Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ՍՈՑԻՈՒՄ


«Դայակ՝ պետության հաշվին»

Ծրագրի շահառուները մատնանշում են ե՛ւ թերությունները, ե՛ւ առավելությունները

Պետությունը 2018 թվականից աջակցության ծրագիր է մշակել այն մայրերի համար, որոնք երեխայի խնամքի արձակուրդում են, սակայն ցանկանում են վերադառնալ աշխատանքի։ Պետությունը պատրաստ է վճարել դայակի աշխատավարձի 50 տոկոսը, որը, սակայն, չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը՝ 55 հազար դրամը։
Աննա Եսայանցը ծրագրի առաջին շահառուներից է։ Լուրերով մի օր պատահաբար լսել է այդ մասին եւ որոշել փորձել։ «Դայակ՝ պետության հաշվին» ծրագիրը Աննայի համար եւ թերություններ, եւ առավելություններ ունի։ «Թերություններից մեկը հսկայական թղթաբանական քաշքշուկներն են, ինչպես նաեւ եկամտահարկի բարձր տոկոսը։ Լավ կլիներ, որ մի քիչ իջեցվեր։ Ես դայակին վճարում եմ 110 հազար դրամ, որից 55 հազարը պետությունն է տալիս, սակայն այդ գումարից 25 հազարը որպես եկամտահարկ է վճարվում»,–մեզ հետ զրույցում ասաց նա։
Աննայի բալիկը 3 ամսական էր, երբ մայրը որոշեց վերադառնալ աշխատանքի։ «Գոհ եմ ծրագրից այնքանով, որ պետությունը ինչ—որ չափով փոխհատուցում է»,—նշեց նա։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Դայակ՝ պետության հաշվին» ծրագրից այս տարի արդեն օգտվել է 85 մարդ։ Նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ 2019 թվականի համար նախատեսված է 400 անձի ֆինանսավորում՝ 242 մլն դրամ գումարով։ «Դայակ՝ պետության հաշվին» ծրագրի շրջանակներում 2018 թվականին նախատեսվել էր 200 անձի ֆինանսավորում, սակայն փաստացի իրականացվել է 474—ը։ 2018 թվականին նույն ծրագրի իրականացմանը հատկացվել էր 121 մլն դրամ»,–նշեց նա։
Մարտիրոսյանի խոսքով՝ եղել են ծրագրին մասնակցել ցանկացողներ, որոնք մերժում են ստացել, քանի որ դիմումները չեն համապատասխանել պահանջվող չափանիշներին։ «Նման անձանց թիվը մեծ չէ։ Մերժման միակ պատճառն այն է, որ քաղաքացիները ծրագրի համար դիմել են աշխատանքի վերադառնալուց հետո, մինչդեռ այն նախատեսված է բացառապես խնամքի արձակուրդում գտնվողների համար»,–ընդգծեց Մարտիրոսյանը։
Նա հավաստիացրեց, որ մոտ ապագայում ծրագրում որեւէ փոփոխություն չի նախատեսվում։
Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձինք, որոնք մինչեւ երեխայի երկու տարին լրանալը ցանկանում են վերադառնալ աշխատանքի՝ երեխայի խնամքը կազմակերպելով ծրագրի միջոցով, պետք է նախապես հաշվառված լինեն իրենց բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոններում։
Ծրագրում ընդգրկվել ցանկացող անձանց թիվը ՀՀ պետական բյուջեով սահմանված ծրագրերի թիվը գերազանցելու դեպքում ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն տրվում է անձանց, որոնց միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձեւավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը, որը 2017 թ. նախնական տվյալներով կազմել է 195074 դրամ կամ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են, ունեն մինչեւ երկու տարեկան երկու եւ ավելի երեխա, կամ ունեն երեք եւ ավելի երեխա կամ հաշմանդամություն ունեցող երեխա։
Նշված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է տարածքային կենտրոնում առավել երկար ժամկետով հաշվառված անձանց։ Ծրագիրը հնարավորություն է տալիս որպես դայակ աշխատելու երեխայի տատիկին, սակայն եթե գրանցված չեն միեւնույն հասցեում։
«Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչեւ երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» ծրագրի կիրարկումն ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսի 7—ից։
Անի ԴԱՆԻԵԼՅԱՆ

09-02-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO