Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ՆԱԽԱԳԱՀ


Նորարարությունն է լինելու ապագա զարգացման լոկոմոտիվը

Եվ, ըստ նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանն այստեղ շատ լավ դիրքերում է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 90—րդ ընդհանուր ժողովի շրջանակում անցկացված ձեռնարկատիրության, նորարարության եւ քննադատական մտածողության թեմայով կոնֆերանսին։
Հանդես գալով ելույթով՝ հանրապետության նախագահ, ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ՀԲԸՄ— ն ե՛ւ համաշխարհային, ե՛ւ մաքուր հայկական կառույց է, որը ծառայում է ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ ողջ մարդկության շահերին։ «Մենք մուտք ենք գործում սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջան,–ասել է նախագահ Սարգսյանը։–Դրա ակունքներում 20—րդ դարում արված հետազոտություններն են, գիտական հայտնագործությունները մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ոլորտներում, նոր աշխարհի օրենքների հայտնագործումը, որոնք քվանտային օրենքներ են, քվանտային մեխանիկան՝ մինչեւ հարաբերականության տեսությունը, գրավիտացիան եւ այլն։ 20—րդ դարում մենք զբաղվում էինք հետազոտություններով որպես ակադեմիական աշխատանք։ Սակայն եկել է ժամանակը, երբ այդ հետազոտությունների արդյունքները դառնում են ինդուստրիալ»։
Նոր տեխնոլոգիաների ու բացահայտումների շարքում անդրադառնալով արհեստական բանականությանը՝ Հայաստանի նախագահը նշել է, որ այն մեծ ու առանցքային դերակատարում է ունենալու եւ մեծ ու դրամատիկ փոփոխություններ մտցնելու մեր կյանքում։ «Այն ազդելու է մեր կյանքի վրա՝ սկսած խոշոր քաղաքները կառավարելուց մինչեւ այդ քաղաքներում կյանքը հեշտացնելը,–նշել է նախագահ Սարգսյանը։–Երեւանն ունի նույն խնդիրները, ինչ Փարիզը։ Ի վերջո, այդ խնդիրների լուծումը լինելու է արհեստական բանականությունը»։
Նրա խոսքով, արհեստական բանականությունը փոփոխություն է մտցնելու նաեւ առողջապահության ոլորտում, ինչի արդյունքում առողջապահական հետազոտության արդյունքները կարող են ստացվել րոպեների ընթացքում։ Սա մեծ ազդեցություն կունենա այդ ոլորտի աշխատանքի արդյունավետության վրա։ Նույնը վերաբերում է նաեւ իրավունքի ոլորտին։ «Արհեստական բանականության միջոցով կարող ենք հրաշքներ գործել,–ասել է նախագահ Սարգսյանը։–Մենք կարող ենք բարելավել մեր իմունային համակարգը, պայքարել քաղցկեղի դեմ, ապրել ավելի երկար։ Այսինքն, այս ամենը կարող է հիմնովին փոխել մեր կյանքը»։
Հաջորդը, որ կարեւորել է Հայաստանի նախագահը, ստարտափներն են։ «Դրանք հրաշալի գաղափարներ են, բիզնես սկսելու նոր՝ 21—րդ դարի տարբերակը՝ ազատություն տալով մարդկանց նորարարական ուժին,–ասել է Արմեն Սարգսյանը։–21—րդ դարում երիտասարդներն ունեն բավարար գործիքներ՝ ՏՏ գործիքները, նորարարությունները կամ տեղեկատվությունը՝ լինելու ստեղծարար։ Նայեք աշխարհի ամենախոշոր ընկերություններին, արդյոք դրանք հին, մեծ, ինդուստրիալ ընկերություննե՞րն են՝ կապված բնական պաշարների հետ։ Ո՛չ։ «Microsoft», «Google», «Facebook» եւ այլն. բոլորն էլ սկիզբ են առել մի քանի անհատների կողմից, որոնք նորարարության ուժն են ունեցել»։
Իր ելույթի հաջորդ թեման հանրապետության նախագահն անվանել է իրականություն եւ վիրտուալ աշխարհ։ «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ վիրտուալի ու իրականի միջեւ սահմանները վերանում են,–նշել է նա։–Մտածեք, թե օրական որքան շատ ժամանակ եք անցկացնում վիրտուալ աշխարհում՝ ձեր հեռախոսի, համակարգչի կամ հեռուստացույցի մոտ։ Վիրտուալն ու իրականը ձուլվում են, իսկ սահմանները՝ վերանում։ Ի վերջո, վիրտուալը գնալով ավելի գերիշխող է դառնում։ Սակայն վիրտուալը համաշխարհային, փոխկապացված աշխարհում միայն մեր կյանքը, բանկային հաշիվները, մեր կյանքի մասին տեղեկատվությունը չէ։ Այն վերածվում է այն ամենի, ինչ մենք անում ենք։ Օրինակ, դիտարկենք սպորտը՝ իբրեւ 20—րդ դարի խոշորագույն նվաճում. սպորտային մրցումները, միջազգային մրցաշարերը ողջ աշխարհում դիտում են միլիոնավոր մարդիկ։ Սակայն ներկայում երիտասարդ սերունդն ավելի շատ դիտում է իր ընկերներին, ովքեր մրցում են համակարգչային խաղերով։ Վիրտուալ մրցումները դիտող մարդկանց թիվն այսօր նույնքան է, որքան իրական խաղերը դիտողներինը։ Ուստի, վիտուալն ու իրականը ձուլվում են»։
Նախագահ Սարգսյանն իր ելույթում ասել է, որ 21—րդ դարում դասական ինստիտուտները, կազմակերպություններն աստիճանաբար ավելի ու ավելի քիչ ռելեւանտ են լինելու, քան ուղղակի մոտեցումը, գաղափարը, շարժումը, ներշնչանքն ու էներգիան։ «Փոքրը կարող է շատ հզոր լինել,–նշել է նա։–Այսուհետ փոքրը կարեւոր է»։
Երիտասարդներին դիմելով՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Եթե ես լինեի մեկը, ում՝ որպես պրոֆեսորի, խնդրում են խորհուրդ տալ, թե ինչ անել կյանքում հաջողակ լինելու համար, արդյոք պետք է լինել ուսուցիչ, իրավաբան, բժիշկ կամ մեկ այլ բան, իմ պատասխանը կլինի հետեւյալը՝ պետք չէ մտածել ինչ—որ մեկը դառնալու մասին։ Նախ եւ առաջ բացահայտիր ինքդ քեզ, հասկացիր՝ ով ես, ինչ որակներ ունես, քանի որ ամեն երեխա ծնվում է ինչ—որ տաղանդով։ Մեկն ունի երաժշտության, մյուսը՝ մաթեմատիկայի, երրորդը՝ արհեստավորի տաղանդ, մյուսը՝ լսելու կամ խոսելու։ Ուստի բացահայտիր ինքդ քեզ, եւ երբ դա անես, դու պետք է հասկանաս, թե որքան կարեւոր է կրթությունը։ Հայաստանը կարող է նոր գաղափարներ ստեղծել կրթական ոլորտում։ Կրթությունը կարեւոր է, սակայն այն կփովի։ Այսօր երկամյա տղայի կամ աղջկա ձեռքում հայտնվող առաջին գործիքը հեռախոսն է, «iPad»—ը։ Նրանք այնքան տաղանդավոր են, որ կարողանում են շատ արագ գտնել այն, ինչ փնտրում են։ Երբ դառնում են 3 տարեկան, նրանց տալիս են գիրք։ Եվ ո՞րն է լինում նրանց ռեակցիան գրքին։ Նրանք մտածում են, թե գիրքը կոտրված «iPad»—ն է, որը չի աշխատում։ Իհարկե, ի վերջո նրանք կկարդան այդ գիրքը, սակայն կրթությունը տարբեր կլինի»։
Իր խոսքի վերջում նախագահն անդրադաձել է բարոյականության սկզբունքին։ «Մենք կարող ենք ունենալ արհեստական բանականություն, մեծ հաջողություններ տեխնոլոգիաներում, սակայն եթե չունենք բարոյականություն, ապա դատապարտված ենք,–ասել է Հայաստանի հանրապետության նախագահը։–Մարդկությունը հայտնաբերեց կրակը, որը դրական նվաճում էր, դրա միջոցով ուտելիք էինք պատրաստում, այն մեզ ջերմացնում էր, հանդիսանում զարգացման շարժիչը։ Սակայն այդ նույն կրակը մարդկության կողմից օգտագործվեց ավերելու համար։ Կամ մուրճը, որը ստեղծվեց տուն կառուցելու, որեւէ օգտակար քայլ անելու համար, սակայն մեկ այլ տեսակի մուրճ օգտագործվեց սպանելու համար։
Միջուկային էներգիան ստեղծվեց մեծ օգուտ ստանալու համար, սակայն, միեւնույն ժամանակ, վերածվեց մեծ վտանգի։ Այսինքն, խնդիրը տեխնոլոգիան, գործիքը չեն, խնդիրը մենք ենք եւ մեր արժեքները։ Եթե դրանք ճիշտ արժեքներ են, մարդկային են, տանում են դեպի ապագա, ապա Աստված մեզ օրհնի։ Սակայն եթե դրանք կործանող արժեքներ են, ապա՝ Աստված մեզ պահապան։
Ո՞րն է այս ամենի մեջ Հայաստանի տեղը։ Հայաստանում եւս սկսվել է էվոլյուցիա տեխնոլոգիաների, գիտության, քաղաքական կառուցվածքի ոլորտներում։ Մենք կարող ենք այս ամենի մեջ լինել աշխարհում առաջատարը, քանի որ սրընթաց էվոլյուցիայի շարժիչ ուժը գլոբալիզացիան է, գլոբալ փոխկապակցվածությունը։ Մենք յուրահատուկ ազգ ենք՝ փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ, որը փոխկապակցված է եւ ինտերակտիվ։ Ուստի, մենք այս աշխարհում շատ լավ դիրք ունենք։ Մենք խոսեցինք արհեստական բանականության մասին։ Այստեղ կան մարդիկ, ովքեր ինժեներներ են, գիտականներ, ովքեր գիտեն Հայաստանում ու դրանից դուրս մաթեմատիկայի, ֆիզիկայի ուժը։ Ձեզնից շատերը չեն ծնվել Հայաստանում, սակայն եկել են այստեղ ու ստեղծել շատ արժեքավոր բաներ։ Նոր աշխարհում չեն կառավարելու բնական պաշարների, մեծ ինդուստրիալ հոսքերի հարստությամբ։ Ես կանխատեսում եմ, որ 10 կամ գուցե եւ 5 տարի հետո մենք կփոխարինենք Ֆորդի հայտնագործությունը, քանի որ հաջորդ մեքենաները կհավաքվեն առեւտրի կենտրոնում՝ 3D գործիքով։ Մեքենայի ստեղծումը կդառնա նոու հաու, դրա համար մեծ կազմակերպությունների կարիք չի լինի։ Հայաստանն ու հայերն այստեղ փոքր առավելություն ունեն։
Կամ ստարտափները. ողջ աշխարհում հայերն այս ոլորտում հանդես են գալիս փայլուն գաղափարներով։ Ես ունեմ շուրջ 50 ընկերության ցուցակ, որոնք շատ հաջողակ գործունեություն են ծավալում աշխարհով մեկ։ Ստարտափների մշակույթը շատ տարածված է Հայաստանում։ Մեր երկրում կա «Seaside Startup» նախագիծը, որն ամեն տարի միավորում է ստարտափների տարբեր վայրերում՝ Դուբայում, Ավստրալիայում, իսկ այս տարի՝ նաեւ Սեւանա լճի մոտ։ Ես այս տարի եղա այնտեղ, դա պարզապես ֆանտաստիկ էր։ Արտադրության, նորարարության նոր մշակույթը կարեւոր է, եւ մենք կարող ենք հաջողակ լինել այստեղ։ Անգամ խոշոր ընկերությունները հասկանում են, որ հաջողակ լինելու համար պետք է խրախուսեն նորարարություններն ու ստարտափները։ Նորարարությունն է լինելու ապագա զարգացման լոկոմոտիվը, եւ մենք այստեղ շատ լավ դիրքերում ենք։
Երիտասարդները նաեւ պետք է ադապտացվելու կարողություն ունենան։ Եկեք հիշենք, թե ով ենք մենք. մենք սերունդներն ենք նրանց, ովքեր տառապել են 1915 թվականի ցեղասպանության հետեւանքով։ Այն իրականացվեց մեզ ոչնչացնելու համար, սակայն մենք ունենք վերածնվելու ու վերակենդանանալու հզոր ուժ։ Ուստի, ապրիլի 24—ը ոչ միայն հիշատակի օր է։ Այդ օրը մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ հայերը չեն կարող ոչնչացվել։ Մենք ապացուցել ենք, որ կարող ենք վեր հառնել մոխրից։ Մենք ունենք ողջ մնալու այս ֆանտաստիկ որակը, ինչը եւ կարեւոր է 21—րդ դարի նոր աշխարհում։ Դու պետք է լինես մեկը, ով կարող է շատ արագ ադապտացվել, ընդունել ճիշտ որոշում։ Մենք կարող ենք անել դա։ Նոր աշխարհը նաեւ մեր աշխարհն է։ Ուստի ուզում եմ ասել երիտասարդներին՝ դուք նոր աշխարհի զավակներն եք։ Եվ երբ ես ասում եմ նոր Հայաստան կամ նոր հայեր, նկատի ունեմ, որ մենք նոր աշխարհում կարեւոր տեղ ունենք։ Մենք պետք է կառավարենք մեր երկիրը՝ որպես 21—րդ դարի առաջադեմ ու հզոր երկիր»։

09-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO