Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Սուրբ Էջմիածնի խաչիկներ՝ մանուկներին

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է ավստրալիական կրթօջախ

Ավստրալիայում հովվապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը այցելեց ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան՝ ուղեկցությամբ իր շքախմբի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի եւ թեմի եկեղեցականների, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Վարժարանի առջեւ նորին սրբությանը դիմավորեցին կրթօջախի հիսուն սաները, ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի ատենապետ տիար Միհրան Լեփեճյանը, հոգաբարձական կազմը՝ ղեկավարությամբ ատենապետուհի տիկին Սոսի Կիրակոսյանի, տնօրեն Մանուկ Դեմիրճյանը, ուսուցիչները եւ ծնողները։ Վարժարանի տնօրենը իր խոսքի մեջ ներկայացրեց վարժարանի առաքելությունը, անցած պատմական ուղին։ Այնուհետեւ վարժարանի աշակերտները հանդես եկան գեղարվեստական հայտագրով։
Ամենայն հայոց կաթողիկոսը, ուրախություն հայտնելով կրթօջախի լուսավոր հարկի ներքո գտնվելու հնարավորության համար, նշեց. «Մենք Հայաստանն ու Ս. Էջմիածինը տեսնում ենք այստեղ, ձեր մեջ։ Հայաստանն այստեղ փոքրիկ անուշիկ զավակներն եք։ Այստեղ Հայաստանի շունչն է, տեսիլքն է, Հայաստանի հույսն է, որ այս երեխաների անձերի մեջ է կերպավորված, այս մանուկների անձերով է ներկայանում մեզ…։ Այս երխաները մեր Ս. Էջմիածինն են, այս երեխաները կերպավորում են այդ սրբությունը ու նվիրականությունը։ Այս երեխաները նաեւ այս կառույցն են, երաշխավորն են այս կառույցի հարատեւության։ Այս երեխաներով այս գաղութն ապրելու է ...նրանք պիտի հասակ առնեն, ընտանիք կազմեն, զավակներ ունենան։ Եվ իրենց զավակներին պիտի ցանկան առաջնորդել այս հաստատությունը՝ «Ալեքսանդր» վարժարանը, որովհետեւ այստեղ նրանք գուրգուրանք ու սեր են տեսել, այստեղ նրանք կայացել ու ձեւավորվել են, այստեղ նրանք իրենց նկարագիրը, հայկական ոգին, հայկականության կերպարն են ստացել, այստեղ կերտվել են որպես ազգի զավակներ»։
Անդրադառնալով աշակերտների տպավորիչ ելույթներին՝ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծեց, որ ճշմարիտ հայրենասիրությունն այն աշխատանքն է, որ այսօր տարվում է համայնքի մանուկների հետ, որի շնորհիվ նրանք հասակ են առնում հայաշունչ, հայրենասեր, ազգասեր, ազգին պատիվ բերող հայորդիներ, ազգի կյանքը դեպի հավերժություն տանող ազգի զավակներ։
Այցի առիթով Վեհափառ հայրապետը նվերներ փոխանցեց վարժարանին եւ տնօրենությանը, իսկ մանուկներին ընծայեց Սուրբ Էջմիածնի խաչիկներ։
Նույն օրը Գարեգին Երկրորդն այցելեց «Ալեքսանդր» հայկական հանգստյան տուն։ Տնօրենության եւ խնամակալ մարմնի ուղեկցությամբ նա շրջապտույտ կատարեց, առանձնաբար իր հայրական օրհնությունները բաշխեց հաստատության մեջ խնամվող տարեցներին։ Աղոթքից հետո Վեհափառ հայրապետը զրուցեց հայորդիների հետ, բարձր գնահատեց խնամակալ խորհրդի հոգատար աշխատանքը, ձեռքբերումները եւ աստվածահաճո գործունեությունը։
Ի հիշատակ իր այցելության՝ Ամենայն հայոց կաթողիկոսը հանգստյան տանը նվիրեց Տիրոջ վերջին ընթրիքի սրբապատկեր։

08-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO