Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ծրագրի ուղղվածությունը թվային ցուցանիշներով չի որոշվում

Կարծիքներ կառավարության ծրագրի նախագծի վերաբերյալ

Այսօր կառավարության ծրագրի նախագիծը կներկայացվի Ազգային ժողով։ Բնականաբար, նախօրեին հրապարակված դրա նախնական տարբերակն արդեն տարբեր արձագանքների է արժանացել։
Երեկ Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ծրագրի վերաբերյալ հնչած այն քննադատությանը, թե դրանում թվեր ներկայացված չեն։
«Կառավարության ծրագրի նախագծի վերաբերյալ քննադատությունն օրինաչափ է։ Համոզմունք կա նաեւ, որ կարծիքների բախումն ուղղված է լինում դրա բարելավմանը։ Տեսակետը, թե ծրագրում պետք է շատ թվեր լինեն, կամ տեսակետը՝ եթե այս թիվը չկա, ուրեմն ծրագիրը թերի է, որպես բացարձակ ճշմարտություն չի կարող օգտագործվել։ Չկան սահմանված պահանջներ ներկայացվող ծրագրին, հետեւաբար ցանկացած կառավարություն ինքն է որոշում, թե ծրագիրն ինչպիսին պետք է լինի, ինչը պետք է շեշտադրվի եւ ինչ չափով»,—ասաց նախարարը։
Նա նշեց, որ կառավարությունն է որոշում՝ կարեւորը որեւէ թվային ցուցանիշի արտացոլո՞ւմն է, թե՞ քաղաքականության ուղղության հռչակումը եւ ըստ այդմ՝ նաեւ ձգտումը հնարավոր առավելագույն ցուցանիշի հասնելու համար. «Միայն այս կամ այն թվի բացակայությամբ պայմանավորված ծրագրին նման մեկնաբանություն տալը հիմնավորման կարիք ունի։ Եվ կառավարության պատասխանատվությունից խուսափելու մասին խոսելը տեղին չէ»։
ՀՀ Ազգային ժողովի պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախագիծը համարում է ապագային միտված ծրագիր։ Նա դրանում տեսնում է արտաքին եւ ներքին կյանքին վերաբերող գրեթե բոլոր հարցերը։
«Կառավարության ծրագիրը հայեցակարգային փաստաթուղթ է, այն չի կարող ներառել բոլոր ընթացակարգերը։ Իմ կարծիքով, դրանում քննարկված են ներքին եւ արտաքին կյանքին վերաբերող գրեթե բոլոր հարցերը։ Կան որոշակի հարցեր, որոնք եւս լավ կլիներ, որ տեղ գտնեին։ Սակայն կառավարությունը գուցե փորձի դա իրականացնել աշխատանքային կարգով հետագայում»,–խորհրդարանում լրագրողներին ասաց Վարդանյանը։
ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը դրական է գնահատել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը «Tert.am»—ի հետ զրույցում. «Եվ նպատակների թվային արտացոլման բացակայությունը, կարծում եմ՝ վկայությունն է նրա, որ գործող կառավարությունն առաջին անգամ հրապարակում է գործողությունների փաստաթուղթ, որից զգացվում է, որ աշխատելու եւ արդյունքներ գրանցելու տրամադրվածություն ունի։ Մինչ այս պահը գործող կառավարությունն ունեցել է տարատեսակ ծրագրեր, որոնց թվային արտացոլումն անվստահություն է ներշնչել ու խիստ անիրատեսական է եղել։ Իսկ այս փաստաթղթի ոգին ու որակը վկայում է այն մասին, որ կառավարությունը փորձում է խուսափել անիրատեսականությունից եւ առաջ շարժվել արդյունք գրանցելու տրամաբանության ներքո»։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով, կառավարության ծրագրի նախագծի տնտեսությանը վերաբերող հատվածում ոչ բոլոր ուղղություններն են ներառված. «Զարգացման ծրագրի մասին խոսելիս, նպատակը ավելի հստակ պետք է լինի։ Մինչդեռ, հիմնականում ընդհանուր բնույթի առաջարկներ են։ Մտահոգությունները, խնդիրներն ու սպառնալիքները, որոնք կան Հայաստանում, բացակայում են»։ Նա կարծում է, որ յուրաքանչյուր բաժին պետք է սկսի տեսլականով կամ ընդհանուր տեսլականից բխող խնդիրներով, հետո հաջորդեն հանգուցալուծումները։
Նախագծում նշված «աղքատության հաղթահարում» արտահայտությունն էլ մեջբերելով՝ նկատում է, որ անգամ աշխարհի ամենազարգացած երկրներն աղքատությունը չեն հաղթահարել։ Ասում է, որ աղքատության նվազեցում կարող է լինել. «Մեր երկրում աղքատությունն այսօր 60 տոկոսից ավելի է։ Իմ այդ հարցադրումներն իշխանություններն ընդունել են՝ ե՛ւ ներկա, ե՛ւ նախորդ։ Եթե պաշտոնապես բնակչության 1/3—ն ունենք, շուրջ 30 տոկոս էլ աշխատող աղքատներ ունենք, որոնք աշխատում են, բայց պատշաճ վարձատրություն չեն ստանում ու չեն կարող հաղթահարել աղքատության շեմը կամ ունենալ պարենային նվազագույն զամբյուղը, էլ չեմ խոսում սպառողական զամբյուղի մասին, որն ավելին է։ Այս պարագայում խոսել աղքատության հաղթահարման մասին, կարծում եմ՝ անիրատեսական է»։
Իսկ ընդհանուր առմամբ, Թ. Մանասերյանը տնտեսության առաջնահերթ ճյուղ է համարում գիտությունը։ Այսպես է մեկնաբանում՝ մտավոր կարողությունը միակն է, որն ունի մրցակցային առավելություն. «Այս ոլորտը, կարծում եմ, առաջնահերթ է, որովհետեւ դա է սնուցում ե՛ւ նորարարությունները, ինովացիաները, ե՛ւ տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք իրենց հերթին սնուցում են տնտեսության զարգացումը եւ բերում մրցունակության բարձրացում»։
Թ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

08-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO