Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԱՇԽԱՐՀ


«Brexit»-ի հետեւանքները անկանխատեսելի են

Դրանք սպառնալիքներ են պարունակում Մեծ Բրիտանիայի համար

Մեծ Բրիտանիան այս տարվա մարտի 29-ին կլքի Եվրամիությունը, բայց մինչ այդ երկիրը պարտավոր է կողմնորոշվել միությունից դուրս գալու պայմանների հարցում։ Եթե մինչ նշված ժամկետը կառավարությունը եւ խորհրդարանը չգտնեն ընդհանուր լուծում այս հարցի շուրջ, ապա երկիրը կարող է ԵՄ—ից դուրս գալ առանց որեւէ պայմանի, ինչը սակայն կարող է առաջացնել ցավոտ տնտեսական հետեւանքներ։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանների պալատի քարտուղար Ջ. Բոկենշիրը հայտարարել է, որ երկրի օրենսդիր մարմինը որոշում կկայացնի Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ փետրվարի 27—ից ոչ ուշ։
«Brexit»—ի պատճառով առաջացած տնտեսական վատ հետեւանքները կարող են ավելացնել դրանից դժգոհ քաղաքացիների թիվը, ինչի արդյունքում վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունը կկորցնի իր լեգիտիմությունը եւ կարճ ժամանակ անց կարող է հրաժարական տալ։
Փետրվարի 7—ին Շոտլանդիայի եւ Ուելսի առաջին նախարարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ հորդորում էին վարչապետ Թ. Մեյին դուրս չգալ Եվրամիության կազմից։ Նաեւ խորհուրդ էին տալիս երկարաձգել բանակցությունները, քանի որ Մեծ Բրիտանիան առանց համաձայնագրի ուղղակի պատրաստ չէ դուրս գալու Եվրամիության կազմից ավելի շուտ, քան երկու ամսից։
Որոշ եվրասկեպտիկների կարծիքով, ԵՄ—ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ունենալ դոմինոյի էֆեկտ եւ հանգեցնել Եվրամիության ամբողջական փլուզմանը։ Սակայն հանուն ճշմարտության պետք է նշել, որ երկրի ներսում եւս «Brexit»—ը միանշանակ չի ընդունվում։ Մեծ Բրիտանիան ինքնին միատարր պետություն չէ, եւ նրա կազմում գտնվող Հյուսիսային Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուելսի բնակչության մեծամասնությունը դեմ է Եվրամիության կազմից դուրս գալուն։
Մեծ Բրիտանիայի կառավարության մի քանի նախարարներ անանուն հայտարարություն են տարածել BBC հեռուստաընկերությունում, որտեղ նշված է, որ «Brexit»—ը կարող է հանգեցնել նրան, որ Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող Հյուսիսային Իռլանդիան հանրաքվեի միջոցով վերամիավորվի Իռլանդիայի Հանրապետությանը։
Բանն այն է, որ Հյուսիսային Իռլանդիայում ժողովրդագրական ցուցանիշներով իռլանդամետ կաթոլիկները սկսում են թվային գերակշռություն ստանալ բրիտանամետ բողոքականների նկատմամբ, ուստի հավանականությունը մեծ է, որ հանրաքվեի միջոցով Հյուսիսային Իռլանդիան իրոք վերամիավորվի Իռլանդիայի Հանրապետությանը։
Դեպքերի նման զարգացումը կարող է նախադեպ դառնալ Շոտլանդիայի եւ Ուելսի համար, քանի որ վերջիններիս բնակչությունը եւս դժգոհ է «Brexit»—ից, եւ նրանք եւս հանրաքվեի միջոցով կարող են դուրս գալ Բրիտանիայի կազմից։ Նմանատիպ տրամադրությունների առկայության վկայությունունն է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերդժեյի հայտարարությունը, որը նշել է, որ առաջվա նման համոզված է, որ Շոտլանդիայում պետք է երկրորդ անգամ անկախության հանրաքվե անցկացվի։ Նա ավելացրել է, որ միայն «Brexit»—ից հետո պարզ կլինի, թե ինչ ժամկետներում կանցկացվի անկախության հանրաքվեն։
Այսպիսով, «Brexit»—ը լուրջ սպառնալիքներ է պարունակում հենց Մեծ Բրիտանիայի համար։
Աշոտ ԲԱՐԵՔՅԱՆ

15-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO