Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՍՈՑԻՈՒՄ


Նաեւ հաճելի հարկային ծանուցումներ

Ինչպես հետ ստանալ սոցիալական վճարների չափը գերազանցող գումարը

Շատերն այսօր հարկային մարմիններից ծանուցումներ ստանալով՝ նախ մի փոքր անհանգստանում են, հետո ինչ—որ գումարի վերադարձի մասին կարդալով՝ դիմում են հարկային մարմիններ՝ հասկանալու ինչն ինչոց է։
Պարզվում է՝ լինում է նաեւ այնպես, որ հարկային մարմինները գումար վերցնելուց զատ, նաեւ գումար են տալիս։ Այլ կերպ՝ հարկային մարմինները աշխատողներին վերադարձնում են նրանց կողմից ավել վճարված սոցիալական վճարները։
Փորձեցինք հասկանալ՝ ինչ կարգով է դա արվում եւ ինչքան գումարի սահմանաչափի պարագայում, եւ ում է դա վերաբերում։ Մանրամասները «ՀՀ»—ի հետ զրույցում ներկայացրեց պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի եւ սպասարկման վարչության հարկերի եւ պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ  Աշոտ Սեմիրջյանը։
Փակագծերում տեղեկացնենք, որ դեռ 2014թ. գործել է մի քանի աղբյուրից ստացված եկամտից հաշվարկված եւ փոխանցված (գանձված)՝ սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգը։ Հիմա դրա փոխարեն 2018թ. մարտից գործում է ֆինանսների նախարարի եւ ՊԵԿ նախագահի համատեղ հրամանը՝ սոցվճարների վերադարձի հետ կապված։
Այդ գումարները աշխատողներին վերադարձնելու ընթացակարգը առաջին անգամ հետեւյալ ձեւով է արվում։ Սոցիալական վճարների հաշվարկը ներկայացնելուց եւ մարելուց հետո, երբ համադրվում ու պարզվում է, որ առավելագույն սահմանաչափից ավելի գումար է փոխանցվել, հարկային մարմինը 10 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով կամ սովորական փոստային համակարգով ծանուցում է ուղարկում տվյալ ֆիզիկական անձին։ Ծանուցումը ստանալուց հետո ֆիզիկական անձը պետք է ներկայանա որեւէ հարկային մարմին՝ իրեն հարմար տարածքում, տեղեկացնի իր՝ բանկում բացված հաշվեհամարը։ Դրանից հետո հարկային մարմինը 3 օրվա ընթացքում հանձնարարական է ուղարկում ֆինանսների նախարարության գանձապետարան։ Վերջինս էլ երկու աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցում է նշված հաշվեհամարին։
Սա, կրկնում ենք, առաջին անգամ։
Իսկ հետագայում, ըստ Աշոտ Սեմիրջյանի, երբ առաջանում է վերադարձի գումար, ֆիզիկական անձը այլեւս չի ներկայանում հարկային մարմին։ Այլ հարկայինը ավտոմատ հանձնարարական է ուղարկում գանձապետարան, վերջինս էլ էլի նույն ժամկետում փոխանցում է գումարը նույն հաշվեհամարին։
Այս կարգը վերաբերում է բոլոր աշխատողներին՝ թեÕ պետական եւ թե՛ մասնավոր հատվածների, թե՛ անհատ ձեռնարկատերերին, որոնք սոցվճարներ են կատարում։
Սա չի վերաբերում նրանց, ովքեր ընդամենը մեկ տեղ են աշխատում։ Վերաբերում է երկու եւ ավելի աղբյուրներից եկամուտ ստացող (համատեղության կարգով աշխատող) սոցվճար անողներին։ Նրանք կարող են լինել ասենք վարձու աշխատողներ եւ միաժամանակ անհատ ձեռնարկատերեր կամ համատեղությամբ երկու տեղ աշխատող վարձու աշխատողներ։
Աշոտ Սեմիրջյանը պարզաբանեց նաեւ, որ նախորդ տարվա հուլիսից սկսած սոցվճարի առավելագույն չափը ամսական 12 500 դրամ է, իսկ տարեկանը՝ 300 հազար դրամ։ Վարձու աշխատողների դեպքում վերադարձը ամսական է, իսկ եթե նաեւ անհատ ձեռնարկատեր է եւ տարեկան հաշվարկ էլ է ներկայացնում ու տարեկան գումար էլ է վճարում, ապա այդ դեպքում վերադարձը կատարվում է նաեւ տարեկան արդյունքներից ելնելով։
Նրանց, ում հարկային մարմինը ծանուցում չի ուղարկել, չե՞ն կարող գնալ եւ ճշտումներ անել, գուցե սխալմու՞նք է եղել, եւ իրենք էլ ստանալիք գումար ունեն։
Հարցիս ի պատասխան՝ պարոն Սեմիրջյանը նկատեց, որ եթե ֆիզիկական անձը, մասնակիցը վստահ է, որ ինքն ավելի է վճարել կամ իրենից ավելի են պահել, կարող է գնալ հարկային մարմին եւ հարցը պարզաբանել. «Բայց չեմ կարծում, որ որեւէ մեկին մոռանում են ծանուցում ուղարկել. այս հարցում հետեւողական է հարկայինը։ Դա ամբողջությամբ ավտոմատացված է, ծրագրային ապահովում է աշխատում այդ ուղղությամբ»։
Ինքնին հասկանալի է, որ սա նվազագույն աշխատավարձ ստացողներին չի վերաբերում, քանզի նրանցից պահված սոցվճարը առավելագույն չափ չի կարող լինել։ Այլ կերպ՝ դա վերաբերում է նրանց, ովքեր ստանում են համախառն եկամտի տեսքով 500 հազարից ավելի ամսական աշխատավարձ։
Գործընթացը բնականո՞ն է, բողոքներ չկա՞ն։ «Ամեն ինչ նորմալ է,–եզրափակեց Ա. Սեմիրջյանը,–մենք, համենայնդեպս, բողոքներ չենք ստացել։ Մի բան էլ ավելի. լինում է, որ ծանուցումը ստանում են, չեն հասկանում, պարզաբանում ենք ամենայն մանրամասնորեն»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

15-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO