Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ընտրողը գրողն է

Լույս տեսավ Նորայր Ադալյանի հերթական ժողովածուն

Արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նորայր Ադալյանը երեկ գրողների միությունում ընթերցողների դատին հանձնեց իր հերթական քերթվածքը։ Այն պատմվածքների ժողովածու է՝ վերնագրված «Պատմվածքներ իմ ընտրությամբ»։ Ադալյանն իր ստեղծագործական ամբողջ կյանքում, ինչպես ինքն է նշում, շուրջ հարյուր պատմվածք է գրել՝ չհաշված վեպերը, վիպակներն ու պիեսները։ Այս գրքում, ասում է, ամփոփված են վերջին տարիներին ծնված ամենահոգեհարազատ պատմվածքները։ Գիրքը յուրահատուկ է համարում, քանի որ դրանում տպագրված են իր եղբոր՝ նկարիչ Րաֆֆի Ադալյանի շուրջ երեսուն կտավի լուսանկարներ։
«Այդ աշխատանքներն ինձ համար շատ թանկ են, իսկ պատմվածքները՝ գեղարվեստական կառուցվածքի տեսանկյունից՝ առավել քան հոգեհարազատ։ Կառուցվածքով ես ավելի շատ փորձում եմ ցույց տալ, գործողություն արտահայտել, քան պատմել։ Այս պատմվածքները նաեւ տարօրինակություններ ունեն։ Կարելի է ասել՝ այստեղ անտրամաբանական տրամաբանության շերտեր կան։ Ըստ իս՝ անտրամաբանությունը նույնպես տրամաբանություն է»,—ժողովածուում տեղ գտած պատմվածքներն այսպես մեկնաբանեց աշխատության հեղինակը։ Ադալյանի եղբայրը՝ Րաֆֆի Ադալյանը, ապրում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բոլորովին վերջերս է վերադարձել Հայաստան՝ մշտական բնակության նպատակով։ Պատմում է, որ ԱՄՆ—ում է եղել, երբ ստացել է գիրքը։ Անակնկալ է մատուցել Ադալյանն այս գրքի լույսընծայմամբ։ «Հուզվեցի, քանի որ նա այդպես նպաստեց նաեւ մեր միացմանը։ Երեք եղբայր ենք, եւ մեզնից յուրաքանչյուրն առանձին է ստեղծագործում։ Միշտ մտածում էի, որ պետք է հաճախ նաեւ միասին ներկայանանք։ Կարծում եմ, որ հետագայում երեքով պետք է ինչ—որ բան անենք»,—ասաց Րաֆֆի Ադալյանը՝ հավելելով, որ եղբայրն այն գրողներից է, որն իր ստեղծագոծական կյանքի ընթացքում երբեք չի դադարել «քայլել», անընդհատ փոխվել է իր գործերում, բազմաթիվ ժանրերի է անդրադարձել։ «Վերջերս նաեւ աբսուրդ մտածողության գրականություն է ստեղծում։ Դա ինձ շատ է դուր գալիս»,—նկատեց նա։
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ մեկնաբանելով գրքում զետեղված պատմվածքների բովանդակությունը, ասաց, որ դրանք մարդկային հարաբերությունների դժվար հոգեբանական էջեր են, որոնք ընթերցողին ծանոթացնում են այնպիսի թաքնված ժամանակների հետ, որոնք մեր արձակում երբեւէ առատորեն չեն ներկայացվել։ Կարեւոր գրականություն է համարում, հատկապես թեմատիկ առումով։ Ասում է, որ Ադալյանի գրականությունը տեղական «հումքով» է խմորված, մեր հայկական իրավիճակներն է ներկայացնում։ «Իմ դիտողականությամբ կարող եմ ասել, որ դրանում ամփոփված են, թաքնված, դժվարհասանելի, հաճախ նաեւ վիճելի հարցեր։ Սա է պատմվածքների գրավչության բանալին։ Հեշտ իրավիճակներ չի սպասվում ընթերցողին, նույնիսկ մերժելի որոշ բաներ կարող են լինել։ Եվ սա նորմալ է, արձակագրի հետ պետք է լինի այդ վեճը։ Պատմվածքները նման են խաղերի, որոնք կարող էին նաեւ այլ կերպ գրվել, հեղինակը առաձգականություն է թողնում ստեղծագործական երեւակայության համար։ Այսպիսի խաղային գրականությունը մեզանում այնքան էլ հաստատված չէ, մեր արձակում սիրում ենք կարդալ ամեն բան տրամաբանված, հստակեցված»,— ասաց Միլիտոնյանը։ Ըստ նրա՝ ժողովածուն ուշագրավ է նաեւ նրանով, որ անսպասելի իրավիճակներ է ստեղծում գրքի հերոսների համար։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

08-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO