Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՇԽԱՐՀ


Ուր են տանում ահաբեկչության հետքերը

Նախօրեին Իրանի հարավ-արեւելքում գտնվող Սիստան եւ Բելուջստան նահանգում, որը վերջին տասնամյակներում վերածվել է այդ երկրի թերեւս ամենաանապահով մարզերից մեկի, տեղի է ունեցել հերթական ահաբեկչական գործողությունը։ Մահապարտ ահաբեկչի թիրախը եղել է Հեղափոխության պահապան գվարդիայի (ՀՊԳ) սահմանապահների հերթափոխի ավտոբուսը, որին զոհ է դարձել առնվազն 27 մարդ, 13—ը վիրավորվել է։ Հատկանշական է, որ վերջին տարիներին Իրանի եւ Պակիստանի սահմաններին լարվածությունը մեծացել է, եւ իրանցի սահմանապահները, հաճախ դառնալով Պակիստանում գործունեություն ծավալող սունի ծայրահեղական խմբերի թիրախը, զոհեր են տվել։ Հանգամանք, ինչի պատճառով սահմանները վերահսկելու պարտականությունը ստանձնել է ՀՊԳ—ի 5—րդ զորակայանը, որի գործունեության տարածքում է նաեւ հիշյալ նահանգը։
Իրանի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Խամենեին, արձագանքելով տեղի ունեցածին, շեշտել է, որ ակնհայտ է՝ ահաբեկիչները կապված են օտարերկրյա լրտեսական ցանցերի հետ, եւ գործադիրից պահանջել է ջանքերը կենտրոնացնել այդ ուղղությամբ։ Երկրի նախագահը եւս ահաբեկչությունը համարել է այն պաշտպանող երկրների համար խայտառակության խարան։ Իսկ ուժային կառույցների ղեկավարները, այդ թվում պաշտպանության նախարար Հաթամին, նշելով, որ թշնամին նման քայլով ցանկացել է հեղափոխության 40—ամյակի տոնակատարությունը ստվերել, հայտարարել է, որ ահաբեկիչները հայտնաբերվելու են եւ խիստ պատասխան են տալու այդ անմարդկային արարքի համար։ Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ահաբեկչությունը եւ Վարշավայի համաժողովը գնահատել է որպես վրիժառություն Իրանի հեղափոխության 40—ամյակը մեծ շուքով նշելու համար։
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել սունի ծայրահեղական «Ջեյշ ալ Ադլ» («Արդարության բանակ») բելուջական խմբավորումը։ Դեռեւս 2013թ. հոկտեմբերին, երբ կրկին թիրախ դարձնելով իրանցի սահմանապահներին, ինչի հետեւանքով զոհվեց 14 զոհ եւ 7—ը վիրավորվեցին, «Ջեյշ ալ Ադլը» նախ հայտարարեց, թե այդ քայլին դիմել է ի պաշտպանություն բելուջ եւ խուզստանցի (խոսքն այդտեղ ապրող արաբների մասին է) երիտասարդների, սակայն ավելի ուշ դա պայմանավորեց Սիրիայի ներքին բախումներին Իրանի մասնակցությամբ եւ այդ երկրում իշխող վարչակարգին պաշտպանելով։ Այլ կերպ ասած՝ «Ջեյշ ալ Ադլը» հովանավորում է Սիրիայում ընդդիմությանը, ավելի հստակ ծայրահեղ—իսլամական խմբերին է աջակից, հետեւաբար բացառված չէ, որ վերջին ահաբեկչությունը պայմանավորված լինի Սիրիայի վերջին զարգացումներով։
Սիստան եւ Բելուջստան նահանգի ոչ ապահով լինելու գլխավոր պատճառներից են համարվում Պակիստանի հետ բավական երկար սահմանի առկայությունը, թմրանյութերի մաքսանենգության տարածումը, հեշտությամբ ապօրինի զենք ձեռք բերելու հնարավորությունը եւ այլն։ Իրանի Սիստանն ու Բելուջստանը սահմանակից է Պակիստանի Բելուջստան նահանգին, որն այդ երկրի ամենահետամնաց նահանգն է համարվում, եւ որտեղ ազգայնական բելուջները անկախանալու նպատակով զինված պայքար են մղում Իսլամաբադի դեմ։ Բացի այդ, այդտեղ ապաստան են գտել նաեւ բազմաթիվ իսլամ—ծայրահեղական խմբեր, որոնք մերթ ընդ մերթ դիմում են բռնությունների։ «Ջեյշ ալ Ադլը», ինչպես «Ջոնդալահը», սերտ համագործակցում է Պակիստանի բելուջական խմբերի հետ՝ ապաստան գտնելով այդ երկրի Բելուջստանում։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

15-02-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO