Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Միկրոբիզնեսը՝ առանց նախկին սահմանափակումների

Ո՞ր տնտեսավարողներն են օգտվելու հարկային արտոնություններից

Հարկային օրենսգրքի նոր փոփոխություններով նախատեսվում է բոլոր հարկատեսակներից ազատել միկրոբիզնեսում գործունեություն ծավալող անձանց։ Այս խմբում ընդգրկված են ինչպես ընտանեկան բիզնես ունեցողները, այնպես էլ ինքնազբաղվածություն ապահովողները՝ դերձակներ, կոշկակարներ, ժամագործներ եւ այլն։ Արտոնյալ հարկային ռեժիմից կարող են օգտվել տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավված տնտեսավարողները։
ՀՀ տնտեսության զարգացման եւ ներդրումների նախարարության ՓՄՁ զարգացման վարչության պետ Կորյուն Գեւորգյանը «ՀՀ»–ի հետ զրույցում մանրամասնեց՝ բոլոր այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցի 24 մլն դրամը, կդիտարկվեն որպես միկրոբիզնես ծավալողներ եւ կազատվեն շրջանառության հարկից։ Փոփոխության է ենթարկվել նաեւ ընտանեկան բիզնեսում մեկ վարձու աշխատող ներգրավելու մասին օրենքը։
Ընտանեկան բիզնեսում, ընտանիքի անդամներից բացի, կարող են ընգրկվել նաեւ հեռու կամ մոտիկ ազգականները եւ այլ վարձու աշխատողներ։ Այսինքն՝ ըստ փոփոխությունների, վերացվել է նաեւ այս սահմանափակումը։ Ցանկացած վարձու աշխատողի դիմաց պետք է գործատուն վճարի 5000 դրամ եկամտահարկ։ Արտոնյալ հարկատեսակ է նախատեսված նաեւ այն դեպքում, երբ տվյալ անձը ոչ թե վարձու աշխատող է համարվում, այլ պարզապես աշխատանքում ներգրավված անձ։ Այս պարագայում գործատուն ինքը կարող է ինֆորմացվել հարկային արտոնությունների մասին եւ ինքուրույն որոշել՝ որ տարբերակով է շահեկան գործունեությունը ծավալելը։ Ընտանեկան բիզնես—գործունեությունը նախկինում եւս ունեցել է որոշ արտոնություններ, պարզապես նոր հարկային օրենսդրությամբ շրջանառության հարկ վճարողների շեմը 18 000 մլն դրամի փոխարեն տարեկան դարձել է 24 մլն դրամ։ Եվ եթե նախկինում ընտանեկան բիզնեսում պետք է պարտադիր ներգրավված անձ համարվեր տան որեւէ անդամը, ապա նոր օրենքով ներգրավված անձը կարող է լինել նաեւ հեռու կամ մոտ ազգական։
«Նախկինում տնտեսավարողները ստիպված ներառում էին բիզնեսում տան անդամին, մինչդեռ գործին գիտակ այս կամ այն իրենց ծանոթը կամ հարեւանը բիզնեսում գրանցվելու հնարավորություն չէր ունենում՝ խոչընդոտելով բիզնեսի զարգացումը։ Որոշակի հաշվարկներից հետո նախատեսվեց, որ ընտանեկան ձեռնարկատիրության գործում կարող են ներառվել ոչ թե մեկ, այլ մի քանի վարձու աշխատողներ»,–նշեց Կորյուն Գրիգորյանը։
Հարկատուն ինքն է որոշելու տարեկան 24 մլն դրամ շրջանառությունը գերազանցելուց հետո որ հարկատեսակից օգտվել՝ շրջանառությա՞ն, թե՞ ԱԱՀ—ից։
Օրենքը չի տարածվում հատուկ մասնագիտական գործունեություն իրականացնող ընկերությունների վրա, որոնցից են բանկերը, վարկային կազմակերպությունները, խորհրդատվական ընկերությունները, ապահովագրական եւ իրավաբանական ընկերությունները։ Հարկային արտոնություններից չեն օգտվելու նաեւ առեւտրային կետերը՝ բացառությամբ մարզերի բակային հատվածում գործող խանութների, կրպակների։
Առհասարակ, միկրոբիզնեսի սուբյեկտներ չեն կարող դիտարկվել նաեւ գրավատները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի մասնագիտացված մասնակիցները, արտարժույթի առքուվաճառք իրականացնողները, խաղատները, նոտարները, գովազդային, դիզայներական գործունեություն իրականացնողները, մարքեթինգային, թարգմանչական ծառայությունները, տեղեկատվության մշակման հավաքման, ընդհանրացման եւ փոխանցման գիտահետազոտական փորձարարական աշխատանքներ եւ համանման ծառայություն մատուցողները, նաեւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում եւ սահմաններից դուրս առեւտրի իրականացման վայրերում, առեւտրի կենտրոններում եւ տոնավաճառներում առեւտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը։
Միկրոբիզնեսում ներգրավվածների համար ֆինանսական բեռի թեթեւացումը, բացի սոցիալական խնդիր լուծելուց, հնարավորություն կտա ձեռնարկատերերին տնտեսվող գումարները նպատակաուղղելու իրենց բիզնեսի զարգացմանը, գործունեության ընդլայնմանն ու տարբեր նախագծեր իրականացնելու գործընթացներին։
Հասկանալու համար, թե քանի տնտեսավարող է օգտվելու այս արտոնությունից, ներկայացենք 2017 թ. վիճակագրությունը, քանի որ նախորդ տարվանը դեռ պատրաստ չէ։
2017—ին մինչեւ 20 մլն շրջանառություն ունեցող տնտեսավարողների թիվը կազմել է 8674, որոնք ներգրավված են տնտեսության ամենատարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, արդյունաբերություն, արտադրություն, շինարարություն եւ այլն։ Ընտանեկան բիզնես ծավալողների թիվը, վերջին տվյալների համաձայն, մոտ 3000 է, որը ՓՄՁ զարգացման վարչության պետի կարծիքով այս տարի կաճի՝ պայմանավորված վարձու աշխատողների թվի ավելացմամբ։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

08-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO