Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ինչպես վերադարձնել ապօրինի ձեռք բերված գույքը

Խնդիրը դիտարկվում է ոչ քաղաքական եւ իրավական հարթություններում

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակեց ՀՀ կառավարության ծրագրի նախագծի քննարկումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած մի շարք հարցերի շուրջ «ՀՀ»—ն ճշտել է պատգամավորների դիրքորոշումները։ Մասնավորապես նշվեց, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի ապօրինի ձեռք բերված գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներում սա համարվում է նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում եւ հանդիսանում է անցումային արդարադատության էլեմենտ։ ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով, ի տարբերություն քրեական դատավարության տրամաբանության, որը հիմնված է բացառապես անմեղության կանխավարկածի վրա, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում առաջնորդվում են «մեղավորության կանխավարկածով»։ Այս պարագայում ապացուցման պարտավորությունը դրվում է այն սուբյեկտի վրա, որին կասկածում են կոռուպցիոն սխեմաներում ներգրավված լինելու եւ ոչ օրինական ճանապարհով գույք ձեռք բերելու մեջ։ «Իրավական առումով մեխանիզմների հետ կապված մենք ավելի լուրջ ուսումնասիրություն պետք է կատարենք հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ մի բան է քաղաքական ելույթը, այլ բան է իրավական գործիքակազմը եւ գործընթացները, որոնք ընկնելու են հիմքում»,– ասաց նա՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ այս մեխանիզմի իրավաչափությունը կախված է այն բանից, թե իրավական ինչ կարգի սխեմաներ կօգտագործվեն եւ օրենսդրական ինչ զարգացումներ կլինեն։
Խոսելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, Վարդանյանը նկատեց, որ ի տարբերություն ՀՀ սահմանադրության նախորդ խմբագրությունների, այս մեկն ավելի ճկուն է փոփոխությունների հարցում, քանի որ թույլ է տալիս Ազգային ժողովին նախաձեռնել եւ հանրաքվեի միջոցով սահմանադրական բարեփոխումներ անցկացնել. «Այս փուլում չպետք է առաջնորդվել զգացմունքային մոտեցմամբ, այլ պետք է հասկանալ, թե ինչ խնդիրներ ունենք, դրանք արդյոք վերաբերում են սահմանադրական մակարդակին, թե այդ խնդիրներն այնուհանդերձ սահմանադրական օենսդրության մակարդակում են, եւ միայն դրանից հետո դիմել նման քայլի»։
Անդրադառնալով Հայաստանի գիտական միտքը եւ գիտական ինստիտուտների ներուժը պետական կառավարման համակարգի խնդիրների լուծման համար ներգրավելու անհրաժեշտությանը, պատգամավորը նշեց, որ պետք է վերականգնել գիտական հաստատությունների եւ կառավարության արդյունավետ փոխգործակցությունը։ Դրան հասնելու ճանապարհներից է հետազոտությունների թիրախային, ապագային եւ Հայաստանի արտաքին եւ ներքին հիմնախնդիրների լուծմանն ուղղելը։ «Եթե հետազոտությունն ինքնանպատակ պետք է լինի, ապա ֆինանսական միջոցների վատնում կստացվի։ Դրանք պետք է ուղղված լինեն նախեւառաջ մեր առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։ Բոլոր պետական մարմինները, գիտավերլուծական կենտրոնները, գիտական հաստատությունները պետք է համապատասխան աշխատանքներ իրականացնեն»,–նշեց զրուցակիցս։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանն էլ կարեւորում է բոլոր այն մարդկանց ներուժի ներգրավումը եւ համակարգումը, որոնք ունեն տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծման իրենց տեսլականը, տարբեր ոլորտում պրոֆեսիոնալ են, սակայն բարի ցանկություններից կամ «Ֆեյսբուքում» գրառում կատարելուց այն կողմ քայլ չեն անում։ «Պահանջները շատ արագ ձեւավորվեցին։ Երբ հեղափոխություն եղավ, տարբեր մարդիկ տարբեր հարցեր էին որպես առաջնահերթ ընկալում եւ լուծում պահանջում, հետո երբ տեսան, որ դրանք շատ արագ լուծում չեն ստանում, դիրքորոշում ձեւավորվեց նրանց մոտ, թե ոչինչ չի փոխվի, եւ մի կողմ քաշվեցին նեղացած երեխայի նման եւ սկսեցին իշխանության ուղղությամբ քար շպրտել»,–նկատեց Հովսեփյանը, ընդգծելով, որ խնդիրները պետք է քայլ առ քայլ ուսումնասիրել եւ լուծումներ գտնել։ Անդրադառնալով այն քննադատություններին, թե Փաշինյանը ընդդիմադիր դաշտում ծանոթ էր խնդիրներին եւ դրանց արագ լուծումներ պետք է գտներ, պատգամավորը նկատեց, որ իշխանություն եւ ընդդիմություն լինելու տարբերությունը շատ մեծ է եւ հնարավոր չէ որպես ընդդիմություն իմանալ այն ամենը, ինչին առնչվում ես որպես իշխանության ներկայացուցիչ։ Նախքան պատգամավոր ընտրվելը Ս. Հովսեփյանը Շիրակի փոխմարզպետն էր եւ խոստովանում է, որ մտնելով պետական համակարգի մեջ, ամենօրյա առաջացած խնդիրները կամա—ակամա թույլ չեն տալիս աշխատել այնպես, ինչպես նախատեսում ես։ «Խնդիրներն այնքան համակարգային են, որ կարեւոր բաները կարող են տուժել, քանի որ կան ոչ այդքան կարեւոր, բայց խիստ հրատապ խնդիրներ»,–մանրամասնեց նա։
Նա առաջարկում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը պետությանը վերադարձնելուց հետո բաժնետիրական սկզբունքը կիրառել, ինչը հնարավորություն կտա պետությանը հոգալու իր առջեւ դրված մի շարք խնդիրներ։ «Պետական գույքը ժամանակին ապօրինի սեփականացվել է, իսկ դրանք ռեսուրսներ են, որոնք կրկին պետությանը վերադարձնելու դեպքում մեծ լծակներ եւ հնարավորություններ կստեղծվեն։ Մենք այսօր ունենք բանակաշինության, մանկապարտեզների, դպրոցների վերանորոգման խնդիր եւ պետք է կամ պետական բյուջեից տրամադրենք այդ գումարները, կամ այլ միջոցներ հայթայթենք, իսկ սա փայլուն տարբերակ է այս գումարներն արդյունավետ ուղղորդելու համար»,– ասաց Հովսեփյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանի խոսքով, մենք բավականին մեծ ներուժ ունենք գիտնականների, գիտական հայտնագործությունների տեսանկյունից, որը նպատակային չենք օգտագործել։ Հետհեղափոխական ժամանակահատվածը կարող է որպես պարարտ հող դառնալ գիտական ներուժն օգտագործելու համար, նաեւ պետության կառավարման տեսանկյունից։ Նրա կարծիքով, անհրաժեշտ է ավելացնել եւ հասցեական դարձնել հատկացումները թե՛ գիտության, թե՛ կրթության բնագավառում։ «Այն հատկացումները, որոնք ժամանակին տրամադրվել են կրթության ոլորտում բարեփոխումներ անելու համար, լիովին չեն արդարացրել իրենց, որովհետեւ որոշակի վերահսկողական մեխանիզմ չի գործել՝ հասկանալու համար, թե դրանք տեղին են, նպատակային եւ հասցեական։ Այս առումով դեռ աշխատանք կա անելու»,–նշեց Կոստանյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանն էլ համոզմունք հայտնեց, որ պետք է զարգացնել միայն հայկական ներուժը՝ կլինի այն մասնագիտական, փորձագիտական, թե գիտական։ Անդրադառնալով անցումային արդարադատությանը եւ առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմների ստեղծմանը, պատգամավորը նշեց, որ «անցումային արդարադատություն» եզրույթը շատ վտանգավոր է եւ հարցին պետք է շատ մեծ զգուշությամբ մոտենալ։ «Կառավարության տեսլականը առայժմ ներկայացված չէ, սակայն յուրաքանչյուր միջամտություն լուրջ հետեւանքներ կարող է ունենալ։ Միջազգային պրակտիկայում այդ մասով կան ե՛ւ շատ վատ օրինակներ, ե՛ւ լավ օրինակներ։ ԱՄՆ—ում էլ է ժամանակին կիրառվել, բայց չմոռանանք նաեւ Խորհրդային Միության փորձը՝ 1937 թվականը։ Հարցը շատ խորը ուսումնասիրության կարիք ունի, որից հետո կարող ենք եզրակացություններ անել»,–շեշտեց Աբովյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

14-02-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO