Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ՄԱՐԶԵՐ


Տարածքային համաչափ զարգացումը՝ ելք

ՀՀ վարչատարածքային լայնածավալ բարեփոխումներն անհրաժեշտություն են

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը երեկ ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին կայուն զարգացման բաժնի/գրասենյակի ղեկավար Լայլա Էնդրյուս Բաշանը եւ պետական ոլորտի մասնագետ Բելլա Մարգարյանը։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել ՀՀ վարչատարածքային բարեփոխումների գործընթացին ԱՄՆ ՄԶԳ կողմից ցուցաբերված աջակցությունը եւ նշել, որ խոշորացված համայնքների կյանքն ավելի լավը դարձնելուն ուղղված փոխգործակցությունը ոչ միայն ստացված է, այլեւ հաջողված։ Նախարարը կարեւորել է համայնքների միավորման գործընթացը ճիշտ ուրվագծով տանելու անհրաժեշտությունը եւ միաժամանակ ընդգծել, որ այն հետայսու պետք է իրականացվի հանրային համաձայնության պայմաններում։ Խոսելով նոր կառավարության ծրագրում վարչատարածքային բարեփոխումների տեսլականի մասին՝ նախարարն ասել է. «Առաջիկայում մենք կունենանք թիրախային համայնքներ, որոնցում դաշտային աշխատանքի միջոցով կփորձենք ներկայացնել խոշորացման առավելությունները, արձանագրված ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները՝ իհարկե, վերհանելով նաեւ գործընթացում նկատված թերությունները։ Այս ամենը պետք է իրականացվի հանրային լսումների, բազմակարծության եւ բոլորի շահերը հաշվառելու մթնոլորտում՝ բացառելով վարչահրամայական կոշտ գործիքի կիրառումը»։
ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ եւ վերահաստատել Հայաստանում արդյունավետ տեղական ինքնակառավարման կայացմանը միտված նախարարության հետ համագործակցությունը շարունակելու ԱՄՆ ՄԶԳ—ի հանձնառությունը։ «Մասնակցային կառավարումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի անբաժան բաղադրիչն է։ Մենք կշարունակենք աջակցել ապակենտրոնացման բարեփոխումներին ուղղված նախարարության ջանքերին՝ բարելավելով համայնքներում ծառայությունների հասանելիությունն ու ռեսուրսների կառավարումը, նոր հնարավորություններ ընձեռելով տարածաշրջանային տնտեսական զարգացման համար»,–նշել է Դեբորա Գրիզերը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ համայնքներում քաղաքական, վարչական եւ տնտեսական ապակենտրոնացման հեռանկարների, գյուղերում ռեսուրսային կարողությունների հզորացման վերաբերյալ՝ վերահաստատելով գործընկերային հարաբերությունները խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը։

08-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO