Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Գիտաշխատողների թվի կրճատում չի լինի

Գիտական կազմակերպությունները կֆինանսավորվեն կատարողականով

Հայաստանում շուտով կներդրվի կատարողականի հիման վրա գիտական կազմակերպություններին ֆինանսավորելու նոր մեխանիզմ։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ այս մոտեցումն ընդունված է միջազգային պրակտիկայում։ Գիտության կոմիտեն դեռ 2012 թվականից է առաջարկել կատարողականով ֆինանսավորելու գաղափարը, սակայն ինչ—ինչ պատճառներով չի ընդունվել։
«Կատարողականով գիտական կազմակերպություններին ֆինանսավորում իրականացնելը շատ կարեւոր գործիք է։ Այն կբերի լուրջ մրցակցության գիտական կազմակերպությունների միջեւ։ Արդյունքում, գիտական ինստիտուտները բարձր ֆինանսավորում ստանալու համար կսկսեն ավելի լավ աշխատել»,–ասաց Սամվել Հարությունյանը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է սահմանել համապատասխան չափորոշիչներ, ըստ որոնց հաշվի կառնվեն մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, հաշվի է առնվելու հիմնարկների հետազոտությունների արդյունավետությունը, կադրային ներուժի գոյությունը, նյութատեխնիկական ապահովվածության աստիճանը, միջազգային գիտակրթական տարածքում ինտեգրման աստիճանը, գիտական արդյունքների առեւտրայնացման խնդիրը, ֆինանսական գործունեության արդյունավետությունը եւ այլն։ Յուրաքանչյուր չափորոշիչին տրվելու են միավորներ, որոնց հանրագումարով էլ որոշվելու է գիտական հիմնարկի կատեգորիան։ Կոմիտեն նախատեսում է սահմանել 4 կատեգորիա։
«Առաջին կատեգորիայում հայտնված հիմնարկները, բացի բազային ֆինանսավորումից, կստանան բոնուսային գումարներ։ Երկրորդ կատեգորիայում հայտնված հիմնարկները նույնպես կստանան բոնուսներ, բայց արդեն փոքր չափով։ Երրորդ կատեգորիայում հայտնված հիմնարկները կստանան միայն բազային ֆինանսավորում, իսկ չորրորդ կատեգորիայում եղած հիմնարկները, որոնք, այսպես ասած, բուժման ենթակա չեն, վատ են աշխատել, կամ կմիավորվեն, կամ դրանց լավագույն աշխատողները կտեղավորվեն հարակից ուղղություններով զբաղվող հիմնարկներում»,–ասաց Սամվել Հարությունյանը։
Հայաստանում գիտության ոլորտում գիտաշխատողների թվաքանակի կրճատում չի նախատեսվում, ավելին, նախատեսվում է ոլորտը համալրել երիտասարդ կադրերով։
«Մենք այսօր ունենք գիտության ծերացման խնդիր։ Ոլորտում աշխատող 65—ից բարձր տարիքով գիտնականների թիվը կազմում է ընդհանուրի 25 տոկոսը։ Այդ տարիքի գիտնականների թիվը գնալով պակասում է։ 10 տարի հետո սովետական ժամանակներից եկած կադրերը էլ չեն լինի, բայց եղած բացը շատ քիչ է լրացվում։ Ավելին՝ մենք այսօր լուրջ խնդիր ունենք 35—55 տարեկան գիտնականների թվաքանակի հետ կապված, այստեղ խոր անկում է։ Դրա համար մենք ակտիվորեն աշխատելու ենք, որպեսզի երիտասարդ կադրերը խրախուսվեն, նոր, հետաքրքիր պայմաններ լինեն իրենց համար։ Արդյունքում, այդ բացը քիչ—քիչ կլրացվի»,–ասաց Սամվել Հարությունյանը։
Գիտության կոմիտեում գրանցված 6 հազար 200 անձից 4 հազար 500—ը ծրագրերում աշխատող գիտնականներ են։ Դա, ըստ Սամվել Հարությունյանի, բավական փոքր թիվ է. «Սա այնպիսի թիվ է, որ դրանից ներքեւ չի կարող լինել։ Հետեւաբար, մենք նախատեսում ենք ավելացնել երիտասարդ մասնագետների թիվը»։
Ինչ վերաբերում է բուհերում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման խնդրահարույց հարցին, ապա Սամվել Հարությունյանը նշեց, որ կառավարությունը շատ արագ արձագանքել է, եւ դեռ դեկտեմբերից այդ հարցը կարգավորվում էր. «Ավելին՝ այդ մասին ես անձամբ բոլոր բուհերի ղեկավարներին զանգել, տեղեկացրել եմ, որ հարցը կարգավորվում է, որեւէ խնդիր չի առաջանալու, աշխատողներ դուրս չեն մնալու։ Բուհերից, չգիտես ինչու, ԵՊՀ—ն միայն որոշեց աշխատողներին ծանուցում ուղարկել, դա այն դեպքում, որ մենք վստահեցրել ենք՝ խնդիրը լուծվելու է կարճ ժամկետում։ Ի դեպ, ԵՊՀ—ն բազային ֆինանսավորման ցանկում երրորդ տեղում է»։
Գիտության կոմիտեն գիտական ակտիվ ծրագրեր է իրականացնում մի շարք միջազգային գործընկերների հետ. «ԱՄՆ—ի հետ ստեղծել ենք միջուկային քրեագիտության կենտրոն, որը տարածաշրջանային խնդիրներ է լուծելու։ Այն շատ կարեւոր գործառույթ է ունենալու։ Հպարտ եմ, որ նման կենտրոն հիմնելու համար ընտրվել է Հայաստանը։ Այս ուղղությամբ բավական աշխատանք է կատարվել։ Արդեն ստեղծվել է լաբորատորիա ատոմակայանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ։ Մոտ ժամանակներս մեր գործընկերները կգան Հայաստան։ Մենք այս ուղղությամբ կունենանք նաեւ մագիստրոսական ծրագրեր»։
Գիտության կոմիտեն կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի, Բելառուսի, Գերմանիայի, Չինաստանի եւ այլ երկրների գիտական կազմակերպությունների հետ։ Շարունակվելու են ակտիվ աշխատանքները ԵՄ «Հորիզոն–2020» ծրագրին գիտական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունն ապահովելու ուղղությամբ։ Նախատեսվում են իրականացնել գիտական համագործակցության հայ—իտալական եւ հայ–բուլղարական ծրագրեր։
Ա. Գ.

08-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO