Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ԼՂՀ


Կվերականգնվի նաեւ Հունոտի կիրճի կիսավեր կամուրջը

Պատմաճարտարապետական հուշարձանները՝ պետական հոգածության ներքո

Պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման, ուսումնասիրման եւ վերականգնման խնդիրն Արցախում շարունակում է ուրույն տեղ զբաղեցնել մշակութային արժեքների համակարգման համատեքստում ու գտնվել պետական հոգածության ներքո։ Ասվածի մասին է վկայում այդ նպատակով նախատեսված պետբյուջեի եւ արտաբյուջետային միջոցների աճի դինամիկան, որ արտահայտվում է կոնկրետ թվերով։
Ըստ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի, 2019թ. 120 մլն դրամ կհատկացվի պատմական հուշարձանների պահպանման, ուսումնասիրման եւ վերականգնման ծրագրերի իրագործման համար, ինչը 20 մլն դրամով ավելի է նախորդ տարվանից։ Ընդ որում, ոլորտում նախանշված աշխատանքների մի զգալի մասը կկատարվի բարեգործական խողովակներով։
2019—ին կշարունակվեն ինչպես Ասկերանի պատմական բերդի, այնպես էլ Գտչավանքի վերականգնողական աշխատանքները։
Հաշվի առնելով հետիոտն զբոսաշրջության «ակտիվ շարժը»՝ Հունոտի կիրճի արգելոցում կհիմնանորոգվի նաեւ 18—րդ դարի կամուրջը, որը «Կարկառի երկու ափերը կապում է իրար»։ Նախարարի խոսքով, այդ առաջարկը քննարկվել եւ հավանության է արժանացել կառավարության կողմից, եւ գարնան սկզբներին կմեկնարկեն շինարարական աշխատանքները։ Գրեթե կրկնապատկվել է Տիգրանակերտի պեղումների իրականացման համար նախատեսված գումարը, որը 10 մլն—ից հասցվել է 18 մլն դրամի։ «Անցյալ տարի, երբ պեղումների ծավալն ընդլայնվեց, պետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցները չհերիքեցին, ստիպված եղանք լրացուցիչ միջոցներ հայթայթել եւ գործն ավարտին հասցնել»,–հիշեցնում է Լ. Հովհաննիսյանը՝ հիմնավորելով Տիգրանակերտում պեղումների շարունակման գործընթացի անհրաժեշտությունը՝ հնավայրի լիարժեք ուսումնասիրման տեսանկյունից։
Նախորդ տարվա համեմատ որոշակի չափով ավելացել են նաեւ հուշարձանների պահպանման ու կոնսերվացման վկայագրման պահպանման գոտիների ստեղծման նպատակով պետական հատկացումները։ Նախարարը հատկապես կարեւորում է «վտանգված տարածքներում» հուշարձանների պեղումների իրականացման պահանջը, գտնելով, որ նման միջամտությամբ կարելի է շտկել իրավիճակը։ Նա մասնավորապես այդ հարթությունում է դիտարկում նա Բերդաշենի ամրոցի նախնական պեղման աշխատանքների անհրաժեշտությունը, որի համար պետբյուջեից համապատասխան գումար է հատկացվել։
Որպեսզի գյուղական համանյքներն ի վիճակի լինեն կատարել իրենց տարածքում հաշվառված հուշարձանների պահպանման վերաբերյալ օրենսդրական պահանջները, այդ հանգամանքը նույնպես հաշվի է առնվել կառավարության կողմից՝ «առանձին տողով» ֆինանսական միջոցներ ուղղելով ծրագրի իրագործմանը։ Լ. Հովհաննիսյանը հավելեց. «2020 թվականից հուշարձանների պահպանման, ուսումնասիրման եւ վերականգնման համար հատկացվելիք գումարները հստակ կարտացոլվեն պետական միջոցներից վարչական շրջաններին տրամադրվող ծրագրի շրջանակում»։
Անդրադառնալով բարեգործական խողովակներով նախատեսվող աշխատանքների ծավալներին, նախարարը նշեց, թե ընթացիկ տարում եւս արտաբյուջետային հատկացումներ կլինեն եւ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հանրապետությունում կիսավեր մի քանի հուշարձաններ կվերականգնվեն։
Նրա տեղեկացմամբ, ավստրալահայ համայնքի հոգաբարձուների խորհրդի պատասխանատուների հետ պայմանավորվածություն կա Մարտակերտի շրջանի «Երեք մանկուք» եկեղեցու վերականգնման վերաբերյալ, եւ հավանաբար, բարենպաստ եղանակների դեպքում աշխատանքները լայն թափ կստանան։
Կհիմնանորոգվի նաեւ Քաշաթաղի շրջանի Վարազգոմի խաչաձեւ կենտրոնագմբեթ, երկխորան եկեղեցին, որը հազվագյուտ հին կառույց է եւ որպես հուշարձան, պատմամշակութային մեծ արժեք է ներկայացնում։ Լեռնիկ Հովհաննիսյանն ուրախությամբ նշեց, թե այդ խնդրում նշանակալի դերակատարություն ունի «Թուֆենկյան հիմնադրամը», որն ակտիվ աջակցություն է ցուցաբերում Քաշաթաղի շրջանի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնմանը։
Գերատեսչության պատասխանատուն իր խոսքում սկզբունքային նշանակության եւս մի կարեւոր խնդրի անդրադարձավ։ «Գաղտնիք չէ, որ ոլորտում վերականգնողական աշխատանքներն իրականացնելիս մասնագետների կողմից յուրահատուկ մոտեցում է պահանջվում, եւ ցանկացած գործընթաց առանձնակի նրբությամբ եւ հոգատարությամբ պիտի կատարվի, գեղագետի եւ ճարտարապետի ճշգրտությամբ,–կարծում է Լ. Հովհաննիսյանը։– Իսկ որպեսզի «գլխավոր դիտակետից» շեղումներ չլինեն, նախապես պատվիրվում են հուշարձանների վերականգնման նախագծային—նախահաշվային փաստաթղթերը»։ Նա հավելեց, որ այդ նպատակով պետական բյուջեից եւս 14 մլն դրամ է հատկացվել։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

08-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO