO