Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Սեր, նվիրում, կասկածամտություն

Դրամատիկական թատրոնում անգլիական կատակերգություն է բեմադրվում

Անգլիացի դրամատուրգներ Ռեյ Կունիի եւ Ջոն Չեպմենի «Տիկնայք եւ պարոնայք» պիեսը պատմում է մի նամակի պատճառով առաջացած խառնաշփոթի եւ իրարանցման մասին, որի արդյունքում անգամ սիրող զույգերն են կարող վտանգել իրենց ամուսնությունը։ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը ձեռնամուխ է եղել պիեսի բեմադրությանը, որը, հավանաբար, թատերասերների դատին կհանձնվի մարտին։
Ներկայացման մասին մեր թղթակիցը զրուցել է դերասանական կազմի մի քանի ներկայացուցչի հետ։
Պիեսի հետաքրքիր կերպարներից մեկին՝ Հենրի Լոդջին մարմնավորած դերասան Արտաշես Մխիթարյանը, որը նաեւ պիեսի թարգմանության վրա է աշխատել, խոստովանեց, որ, ի տարբերություն իր այլ դերերի, Լոդջի կերպարը կերտելն այնքան էլ դժվար չէր, փոխարենն այն դերասանի համար նոր է ու հետաքրքիր։
«Վերջին շրջանում բեմադրություններում կենտրոնական կերպարների եմ մարմնավորել, իսկ այստեղ, կարելի է ասել, որ երկրորդ պլանում եմ։ Ըստ իս՝ յուրահատուկ լեզվամտածողություն, հումոր, հարաբերություններ, իրավիճակների արագ զարգացումներ կան այս պիեսում»,–ընդգծեց դերասանը։
Անդրադառնալով թարգմանությանը՝ Մխիթարյանն ասաց, որ նյութը ռուսերենից թարգմանել է Արմեն Խանդիկյանի հետ, վերջինս այն նաեւ խմբագրել եւ սրբագրել է։ «Հնչողության հարց կա. անգլիական հումորները հայերեն այլ կերպ են հնչում։ Ադապտացիան դժվար է, բայց առանց բառացի թարգմանության փորձում ենք մտահղացումը պահել։ Փորձերի ընթացքում անընդհատ նոր լուծումներ են գտնվում։ Խանդիկյանը միշտ նոր մոտեցումներ է առաջարկում, որպեսզի պիեսը հետաքրքիր լինի նաեւ 21—րդ դարի թատերասերին»,—շեշտեց նա։
Պիեսի գլխավոր կերպարներից մեկին՝ Յոհաննա Մարկհեմին մարմնավորած դերասանուհի Նարինե Պետրոսյանի խոսքով՝ տվյալ դերասանական խմբի հետ համագործակցել է ոչ միայն թատրոնում, այլեւ հեռուստատեսային նախագծերում։
Ըստ դերասանուհու՝ մատուցվում է բարձրակարգ անգլիական կատակերգություն, որը պարզապես ծիծաղ չէ, որ առաջացնելու է։ Հերոսները յուրօրինակ, անսպասելի իրավիճակներում են հայտնվում, իսկ ամբողջ պատմությունը պտտվում է միմյանց սիրող ամուսինների շուրջը։ «Մարկհեմը գնահատում է ամուսնու աշխատանքը, բայց ուշադրություն է պահանջում իր հանդեպ, երբ դա պակասում է, նա ավելին է ցանկանում՝ ճնշելով զուգընկերոջը, բայցեւ անում է ամեն ինչ, որ ամուսինը պահպանի իր աշխատանքն ու բարձունքների հասնի»,—ներկայացրեց Պետրոսյանը։
«Այս գործը ենթավերնագրել ենք որպես «Մի նամակի պատմություն»։ Զարմանալի է, երբ փոքր բանից՝ նամակից, լուրջ պատմություն է ստեղծվում ու հասունանում։ Գործող հերոսներից յուրաքանչյուրը յուրովի է ներկայացնում եւ մեկնաբանում նամակի բովանդակությունը»,—պատմեց դերասան Նիկոլայ Ավետիսյանը։
Նա մանրամասնեց, որ Ալիստեր Սպենլոուն, որին մարմնավորել է, դիզայներ է։ «Ալիստերն ակամա հայտնվում է ստեղծված բարդ իրավիճակում, եւ հենց նրա «թեթեւ ձեռքով» է ամեն ինչ թեժանում։ Հերոսներից ոմանք կարծում են, որ Ալիստերը սիրահարված է տանտիկնոջը, ինչի արդյունքում խանդ է առաջանում։ Ներկայացման բոլոր կերպարները չափազանց կասկածամիտ են, բայց փայլուն կարողանում են վերահսկել իրավիճակը»,—նշեց Ավետիսյանը։
Դերասանը հավելեց, որ խաղաոճի առումով պիեսը հստակ պահանջներ ունի. կան անհարթություններ, բարդություններ, որոնք փորձում են հաղթահարել։ «Նման կոմեդիաներում խաղալիս պետք է հումորը պատշաճ ներկայացնելու չափի զգացողություն ունենալ եւ չէժանանալ, ինչը բավականին բարդ է։ Բայց մենք ապահով ձեռքերում ենք, քանի որ Արմեն Խանդիկյանն իր գործի վարպետն է, եւ բոլորս վստահում ենք նրան»,—եզրափակեց Նիկոլայ Ավետիսյանը։
«Տիկնայք եւ պարոնայք» ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Բաբկեն Չոբանյանը, Նարինե Պետրոսյանը, Արտաշես Մխիթարյանը, Մարիամ Ադամյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Էվելինա Շահիրյանը, Էրիկ Սարգսյանը, Ալիսա Մելիքսեթյանը, Էմմա Մանուկյանը։
Նկարիչը ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Կարեն Գրիգորյանն է։
Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

08-02-2019





22-11-2019
«Խաղաղության աստղը՝ Արցախի երկնակամարում»
Նկարահանվում է ֆիլմ աշխարհի միստիկ վայրերի մասին, որում ...


22-11-2019
Բյուրականի աստղազարդ երկինքն ու Արագածի ջրերը
Նոր գաղափարներ՝ զբոսաշրջության զարգացման համար

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Բյուրական համայնքի ...


22-11-2019
Կշահեն արագ գործող եւ հավատարիմ դաշնակիցները
Պետք է առավելագույնի հասցնենք մեր դիվանագիտական ու ռազմաքաղաքական ...


22-11-2019
Դեպի միասնական ֆինանսական շուկա
ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն այդ ոլորտում կներդաշնակեցվի մինչեւ 2025 ...


22-11-2019
Ադրբեջանից բռնագաղթածները կապահովվեն մշտական օթեւանով
Այս փուլում 112 ընտանիքի խնդիր կլուծվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


1988-1992 ...


22-11-2019
Գրքերը կզեղչվեն 40 տոկոսով
Մեկնարկում է Գրքի երեւանյան 3-րդ փառատոնը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայ ...


22-11-2019
Հանդիպում Սենատում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում նախատեսված հանդիպումներից եւ միջոցառումներից հետո ...



22-11-2019
Արախիշի զարմանահրաշ խաչքարը
Այսօրվա Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի 3 մեծ վտակի՝ ...

22-11-2019
Գրապահարանները, որպես տան կահույք, «մոդայիկ» չեն
Իսկ գրքե՞րը...

Թամարա ...

22-11-2019
«Հնարավոր չէ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը առանց ծանր ու հետեւողական ջանքերի, առանց փոխզիջման»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ...

22-11-2019
ՀՖՖ նախագահն ու գործկոմը դադարեցրեցին իրենց լիազորությունները
Նախորդ նախագահի ընտրությունից 1 տարի եւ 2 ամիս անց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO