Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԱՇԽԱՐՀ


Որն է Վարշավայի միջազգային համաժողովի օրակարգը

Փետրվարի 13-14-ը Վարշավայում տեղի է ունենում «Հանուն կայուն եւ խաղաղ Միջին Արեւելքի» խորագրով շուրջ 70 երկրների ԱԳ նախարարների համաժողովը։ ԱՄՆ—ն, լինելով համաժողովի կազմակերպիչներից, մասնակցում է փոխնախագահ Մայք Փենսի եւ պետքարտուղար Մայք Պոմպեոի մակարդակով։
Պոմպեոն համաժողովին մասնակցության շրջանակներում այցելել է եւ կայցելի Եվրամիության անդամ որոշ երկրներ՝ Հունգարիա, Սլովակիա, Իսլանդիա եւ Բելգիա։ Բրյուսելում Պոմպեոն Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ բանակցություններում քննարկման առարկա կդարձնի նաեւ «Իրանի եւ Ռուսաստանի սպառնալիքների հարցը»։
Վարշավյան բավական աղմկահարույց համաժողովն ավելի քան մեկ ամիս է, ինչ միջազգային ԶԼՄ—ների կարեւոր թեմաներից է եւ բուռն կերպով քննարկվում է քաղաքական ու փորձագիտական շրջանակներում։ Հարցն օրակարգային է դարձել հունվարի 11—ին, երբ ԱՄՆ—ն եւ Լեհաստանը, հանդես գալով համատեղ հայտարարությամբ, պաշտոնապես հայտնեցին համաժողովի մասին։ Ինչ վերաբերում է դրա օրակարգին, ապա համատեղ հայտարարությունում նշվել է, որ զետեղված են՝ ծայրահեղականության, ահաբեկչության, հրթիռաշինության ընդլայնման, առեւտրի ծովային ուղիների անվտանգության, հովանավորվող զինված ուժերի սպառնալիքների հարցերը եւ այլն։ Սակայն փորձագետները համոզմունք են հայտնում, որ այն ծրագրվել է Իրանի դեմ ճնշումները մեծացնելու նպատակով։ Ավելին, ամերիկյան «Ֆոքս նյուզ» հեռուստատեսությունը, վկայակոչելով Պոմպեոի խոսքերը, հայտարարել է, որ մի քանի տասնյակ երկրների մասնակցությամբ Վարշավայում տեղի է ունենալու «Իրանի առնչությամբ» միջազգային համաժողով։ Համաժողովին հրավիրվել են նաեւ Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներ ու Իսրայելը։ Վերջինս հայտարարել է, որ իր մասնակցությունը լինելու է վարչապետ Նաթանյահուի մակարդակով, որը միաժամանակ նաեւ այդ երկրի ԱԳ նախարարն է։ Նշենք նաեւ, որ Մոգերինին չի մասնակցելու համաժողովին։ Բացի այդ, հայտնի չէ, թե եվրոպական եւ այլ երկրների մասնակցությունն ինչ մակարդակով է լինելու։ Նույնիսկ հնչում էին ԵՄ—ի կողմից համաժողովը բոյկոտելու տեսակետներ, Ռուսաստանը եւս դեմ արտահայտվեց համաժողովի անցկացմանը։ Վարշավայի ընտրությունը վերլուծաբանները պայմանավորում են երկու հանգամանքով՝ Լեհաստան—ԵՄ առկա որոշ տարաձայնություններով, եւ Իրանի հարցով ԵՄ—ի շարքերում պառակտում առաջացնելու նպատակով։ Այս մասին գրել է նաեւ ամերիկյան «Ուոլ սթրիթ ջորնալ» օրաթերթը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։
Ահա թե ինչու վարշավյան համաժողովը արժանացել է Իրանի խիստ հակազդեցությանը։ Նախ Իրանի ԱԳ նախարարություն հրավիրվեց Լեհաստանի դեսպանը, ապա Իրան ժամանեց այդ երկրի փոխնախարարը, որը շեշտեց, որ համաժողովը հակաիրանական բնույթ չի կրում եւ այն վերաբերում է Միջին Արեւելքի՝ Սիրիայի, Եմենի եւ այլ հարցերին։ Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարության մի պաշտոնյա էլ հայտարարել է, որ համաժողովը «ոչ հակաիրանական է եւ ոչ էլ նպատակամղված է կոալիցա ձեւավորելուն»։ Ավելին, Իրանի ԶԼՄ—ներում վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները, այդ թվում՝ ԱԳ փոխնախարար Արաղչին, քննարկման առարկա դարձրին Երկրորդ աշխարհամարտի ընթացքում լեհ փախստականներին ջերմորեն ընդունելու փաստը Իրանում, նշելով, որ դրան ի պատասխան այդ երկիրը հյուրընկալում է հակաիրանական համաժողով։
Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ համաժողովը «դատապարտված է ձախողման», ընդգծելով, որ ԱՄՆ—ի նախնական նպատակները համաժողովի կազմակերպումից չեն իրականացվել։
Վարշավայի համաժողովում կարեւորվելու է թերեւս գլխավորապես Իրանի միջինարեւլյան քաղաքականությունը, որը երբեմն խիստ քննադատվում է նաեւ ԵՄ—ի կողմից, մասնավորապես Իսրայելի ոչնչացման մասին Իրանից հնչող հայտարարությունները եւ բալիստիկ հրթիռների արտադրությունը, ինչն Իրանը համարում է իր պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտություն, շեշտելով, որ տարածաշրջանի այլ երկրները վաղուց արդեն տնօրինում են այդօրինակ զենքեր։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

13-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO