Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՆԱԽԱԳԱՀ


Ապագային միտված ծրագրեր

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ, որը տարբեր տարիների զբաղեցրել է նաեւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի եւ ներքին գործերի նախարարի պաշտոնները, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահ Արմեն Սարգսյանը եւ փորձառու պետական ու քաղաքական գործիչը մտքեր են փոխանակել միջազգային քաղաքականության ու անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին։
Արմեն Սարգսյանը պատմել է նաեւ այն ծրագրերի ու նախագահական նախաձեռնությունների մասին, որոնց իրականացմանը հետամուտ է՝ նշելով, որ դրանք ապագային միտված ծրագրեր են եւ նպատակ ունեն Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների, նորարարության եւ ստարտափների կենտրոն։
Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը ընդունվել է նրա կողմից։
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին, որը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության 90—րդ Ընդհանուր ժողովի շրջանակում։
Հանրապետության նախագահը Փարիզում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 90—րդ ընդհանուր ժողովին։
Երկու տարին մեկ գումարվող ընդհանուր ժողովին ներկա էին պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը խոշորագույն հայկական հասարակական կազմակերպությունն է, որը տարբեր կրթական, մշակութային եւ հումանիտար ծրագրերի միջոցով իր նպաստն է բերում հայկական ինքնության եւ ժառանգության պահպանմանն ու զարգացմանը՝ ձգտելով հատկապես երիտասարդ սերնդի մոտ սերմանել հետաքրքրություն ազգային հարուստ ժառանգության եւ ավանդույթների նկատմամբ։
Նշենք, որ Արմեն Սարգսյանը 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է։
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Nestle Waters» ընկերության գործադիր տնօրեն Մաուրիցիո Փաթառնելոյի հետ։
Նշելով, որ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով, եւ մեր երկրի խմելու ջուրը լավագույններից է աշխարհում՝ զրուցակիցները խոսել են այս ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին։
Նրանք համակարծիք են եղել, որ կան փոխգործակցության լուրջ հեռանկարներ եւ պայմանավորվել են, որ «Nestle Waters» ընկերության գործադիր տնօրենն առաջիկայում կայցելի Հայաստան՝ երկխոսությունը շարունակելու եւ քննարկումներն ավելի առարկայական դարձնելու նպատակով։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրներին։
«Nestle Waters»—ը գործում է «Nestle Group» ընկերության կազմում, շշալցված ջրի արտադրությամբ զբաղվող աշխարհի առաջատար ընկերություններից է։ «Nestle Waters»—ը նաեւ իրականացնում է ուսումնասիրություններ եւ կրթական ծրագրեր՝ ցույց տալու ջրի կարեւորությունը մարդկանց կյանքում եւ առողջության պահպանման գործում։

12-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO