Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


«Երկրի բարձր վարկանիշը պետք է կապիտալիզացնենք»

Կառավարությունը իր ծրագրի նախագծում շեշտը դնում է ներառական տնտեսական աճի մոդելի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում ներկայացրեց կառավարության ծրագրի նախագիծը։ ՀՀ վարչապետի ներկայացրած դրույթների շուրջ «ՀՀ»—ն զրուցեց պատգամավորների հետ։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանի խոսքով՝ օրինաչափ է տնտեսական հեղափոխություն իրականացնելու պատասխանատվությունը դնել ինչպես կառավարության, այնպես էլ հասարակության վրա։ «Եթե ուզում ենք արդյունքներ գրանցել եւ հաջողել, չպետք է փորձենք պատասխանատվության հարցը ֆետիշացնել եւ դրանով կառավարության ծրագիրը խոցելի դարձնել։ Կառավարության ծրագիրը բավականին հավակնոտ է, եւ գոնե պաշտպանության մասով տեսնում ենք այն թիրախները, որին ձգտել ենք տարիներ շարունակ։ Որոշ զարգացումներ են նախատեսվում ռազմարդյունաբերության մասով։ Այն մոդելը, որ ունեինք տասնամյակներ շարունակ, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հնարավորություն չէր ընձեռում։ Այդ ամենն իրականություն դարձնելուց հետո մեր պաշտպանական համակարգում ունենալու ենք մեր երազած պաշտպանությունը»,– նշեց նա։ Ծանոթ լինելով ոլորտին, Կարապետյանը վստահ է, որ մենք ի վիճակի ենք լինելու այդ ամենն ապահովել, քանի որ ոլորտի ընկերությունները, մարդիկ հայրենասեր են եւ իրենց գործի գիտակ, հետեւաբար, բոլոր ուժերը համատեղելով, հնարավոր կլինի իրականություն դարձնել կառավարության ծրագրի պաշտպանության մասը։ Այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ են օրենսդրական կարգավորումներ, նաեւ քաղաքական կամք օրենսդրական կարգավորումները կյանքի կոչելու, հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմի ներդրման, կոռուպցիոն սխեմաների բացառման համար։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հետհեղափոխական Հայաստանի հեղինակության բարձրացումը որպես կապիտալ կարո՞ղ է արդյոք պայման լինել ներդումային միջավայր ապահովելու համար, Կարապետյանը նկատեց, որ դա կարեւորագույն, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, թեեւ առանց այդ պայմանի ներդրումներ ապահովել չենք կարող։ «Կան նաեւ այլ բաղադրիչներ՝ մակրոտնտեսական եւ բազմաթիվ այլ ցուցանիշներ։ Կարեւորագույն բաղադրիչը՝ երկրի բարձր վարկանիշը, մենք ունենք, որը պետք է կապիտալիզացնենք եւ փորձենք ներդումներ ներգրավել։ Մեր երկրում ամենամեծ խնդիրը եղել է արդարության պակասը եւ օրենքի առջեւ ոչ բոլորի հավասար լինելը»,–ասաց զրուցակիցս։
Եթե ներկայումս մեր քաղաքացիներն իրենց գումարները պահում են հիմնականում բանկերում՝ ավանդների տեսքով, ապա վարչապետն առաջարկում է այնպես անել, որ քաղաքացիները հնարավորություն ունենան գումար ներդնել պետական, ինչու չէ նաեւ մասնավոր հատվածի ձեռնարկություններում։ Տիգրան Կարապետյանը վստահեցրեց, որ արժեթղթերի շուկայի զարգացումը նույնպես կխթանի ներդրումները։ Այսօր ոլորտում կա վստահության կապիտալի սղություն, ինչպես նաեւ համապատասխան մշակույթի բացակայություն։ «Այդ գործընթացը մենք պետք է փորձենք սկսել պետական ձեռնարկություններից, որովհետեւ արժեթղթերի շուկան կարեւորագույն գործիք է ներդրումներ ներգրավելու համար։ Տարբեր հաշվարկներ կան, բայց մեր բանկերում ահռելի կապիտալ կա կուտակված ավանդների տեսքով, եւ պետությունը պետք է ձգտի ավելացնել այդ գործիքները, որպեսզի բանկերից այդ գումարները գան դեպի տնտեսություն»,–նկատեց Կարապետյանը։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանն անդրադարձավ սփյուռքի հարցերով հանձնակատարի ինստիտուտի ստեղծմանը՝ նշելով, որ ժամանակին սփյուռքի նախարարության ստեղծման ջատագովներից է եղել, սակայն այսօր խոստովանում է, որ այն պատկերացումները, թե ինչպիսի արդյունավետություն պետք է ունենա սփյուռքի նախարարությունը, չեն արդարացվել։ Մի կողմ թողնելով անձերը, Թորոսյանը խնդիրը տեսնում է օբյեկտիվ իրականության մեջ, քանի որ սփյուռքն այնքան բազմազան է, որ դեռեւս չենք կարող դիտարկել այն որպես մեկ ամբողջական օրգանիզմ, հետեւաբար՝ հարաբերվել որպես այդպիսին։
Պատգամավորի համար ամենաէականն ու սկզբունքայինն այն չէ, թե ով է իրականացնելու այդ գործառույթները սփյուռքի հետ, այլ այն, թե ինչպիսի արդյունավետությամբ են այդ աշխատանքները կատարվելու։ «Համամիտ եմ վարչապետի հետ, որ առաջնային խնդիրներից է սփյուռքի ներուժի քարտեզագրում անցկացնելը, որպեսզի իմանանք, թե սփյուռք ասելով ինչ ենք հասկանում, որտեղ է այդ սփյուռքը, որոնք են այն հեղինակավոր կառույցները, անհատները, որոնց հետ պետք է աշխատել, ովքեր են պատրաստ աշխատելու Հայաստանի հետ, ում հետ են հետեւողականորեն աշխատելու, որպեսզի ներգրավվեն աշխատանքային օգտակար դաշտ։ Հանձնակատարը պետք է կարողանա հասնել ան բանին, որ սփյուռքի որոշ շրջանակներ իրենք հավաքվեն եւ ընդհանրական կառույց ստեղծեն, որի միջոցով էլ կհարաբերվեն հայրենիքի հետ»,–մեկնաբանեց Թորոսյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա, թե որքանով արդյունավետ կլինի սփյուռքի հետ աշխատանքների կարգավորումը հանձնակատարի ինստիտիուտի միջոցով։ «Կառավարությունը պետք է դեռ ապացուցի, որ այդ մեխանիզմը շատ ավելի լավն է, քան հատուկ նախարարության առկայությունը։ Մյուս կողմից՝ կարելի է ունենալ նախարարություն եւ վատ աշխատել, եւ կարելի է չունենալ նախարարություն, բայց լավ աշխատել։ Չի բացառվում, որ ինչ—որ պահի կրկին նախարարություն ստեղծելու անհրաժեշտություն առաջանա»,– ասաց նա։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

13-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO