Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Ունենալ «լեգեոներների» սահմանափակում, թե՝ ոչ

Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության վերաբերյալ վերջին շրջանում քննարկվում, քննադատվում եւ շրջանառվում է մեկ թեմա—հարց՝ արդյոք պե՞տք է սահմանափակել լեգեոնականների քանակը առաջնությունում հանդես եկող ակումբներում։ Քննարկումները մասնագետներին եւ ֆուտբոլասերներին բաժանել են երկու խմբի՝ «կողմ» եւ «դեմ»։
Ոմանք պնդում են, որ «լեգեոներների» սահմանափակման շնորհիվ նոր սերունդը հնարավորություն կստանա ինքնադրսեւորվելու, եւ այդ դեպքում կսկսեն արդյունք գրանցել նաեւ տարբեր տարիքային խմբերի ազգային թիմերը։ Սակայն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ակումբներից միայն երկուսն են, որ մանկապատանեկան ակադեմիաներ ունեն եւ «լեգեոներների» սահմանափակման դեպքում ինչ—որ առումով կարող են հույսը դնել իրենց սաների վրա։ Բայց նույն ակադեմիաներ ունեցող ակումբներում էլ այսօր քիչ են արտասահմանցի ֆուտբոլիստները։
Մարզական լրագրող Արման Աբելյան. «Չեմ կարծում, որ այս պահին կա նման անհրաժեշտություն։ Առաջարկում եմ, որ բարձրագույն խմբի ամեն թիմի հիմնական կազմում լինի Մ21 տարեկան ֆուտբոլիստ։ Դա շատ մեծ մրցակցություն կառաջացնի ու տղաների համար լրացուցիչ խթան կհանդիսանա…»։
Մարզական լրագրող Միհրան Ալեքսանյան. «Օտարերկրյա ֆուտբոլիստների սահմանափակման հարցը քննարկելը դեռ վաղ է Հայաստանի առաջնության համար։ Բացի այդ, կարծում եմ՝ սահմանափակում մտցնելու դեպքում հայ ֆուտբոլիստները, որոնք նույնիսկ չեն համապատասխանում անհրաժեշտ մակարդակին, կունենան մեծ պահանջարկ, ինչի արդյունքում արհեստականորեն կբարձրանան նրանց աշխատավարձերը։ Այս պահին, ավելի շատ բացասական խնդիրներ եմ տեսնում, ուստի կարծում եմ՝ իմաստ չունի սահմանափակում մտցնել, քանի որ այն ոչ մի կերպ չի կարող ծառայել իր նպատակին…»։
Կան նաեւ ակումբներ, որտեղ հիմնական կորիզը բացառապես արտասահմանցի ֆուտբոլիստներ են։ Կա պնդում, որ ներքին առաջնության զարգացման, առաջընթացի համար չպետք է ներդնել սահմանափակող կարգը։ Բայց կարելի է նաեւ համատեղել երկուսն էլ՝ չսահմանափակել, սակայն հավասարապես հայտացուցակում հայտնվելու հնարավորություն տրվի հայ եւ օտարերկրացի ֆուտբոլիստներին։
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը նախորդ տարիների համեմատ քիչ թե շատ հետաքրքրություն է առաջացրել… Թեպետ բարձրագույն խմբում մրցում են 9 ակումբներ, այնուամենայնիվ, ներքին առաջնությունը չի ապահովում այն կադրերը, որոնք կտան հավաքականներին մրցունակ ֆուտբոլիստների։
Քննարկումները կշարունակվեն մեկ շաբաթ եւս, եւ միայն փետրվարի 15—ից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջնական որոշում կկայացնի «լեգեոներների» սահմանափակման վերաբերյալ։
Հարցը մնում է բաց. ունենալ «լեգեոներների» լիմիտ, թե՝ ոչ. այս է խնդիրը…

Վարվառա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

08-02-2019





22-11-2019
«Խաղաղության աստղը՝ Արցախի երկնակամարում»
Նկարահանվում է ֆիլմ աշխարհի միստիկ վայրերի մասին, որում ...


22-11-2019
Բյուրականի աստղազարդ երկինքն ու Արագածի ջրերը
Նոր գաղափարներ՝ զբոսաշրջության զարգացման համար

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Բյուրական համայնքի ...


22-11-2019
Կշահեն արագ գործող եւ հավատարիմ դաշնակիցները
Պետք է առավելագույնի հասցնենք մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական ...


22-11-2019
Դեպի միասնական ֆինանսական շուկա
ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն այդ ոլորտում կներդաշնակեցվի մինչեւ 2025 ...


22-11-2019
Ադրբեջանից բռնագաղթածները կապահովվեն մշտական օթեւանով
Այս փուլում 112 ընտանիքի խնդիր կլուծվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


1988-1992 ...


22-11-2019
Գրքերը կզեղչվեն 40 տոկոսով
Մեկնարկում է Գրքի երեւանյան 3-րդ փառատոնը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայ ...


22-11-2019
Հանդիպում Սենատում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում նախատեսված հանդիպումներից եւ միջոցառումներից հետո ...



22-11-2019
Արախիշի զարմանահրաշ խաչքարը
Այսօրվա Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի 3 մեծ վտակի՝ ...

22-11-2019
Գրապահարանները, որպես տան կահույք, «մոդայիկ» չեն
Իսկ գրքե՞րը...

Թամարա ...

22-11-2019
«Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը առանց ծանր ու հետեւողական ջանքերի, առանց փոխզիջման»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ...

22-11-2019
ՀՖՖ նախագահն ու գործկոմը դադարեցրեցին իրենց լիազորությունները
Նախորդ նախագահի ընտրությունից 1 տարի եւ 2 ամիս անց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO