Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Շինարարության ոլորտում մենք լուրջ ծրագրեր ունենք»

Վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է ոլորտի զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանում շինարարության ոլորտի զարգացման միտումներին եւ կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները եւ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներ։
Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շինարարության ոլորտում շատ լուրջ ծրագրեր ունի։ «Հիպոթեկային վարկավորման ոլորտում շատ լուրջ ակտիվություն է նկատվում, եւ դա ենթադրում է, որ այն իր հետեւից պետք է բերի որոշակի աշխուժություն նաեւ շինարարության ոլորտում։ Բացի այդ, մենք շատ լուրջ ծրագրեր ունենք նաեւ կապված Հայաստանում ջրամբարաշինության ակտիվացման հետ, որովհետեւ դա մեր զարգացման ռազմավարական ուղղություններից է, եւ մենք պետք է կարողանանք լրջագույն ջրային ռեսուրսներ կուտակել՝ մեր կայուն զարգացումն ապահովելու, ինչպես նաեւ Սեւանա լիճը, ի վերջո, հանգիստ թողնելու համար։
Ճանապարհաշինության ոլորտում եւս լուրջ պլաններ ունենք, որովհետեւ ենթակառուցվածքի այն մակարդակը, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում, մտահոգվելու տեղիք է տալիս, եւ մենք այդ ենթակառուցվածքների, ավտոճանապարհների մակարդակը եւ որակը էականորեն բարձրացնելու խնդիր ունենք։ Հույս ունեմ, որ այսօր կքննարկենք այն բոլոր խնդիրները, որ կան շինարարության ոլորտում, որպեսզի այս բոլոր ուղղություններով մեր հետագա աշխատանքի համադրության եւ սինխրոնիզացման խնդիրը լուծենք»,–ասել է կառավարության ղեկավարը։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են պետություն—մասնավոր հատված գործընկերության զարգացմանը, կառուցապատողի կողմից ենթակառուցվածքներով ապահովմանը, ինտեգրված կադաստրային համակարգի ներդրմանը, տեղական ընկերությունների խթանմանը, շինարարության ոլորտի օրենսդրական եւ գնագոյացման մեխանիզմներին, գործող նորմատիվային բազային առնչվող եւ մի շարք այլ հարցեր։ Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ վարչապետ Փաշինյանի նշած ոլորտներում համագործակցության հեռանկարներին եւ պատրաստակամություն հայտնել քննարկել այդ ուղղություններով ծրագրերի հնարավորությունները։
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կառավարությունը կարեւորում է շինարարության ոլորտում ընթացակարգերի շարունակական բարելավումը, ինչը կխթանի մեր երկրում կառուցապատման գործընթացը եւ կնպաստի նաեւ «Doing business»—ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքերի բարելավմանը։
Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ կառուցապատող ընկերությունների եւ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել ներկայացված առաջարկությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձեւաչափով հանդիպումները հաճախակի կազմակերպելու վերաբերյալ։

09-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO