Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԼՂՀ


Արցախում եւս կընդլայնվի բնակարանաշինությունը

Հիպոթեքային վարկավորման նոր կարգն ուժի մեջ մտավ

Կառավարության՝ վերջերս կայացած նիստում հաստատվեց հիպոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման համար ԱՀ քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցության տրամադրման նոր կարգը։ «Ուժի մեջ թողնելով» նախկինում սահմանված արտոնությունները եւ ընդառաջելով հանրային քննարկումների ժամանակ հնչեցված առաջնահերթ խնդիրներին՝ գործադիրը աջակցության նոր ձեւեր է առաջարկում բնակչությանը ու երաշխավորում ծրագրի արդյունավետությունը։
Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի խոսքով, կարգում կատարված փոփոխությունների նպատակն է Արցախի Հանրապետության քաղաքացիների համար ավելի մատչելի դարձնել բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը եւ հնարավորություն ընձեռել օգտվելու ավելի մեծ թվով անձանց։ Ի տարբերություն նախորդ սահմանափակումների՝ տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման չափն ավելացվում է ընտանիքում յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով վարկի տարեկան տոկոսադրույքի 5 տոկոսի չափով։ «Նոր որոշումը կկարգավորի քաղաքացիների կողմից Արցախի տարածքում բնակարաններ, բնակելի տներ գնելու, կառուցելու, վերանորոգելու նպատակով տրամադրվող պետական ֆինանսական աջակցության իրավական հիմքերի, սկզբունքների, ձեւերի եւ ֆինանսավորման մեխանիզմների հետ կապված հարաբերությունները»,–պարզաբանելով վարկավորման նոր կարգը՝ նշեց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ հիպոթեքից օգտվելու համար հանվել է նաեւ պարտադիր հաշվառման եւ փաստացի բնակության ժամանակային սահմանափակումը։
Կառավարության կողմից ընդունվող որոշմամբ բարելավվում են սույն ծրագրով իրականացվող պետական աջակցությամբ գործող պայմանները. «Ուղղված լինելով քաղաքացիների վարկային բեռի թեթեւացմանը եւ գործընթացի պարզեցմանը, նշված պայմաններն ավելի գործուն են դարձնում հատկապես երիտասարդ, աճող ընտանիքների մասնակցությունը՝ ծրագրին»։ Նախարարի համոզմամբ, գործընթացին կնպաստի նաեւ ընթացիկ տարում Ստեփանակերտում բնակարանաշինության երկու խոշոր ծրագրերի մեկնարկը, որի շրջանակներում Թումանյան փողոցին հարող երկու թաղամասերում նախատեսվում է բազմաբնակարանանոց շենքեր կառուցել 500 ընտանիքների համար։ Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի տեղեկացմամբ, հողային աշխատանքները հիշյալ տարածքներում արդեն ավարտին են մոտենում, եւ նախագծային—նախահաշվարկային փաստաթղթերը պատրաստ լինելուն պես՝ բնակելի նոր շենքերի շինարարությունը թափ կառնի։
«2019 թվականին միջոցներ կձեռնարկվեն գյուղական բնակավայրերում բնակվող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման համար գործող ծրագրերով սահմանված պետական աջակցության պայմանների բարելավման ուղղությամբ։ Տարբեր ծրագրեր են իրականացվելու սոցիալական պաշտպանության եւ վերաբնակեցման ոլորտում, որոնց նպատակն է նպաստել քաղաքացիների սոցիալական իրավունքի լիարժեք եւ ամբողջական իրացմանը, մատուցվող ծառայությունների որակի արդյունավետության եւ հասցեականության բարձրացմանը, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, բնակչության կայուն եւ արդյունավետ զբաղվածության ապահովմանը եւ վերաբնակեցման գործընթացի ակտիվացմանը»,–գործադիրի նիստում ընդգծել է երկրի ղեկավարը։
Պետության ուշադրության կենտրոնում է գտնվելու սոցիալական խոցելի խավերի, մասնավորապես՝ զոհված ազատամարտիկների ու զինծառայողների, բազմազավակ եւ անապահով ընտանիքների կյանքի որակի բարելավումը։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախագահ Բ. Սահակյանի հանձնարարությամբ նոր տարվանից սոցիալական առանձին խմբերի բնակարանային հարցերի լուծումը կվերապահվի շրջանային վարչակազմերին եւ Ստեփանակերտի քաղաքապետարանին։
Կառավարության կողմից իրավական դաշտում հստակեցվել է նշված սոցիալական խմբերում ընդգրկված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին բնակելի տարածք տրամադրելու եւ վերանորոգելու հարցը։ Ակնկալելով պետական պաշտոնյաների անաչառությունն ու գործընթացի թափանցիկությունը, երկրի ղեկավարը շեշտել է, թե այդ գործառույթներն իրականացնելիս շրջանների վարչակազմերը եւ Ստեփանակերտի քաղաքապետարանն իրենց ուշադրությունը պիտի սեւեռեն օրենքի շրջանակներում՝ խոցելի խավերի պահանջների բավարարմանը, առաջնորդվեն ճշգրտված հերթացուցակներով եւ բացառեն շեղումները։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

09-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO