Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԱՅԼՔ...


Շեշտադրումը՝ տնտեսական ենթակառուցվածքների վրա

Հայաստանի մարզպետարաններում որակյալ աշխատակիցները կորոշվեն մրցույթով

Կառավարությունում համայնքապետերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ոլորտի վերաբերյալ հարցերի է պատասխանել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով, կառավարության կառուցվածքային վերջնական փոփոխություններից հետո հաջորդ քայլը կլինեն մարզպետարանները. «Անցկացվելու է մրցույթ, ամենալավ աշխատակիցները պիտի մնան աշխատելու։ Օպտիմալացումը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ արդյունավետ կառավարում եւ ավելի որակյալ մասնագետների ներգրավվում»,–ասել է Պապիկյանը։ Գործընթացը նախաձեռնել են հոկտեմբեր ամսից. «Մենք ներգրավել ենք նաեւ խորհրդատվական ընկերություն, մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն ենք կատարել եւ եկել ենք այն եզրակացության, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի»։
Անդրադառնալով պարգեւավճարներին՝ նախարարը վստահեցրել է, որ Հայաստանում յուրաքանչյուր աշխատող պետք է հավուր պատշաճի վարձատրվի։ «Օրենսդիրը եւ կառավարությունը նախաձեռնել են մի պրոցես, որի արդյունքում մենք կունենանք կոնկրետ չափորոշիչներով վարձատրվող եւ նաեւ դրա արդյունքում պարգեւավճար ստացող պաշտոնյաներ եւ քաղաքացիներ»,–ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը ցածր է եւ պիտի բարձրանա։
Սուրեն Պապիկյանը նշել է նաեւ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը նախաձեռնել է ՏԻՄ օրենքում փոփոխություն իրականացնել, ինչը միտված կլինի համայնքի բնակչի ձայնը լսելի դարձնելուն։ Փոփոխությունները ենթադրում են հանրաքվեի ինստիտուտի ներդրում։ «Մենք ունենք համայնքապետեր, որոնք ընտրվել են չարաշահումների արդյունքում։ Եթե լինում է հանրային պահանջ, պետք է հանրաքվե անցկացվի, եւ դրանով որոշվի, համայնքն ուզո՞ւմ է, որ տվյալ համայնքապետը շարունակի կառավարել»,– ասել է նա։
Հայաստանում մարտի 23–ին անցկացվելիք հանրապետական շաբաթօրյակը կարեւոր մեկնարկ է մաքուր Հայաստան, մաքուր համայնք ունենալու համար։ Սուրեն Պապիկյանը համայնքների ղեկավարներին, մարզպետներին հորդորել է մասնակցել շաբաթօրյակին. «Հորդորում եմ, որ այդ օրը դուրս գաք միջհամայնքային ճանապարհներ։ Ես անձամբ քայլելու եմ եւ հավաքելու եմ մայրուղու երկայնքով թափված աղբը»։
Հայաստանի համայնքներում 2008 թվականից մինչ այսօր կուտակված 42 միլիարդ դրամի ապառք կա։ Սուրեն Պապիկյանի խոսքով՝ դրանք պարտքեր են, որոնք չեն հավաքագրվել նաեւ սխալ վարչարարության արդյունքում։
Անդրադառնալով կառավարության կողմից այս տարի համայնքներին հատկացվող 10 միլիարդ դրամ սուբվենցիաներին, Պապիկյանն ասել է, որ կառավարության կողմից տրամադրվող գումարները պետք է լինեն թիրախային։ «Խոսքը վերաբերում է ճանապարհաշինությանը, ջրահեռացմանն ու ջրօգտագործմանը։ Այս տարի մի նոր ոլորտի ենք մենք աջակցություն ցուցաբերելու։ Խոսքը վերաբերելու է համայնքներում բազմաբնակարան շենքերի տանիքների բարելավմանը»,–ասել է նա։
Նախարարի խոսքով՝ նախորդ տարվա փորձը ցույց է տալիս, որ այն համայնքները, որոնք տարվա ընթացքում կարողանում են գեներացնել համապատասխան միջոցներ, ի վիճակի են իրենց համայնքի բնակիչների համար կարեւոր խնդիրների լուծմանը միտված քայլեր ձեռնարկել. «Այս տարի մենք շեշտը պետք է դնենք տնտեսական ենթակառուցվածքների վրա»։

12-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO