Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.02.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Մինաս Ավետիսյանի «Գիշերը»… օգնություն է հայցում

Խոսքը նկարչի՝ Գյումրիի կիսավեր գործարաններից մեկում գտնվող որմնանկարի մասին է

Մինաս Ավետիսյանի հայտնի որմնանկարներից մեկը՝ «Գիշերը», որը գտնվում է Գյումրի քաղաքի կիսավեր գործարաններից մեկում, կործանման եզրին է։
Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը եւ «Մինաս Ավետիսյան» մշակութային—բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանը նախահաշվարկներ են իրականացնում պարզելու, թե որքան գումար է անհրաժեշտ որմնանկարը փրկելու համար եւ պատրաստվում են դիմել ՀՀ մշակույթի նախարարություն՝ ակնկալելով աջակցություն, քանի որ որմնանկարը գտնվում է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նրանք այս մասին հայտնեցին երեկ լրագրողների հետ հանդիպմանը։
«ՀՀ մշակույթի նախարարության ծրագրերից մեկի շրջանակում Մինասի ութ որմնանկար է ամրակայվել եւ փրկվել։
Մնացել էր վերականգնել «Գիշեր» գործը, որն ամենավատ վիճակում է։ Հերթը դրան չէր հասնում, քանի որ կազմակերպությունները, անհատները, որոնք վճարում էին որմնանկարը տեղափոխելու համար, առաջին հերթին աշխատում էին պատից հեռացնել եւ վերականգնել այն գործերը, որոնք ավելի քիչ էին վնասված»,—պատմեց Արման Ավետիսյանը։
Նա հիշեցրեց, որ «Գիշերը» 1973 թվականին է ստեղծվել։ «Գործարանում կա երկու որմնանկար՝ «Գիշերը» եւ «Ցերեկը», որոնք իրար դիմաց են։ Շատ հետաքրքիր լուծում է, ավաղ «Ցերեկը» չի պահպանվել»,—ասաց Ավետիսյանը։
Ավետիսյանի խոսքով՝ վերջին անգամ անցյալ տարի ամռանն են բարձրաձայնել որմնանկարի պահպանման հարցը։ «Հանդիպել եմ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, բայց այդ ժամանակ նախարարությունը չէր կարող որեւէ ծրագիր իրականացնել այդ ուղղությամբ»,–նշեց Ավետիսյանն ու հավելեց, որ նախկինում որմնանկարի պահպանության համար հաշվարկներ իրականացրել են, բայց հիմա հաշվարկը վերանայել է պետք։ «Հավանաբար, շուրջ 20—25 000 ԱՄՆ դոլար անհրաժեշտ կլինի «Գիշերը» վերականգնելու համար»,–շեշտեց թանգարանի տնօրենը։
Նա պատմեց, որ 1988 թվականին մշակույթի նախարարությունում վերականգնման լաբորատորիա կար։ «Երբ հայ մասնագետները «Գիշեր» որմնանկարը վերականգնելու նպատակով կտրել, հանել էին որմնանկարի մի մասը, լուր են ստանում, որ լաբորատորիան փակվել է, եւ աշխատանքներն այլեւս չեն կարող ֆինանսավորվել։ Վերականգնողները պատից հանված կտորները դնում են պատի տակ ու մեկնում Երեւան՝ պարզելու, թե ինչ հարցեր են ծագել։ Երբ վերադառանում են, տեսնում են, որ այդ կտորները գրեթե ոչնչացվել են՝ ընկնելով ոտքի տակ։ Նրանք հասցրել էին ամբողջությամբ պատից հանել «Ցերեկ» որմնանկարը, այդ իսկ պատճառով այն գրեթե չի պահպանվել»,–ներկայացրեց Ավետիսյանը։
Թանգարանի տնօրենը հավելեց, որ վատ վիճակում են նաեւ Ազատան գյուղի մշակույթի տան որմնանկարը՝ «Սարերումը» եւ Վահրամաբերդ համայնքի «Արմենիա» որմնանկարը, որն ամրակայված է, բայց պատը խոնավանում է, եւ այն վնասվում է։
Արման Ավետիսյանը որմնանկարների պահպանման համար առաջարկեց մոնումենտալ արվեստի թանգարան ստեղծել։

09-02-2019





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO