Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Դարձ ի շրջանս յուր»

Լեւոն Ազրոյանը հրատարակել է իր ակնարկները հայտնի մարդկանց մասին

Լույս է ընծայվել անվանի լրագրող, «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակից Լեւոն Ազրոյանի «Դարձ ի շրջանս յուր» ժողովածուն, որում լրագրողն ընդգրկել է շուրջ յոթանասուն ակնարկ։ Գիրքը բաղկացած է հինգ գլխից։ Առաջինում ներառված են ակնարկներ գրողների, արվեստի գործիչների, մշակութային օջախների մասին։ Երկրորդ գլխում տեղ են գտել գիտության ու լրագրության բնագավառների երեւելի անձանց վերաբերող նյութերը։ Առանձին գլուխներ են հատկացված քաղաքական ու զինվորական գործիչներին, անվանի մարզիկներին, հերոս օդաչուներին եւ ավիացիայի այլ նվիրյալների։
Հեղինակը գրքում նշել է, որ թատերասեր ընթերցողը սիրով կկարդա Թիֆլիսի հայկական թատրոնի ստեղծման, այդ թատրոնի հիմնադիրներից մեկի՝ Գեւորգ Չմշկյանի մասին ակնարկները։ «Համոզված եմ, որ ընթերցողն անտարբեր չի մնա մեր թատրոնի մեկ այլ երեւելի դերասանի՝ Բաբկեն Ներսիսյանի ու նրա Տիգրան որդու մասին ակնարկների նկատմամբ։ Հայտնի է, որ ամեն ոք ինքն է կերտում իր կենսագրությունը։ Կարեւորն այն է, որ այդ կենսագրությունն ուսանելի լինի սերունդների համար, օրինակ ծառայի հայրենանվեր գործեր արարելիս։ Ներկայացված հերոսներից յուրաքանչյուրը վառ անհատականություն է, մեծ հայրենասեր ու իր գործի նվիրյալը, ուստի նրանց կենսագրությունն ընդօրինակելի է մյուսների համար։ Մարտիրոս Սարյան ու Հովհաննես Բաղրամյան, Կարեն Դեմիրճյան ու Էդուարդ Շեւարդնաձե, Յակով Զարոբյան եւ Անդրեյ Սախարով… Ահա իմ ակնարկների հերոսների ոչ լրիվ ցանկը»,–գրել է Ազրոյանը։
Խոսելով վերնագրի մասին՝ Ազրոյանը պատմել է, որ դրա ընտրությունը կապված է այն բանի հետ, որ ինքը երկար տարիներ աշխատել է Հայաստանի հեռագրական գործակալությունում, այնուհետեւ նշանակվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ, դասավանդել տարբեր բուհերում, եւ 2016 թվականին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի առաջարկությամբ վերադարձել է «Արմենպրես»։ Այդպես է կայացել հեղինակի «դարձ ի շրջանս յուրը»։
Ազրոյանը գիրքը նվիրել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100–ամյակին եւ այդ գործակալության բոլոր ժամանակների լրագրողներին։
Նա իր խոր երախտագիտությունն է հայտնել բարերար Սերգեյ Վանցյանին գրքի հրատարակմանը նյութապես սատարելու համար։

08-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO