Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


«Նախաձեռնողական ու ռիսկ վերցնելու ծրագիր»

Նախարարը խորհուրդ է տալիս թվերի փոխարեն թեզեր փնտրել

Գործադիրի երեկվա արտահերթ նիստից հետո տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրենց նախարարության կառուցվածքի հետ կապված հստակություն արդեն կա. առաջնային կդառնան բարձր տեխնոլոգիաները, թվայնացումն ու ռազմարդյունաբերությունը։ Այ դա էլ նախարարը հեղափոխական համարեց. «Հեղափոխական է, քանի որ բարձր տեխնոլոգիաները, ռազմարդյունաբերությունը դրվում են գերակա դիրքի, ստեղծվում է առանձին գերատեսչություն, որն այդ ոլորտն առաջ կտանի։ Շեշտակի ավելացում է տեղի ունենալու ռազմարդյունաբերության, գիտատեխնիկական, գիտահետազոտական ոլորտում։ Շատ անգամ ռազմարդյունաբերության ոլորտը թյուր ընկալում ունի, քանի որ երբ խոսվում է դրա մասին, մարդիկ տանկ ու հրանոթ են պատկերացնում։ Ներկա իրավիճակում աշխարհում փոխվել են մարտի վարման կանոնները, այն հին տեխնոլոգիաներին զուգահեռ նաեւ ռադիոէլեկտրոնային ու ինֆորմացիոն զենքեր են օգտագործվում, անօդաչու թռչող սարքեր, կապի միջոցներ …»։
Իսկ կառավարության ծրագրի մասին ի՞նչ կարծիքի է նախարարը, մանավանդ որ քննադատություններ են հնչում թվեր չլինելու վերաբերյալ։ Հակոբ Արշակյանն էլ խորհուրդ տվեց ոչ թե թվեր, այլ թեզեր փնտրել. «Թվեր քննարկվել ու առաջադրվել են, թե ինչ ձեւաչափով դրանք կհրապարակվեն, այս պահին կդժվարանամ ասել, մեր ծրագիրը կբնութագրեի որպես նախաձեռնողական, որպես ռիսկ վերցնելու ու իրականացնելու։ Կառավարության տեսլականն ամբողջությամբ պարփակված է այս ծրագրում, կցանկանայի, որ ոչ թե թվեր, այլ թեզեր փնտրեք, քանի որ այդ ժամանակ կտեսնեք, թե ՀՀ զարգացման ինչպիսի տեսլական ունի կառավարությունը»։
Անձամբ նախարարն ի՞նչ է տեսել, ո՞ր ոլորտում հեղափոխություն կա։
Այն, որ պետությունը հանձն է առնում իր ընկերությունները ներկայացնել արտասահմանյան շուկաներում, Հակոբ Արշակյանը դա հեղափոխական շրջադարձ համարեց։ Նախարարության կազմում նախատեսվում է երկու ուղղությամբ պետական վաճառքի ստրատեգիական թիմ ստեղծել։ Նախարարն այդ մասին առաջիկայում կխոսի բարձր տեխնոլոգիական եւ ռազմարդյունաբերական համայնքի հետ. «Մենք ստեղծելու ենք պորտֆելներ՝ պրոդուկտների, ծառայությունների եւ նաեւ մեր գիտահետազոտական պոտենցիալի եւ դրանք ուղղակի վաճառքով դրսի շուկաների մեր գործընկերների հետ զբաղվելու համար»։
Նախարարը սա ասաց ու միաժամանակ հավելեց, թե խնդրում է վաճառքն ագրեսիվ չընկալել, այլ՝ գիտատեխնիկական, տեխնոլոգիական համագործակցության առումով, երբ երկրները փոխանակում են տեխնոլոգիաներ։
Բանախոսը լիահույս է, որ նույնը տեղի է ունենալու նաեւ ռազմարդյունաբերական ոլորտում։ Արդեն սկսել են թիմի ձեւավորումը։
Մի խոսքով, Հակոբ Արշակյանը կառավարության ծրագիրը հավանում է՝ այն բնութագրելով նախաձեռնողական եւ ռիսկ վերցնելու ծրագիր։
Քանի որ տրանսպորտի ոլորտում մեր ցավոտ կետերից մեկը Հյուսիս—հարավն է, ու քանի որ կառավարության ծրագրում նշված է «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման շարունակության մասին, թեման չանտեսեցինք։ Նախարարն ասաց, որ Հյուսիս—հարավ ճանապարհի ներդրումային ծրագրում այժմ ակտիվ քննարկումներ են տարվում հարավային ուղղությամբ։ Այս ուղղությունը, ըստ Հ. Արշակյանի, ստրատեգիական նշանակություն ունի, որովհետեւ «2 ժամ ճանապարհի եւ 55 կմ հատվածի կրճատում ենք ունենում»։ Հարավային ուղղության փաթեթը (մեկ թունելի, երեք կամրջի շինարարություն), գնահատվում է 350—400 մլն դոլար։
Եվ, այո, ծրագրի երկրորդ տրանշի հետ կապված դանդաղումներ կան, որոնք կապալառու ընկերության պատճառով են։ Այլ կերպ՝ կապալառու ընկերությունը ցանկացել էր ենթակապալառու ընկերությունների միջոցով աշխատել այստեղ, բայց որոշակի դժվարություններ էին ի հայտ եկել։ Այնուհետեւ փորձել էին իրենց տեխնիկան ներկրել ու իրենց ուժերով սկսել։ Միով բանիվ, գործառնական խնդիրների պատճառով է դանդաղումը։
Հաջորդ տրանշի մասով. բանակցում են չինացի գործընկերների եւ դոնոր կազմակերպությունների հետ։ Ինչ վերաբերում է տրանշ մեկին ու երկուսին, ապա նախարարը չհերքեց, որ որակի հետ կապված լուրջ խնդիրներ են ի հայտ եկել։ Բայց քանի որ հարցը քննչական կոմիտեի իրավասության ներքո է, չմեկնաբանվեց։
Նախարարը մեկնաբանություններ չտվեց նաեւ Լարսի այլընտրանքի վերաբերյալ։ Այլընտրանքի համար բանակցություններն ընթացքում են, սակայն պարզ չէ՝ որ փուլում են։ Բանակցային պրոցեսին չխանգարելու համար կառավարությունն ընտրել է չմեկնաբանելու ճանապարհը (Հակոբ Արշակյանի խոսքերն են). «Շատ կարեւոր պրոյեկտ է Լարսի այլընտրանք ունենալը, այնուամենայնիվ զերծ ենք մնում որեւէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ սա Հայաստան—Ռուսաստան կամ Հայաստան—Վրաստան երկկողմ սահման չէ, այլ երկու տարբեր մեր գործընկերների սահման է, եւ կուզենայինք հնարավորինս քիչ միջամտել եւ մեկնաբանել»։
Ինչքան էլ փոփոխությունից հետո կարեւորվեն բարձր տեխնոլոգիաները, թվայնացումն ու ռազմարդյունաբերությունը, տրանսպորտն անտեսել չենք կարող։ Այս ոլորտում ինչ է նախատեսում կառավարությունը։ Ըստ նախարարի, նախատեսում է մշակել ավտոտրանսպորտի տեխնիկական զննման նոր կանոնակարգեր, տեխնիկական զննման կտրոնները փոխարինել էլեկտրոնային համակարգով։ Մտադիր է նաեւ իրավական կարգավորում տալ ջրային տրանսպորտի գործունեությանը, բարելավել երկաթուղային սակագները, շարունակական լավացնել միջպետական, հանրապետական եւ տեղական նշանակության ճանապարհների որակը, կամուրջների եւ թունելների կառավարման համակարգ ներդնել։
Քանի որ ռազմարդյունաբերությունից խոսք եղավ, հասկանանք, թե գործադիրն ինչպես է տեսնում ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը։ Երկու կետի վրա ուշադրություն հրավիրեց նախարարը։ Կառավարությունը նախատեսում է կատարել նպատակային ներդրումներ ռազմարդյունաբերական ոլորտում, ինչպես նաեւ ստեղծել նպաստավոր ներդրումային միջավայր մասնավոր ներդրողների համար՝ որպես առաջնային ուղղություններ նախորոշելով տեխնոլոգիական վերազինումը, աշխատանքի արտադրողականության բարձրացումն ու սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրումներից կախվածության նվազեցումը։
Նախատեսում է նաեւ շեշտակի ավելացնել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի ծավալը եւ այն դարձնել արդյունաբերության ոլորտի առաջատար ճյուղերից մեկը՝ կարեւորելով զինված ուժերի զարգացման ծրագիրը։
Գործադիրը նպատակադրված է ստեղծել ռազմարդյունաբերության ինստիտուտ՝ պաշտպանական ոլորտում գոյություն ունեցող խնդիրների ուսումնասիրության եւ առաջադրանքների ձեւավորման նպատակով։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

09-02-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO