Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԱՇԽԱՐՀ


Արաբական ՆԱՏՕ. գաղափա՞ր, թե՞ իրողություն

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «Ֆոքսբիզնես նեթվորք» («Foxbusiness Networks» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը շուտով իրականացնելու է ռազմական նոր դաշինք ստեղծելու ծրագիրը։ Նա շեշտել է, որ նոր դաշինքը ապագա տարիներին կապահովի Միջին Արեւելքի կայունությունը։
Պոմպեոն հավելել է նաեւ, որ այն ոչ թե հակազդելու է տարածաշրջանում Իրանի քայլերին, այլեւ ակտիվորեն գործելու է ընդդեմ Իրանի ապակայունացնող ձեռնարկումների։ Նա ի պատասխան հարցի, թե արդյոք ԱՄՆ—ն ի զորու է նման դաշինք ստեղծելու, ընդգծել է, որ ավելի քան համոզված է դրանում։ Նա նշել է, որ այժմ աշխատում են այդ ծրագրի մանրամասների վրա։ Ամերիկյան «Նյուս ուիք» պարբերականը, անդրադառնալով նշյալ հարցազրույցին, նշել է, որ տարածաշրջանի բազմաթիվ երկրներ համաձայնել են մասնակցել դաշինքին։ Նշյալ պարբերականը Պոմպեոյի խոսքը գնահատել է որպես նախագահ Թրամփի Իրանի դեմ քաղաքականության բաղկացուցիչ մաս։
Խոսքը վերաբերում է արաբական երկրների մասնակցությամբ Միջին Արեւելքում Իրանի ազդեցությունն արգելակելու, այդ երկիրը մեկուսացնելու նպատակով արաբական ՆԱՏՕ ստեղծելուն։ Հարկ է նշել, որ սա բնավ էլ նոր գաղափար չէ, այլեւ նախագահ Թրամփի նախագահության առաջին իսկ օրերից՝ 2017թ. հունվար—փետրվարից, շրջանառության մեջ է եղել, երբ նա խոսել է Իրան—5+1—ի չեղարկման անհրաժեշտության մասին։
Ի դեպ, 2017թ., երբ Թուրքիան ակնկալում էր Թրամփի լիարժեք աջակցությունը Սիրիայում, մասնավորապես քրդերի հարցում, քայլ էր կատարում ստեղծվելիք դաշինքի հետ սերտ համագործակցելու ուղղությամբ, անգամ Իսրայելից ու ԱՄՆ—ից առավել։ Ընդհուպ խոսվում էր այդ երկրի հավանական մասնակցության մասին։ Հանգամանք, ինչը ակնհայտ դարձավ 2017թ. մյունխենյան անվտանգության համաժողովում, որտեղ, թերեւս ոչ պատահականորեն, դաշինքի հնարավոր անդամներն ու աջակիցները միաժամանակ միաձայն եւ նույնանման մեղադրանքներ հնչեցրին Իրանի հասցեին։ Թուրքիայի ԱԳ նախարարը եւս Իրանի միջամտությունները տարածաշրջանի երկրներում խիստ դատապարտեց, այն դեպքում, երբ թվում էր, թե Իրան—Թուրքիա փոխհարաբերություններում առկա է սերտացման միտում։ Մինչդեռ Թեհրանի դիվանագիտական բառապաշարը ոչ միայն Թուրքիայի, այլեւ տարածաշրջանի երկրների հետ գլխավորապես խաղաղասիրական բնույթ ունի եւ կոշտանում է միայն այն դեպքերում, երբ «դանակը ոսկորին է հասնում»։
Սակայն 2017—18թթ. տարածաշրջանի զարգացումների բերումով, այդ թվում՝ Թուրքիայի հուսախաբությունը ԱՄՆ—ից ակնկալիքների հարցում եւ երկու երկրների փոխհարաբերություններում լարվածության առաջացումը, Կատարի եւ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Եգիպտոսի միջեւ ծագած լուրջ տարաձայնությունները, արաբական ՆԱՏՕ—ի ձեւավորման հարցը պատճառ դարձան, որ այն ժամանակավորապես սառեցվի։ Իսկ այժմ թվում է, թե դրա ձեւավորման համար ստեղծված պայմանները նպաստավոր են, արաբական որոշ երկրների եւ Իսրայելի միջեւ փոխհարաբերությունների բնականոնացման միտումը նկատելի է։ Բացի այդ, ԱՄՆ—ն հեռացել է Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ Իրանի—5+1—ի համաձայնությունից։ Եթե արաբական ՆԱՏՕ—ի նախնական տարբերակում Թուրքիան կարեւոր դերակատարներից էր, ապա նոր նախագծով ոչ միայն որեւէ դեր չունի, այլեւ, ինչպես դեռեւս 2018թ. նոյեմբերի համարում գրել է գերմանական «Թագսցայթունգ» օրաթերթը, այն նպատակամղված է նաեւ ինչ—որ առումով զսպելու Թուրքիային, որում առանցքային դեր է վերապահված Սաուդյան Արաբիային ու Եգիպտոսին։
«Թագսցայթունգը» նաեւ նշում է, որ Վաշինգտոնը, «Իրանի սպառնալիքը» չափազանցնելով եւ արաբական ՆԱՏՕ ձեւավորելով, ոչ միայն Միջին Արեւելքում իր քաղաքականությունը կիրականացնի, այլեւ զենք վաճառելու լավ հնարավորություն կստեղծի։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

09-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO