Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՅԼՔ...


Աղբի տեղն աղբանոցն է

Կոտայքում եւ Գեղարքունիքում միջազգային չափանիշներին համապատասխան աղբահանություն կլինի

Կոտայքի մարզի Քասախ համայնքում զանգի ձայնից միայն աշակերտները չէ, որ ուրախանում են։ Մեծահասակներն էլ զանգի ձայնից պակաս չեն ոգեւորվում, միայն թե այս դեպքում խոսքը աղբատար մեքենայի զանգի մասին է։ Զնգոցը նշանակում է, որ աղբի տոպրակները բակերից կվերանան, մինչեւ մեքենայի հաջորդ այցը։ Եվ մեքենան բաց չթողնելու համար, չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ այդ ընթացքում ընտանիքի անդամներից մեկին պետք է պատասխանատու նշանակել՝ մեքենայի գալն ավետելու համար։ Ու հենց այդ օրն է, որ հարեւաններն իրար տեսնելիս չեն բարեւում. ժամանակ չկորցնելով անմիջապես անցնում են բուն թեմային՝ իրար տեղեկացնելով՝ «զիբիլն ա»։ Իսկ եթե ընտանիքում բոլորն աշխատում են, ստիպված են լինում աղբ թափել միայն ոչ աշխատանքային օրերին։ Ու հատկապես ամռանը քթիդ տակ կուտակված մեկ շաբաթվա աղբի տհաճությունը պատկերացնել է պետք, էլ չեմ խոսում վնասակարության մասին։ Մի բան էլ՝ աղբի մեքենան մեր պատկերացումների մեքենան չէ. տրակտոր է, որին փոքրիկ բաց թափք է ամրակցված։ Ու աղբով բեռնված բաց թափքը շրջում է գյուղի փողոցներով։
Իհարկե, նման պայմաններում դժվար է մաքուր միջավայր պահպանել։ Խնդիրը, ցավոք, միայն այս համայնքին բնորոշ չէ։ Ավելին՝ որոշ բնակավայրերում աղբահանություն չի իրականացվում։ «Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի բոլոր համայնքներն ընդգրկվեն աղբահանության համակարգում»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության եւ ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը՝ ընդգծելով, որ այդ ընդգրկվածությունն ավելացել է 35 տոկոսով։ Նրա խոսքերով, բյուջե կամ համապատասխան տեխնիկա չունեցող համայնքներում ուղղորդել են պայմանագիր կնքել հարեւան համայնքներում աղբահանություն իրականացնող օպերատորների հետ։
Պատասխանատուները բյուջեները վերլուծելիս հասկացել են, որ որոշ տեղերում վարձավճարներ չեն հավաքագրվել։ Համայնքներում մեկնաբանել են, որ ավագանին որոշել է զրո դրամ։ «Այդ իսկ պատճառով օրենքը փոխեցինք եւ նվազագույն վճար սահմանեցինք 50 դրամ (առավելագույնը 400 դրամ է)։ Հիմա բոլոր համայնքներում պարտադիր պետք է վարձավճար հավաքվի, բայց դրա դիմաց, իհարկե, աղբահանության ծառայություն պետք է մատուցեն»,–ասաց Նարինե Ավետյանը։ Պատասխանելով հարցին, թե աղբահանության համար հավաքվող գումարները ծառայեցվու՞մ են նպատակին, թե՞ ոչ՝ մեր զրուցակիցը նշեց. «Դրանք տեղական տուրքեր են, մուտք են արվում բյուջե։ Մենք հիմա նաեւ վերլուծում ենք աղբահանության համար հավաքագրված եկամուտն ու դրա ուղղությամբ արված ծախսերը։ Թվերը շատ տարբեր են, ուզում ենք հասնել նրան, որ ունենանք ինքնածախսածածկող համակարգ»։
Նա տեղեկացրեց նաեւ, որ ամբողջ հանրապետության համար աղբահանության սխեմաներ են մշակում եւ ուզում են անպայման վերամշակում կիրառել։ Այդ ուղղությամբ առաջարկները շատ են։ Առաջարկվող գումարը սկսվում է 100 մլն դոլարից, հասնում մինչեւ 500 մլն դոլարի։ Բայց քանի դեռ հստակ չգիտեն՝ որքան պլաստիկ եւ օրգանիկ աղբ կա, ներդրողների հետ չեն կարող բանակցել։ Միայն աղբի քանակի, որակի ուսումնասիրության արդյունքներն ունենալուց հետո կհստակեցվի՝ աղբի հետ ինչ է արվելու։
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրով էլ 2020թ. Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի բոլոր բնակավայրերում լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան աղբահանություն։ «Գնվելու են լավագույն մեքենասարքավորումները, նաեւ աղբամաններ։ Իսկ Հրազդան քաղաքի մոտ կառուցվելու է նոր սանիտարական աղբավայր՝ տարածաշրջանում առաջինը։ Մյուս աղբանոցները պետք է փակվեն։ Կոտայքն ու Գեղարքունիքը լավագույն տարբերակն են, որ այս պահին ունենք։ Մյուսների մասով քննարկումներ են ընթանում։ Ուսումնասիրության արդյունքներով արդեն հստակ կկազմենք ճանապարհային քարտեզ եւ այդ ուղղությամբ կաշխատենք»,–նշեց վարչության պետը։ Նա նաեւ ավելացրեց, որ նորմալ աղբահանություն կազմակերպելու ցանկություն համայնքներն իրենք էլ պետք է ունենան. «Մենք իրենց հետ աշխատում ենք, ասում ենք՝ պետությունն օգնում է, դուք էլ ավելացրեք, հարցը կարգավորենք։ Ուղիներ կան, մեխանիզմներ կան հարցի լուծման համար։ Պարզապես հնարավոր է, օրինակ, մի համայնքում խմելու ջրի խողովակի խնդրի լուծումն է առաջնահերթ, եւ աղբահանության հարցը երկրորդ հերթ է մղվում։ Ամեն դեպքում հարցերը լուծման ենթակա են, եւ պետք է աշխատենք»։
Նա միաժամանակ ընդգծում է, որ բնակչությունը եւս պետք է աշխատի մաքուր բնակավայր ունենալու ուղղությամբ։ Շաբաթօրյակներին նախորդող 2 օրերին ճանապարհները մաքուր են, իսկ արդեն 3—րդ օրը նախկին պատկերն է։ Աղբը պետք է թափվի աղբի համար սահմանված տեղում։ Ավետյանը նշեց, որ հարցի լուծման համար օրենսդրական փոփոխություն արվեց, տուգանքները բարձրացվեցին։ Բայց կիրառելիության համար տեխնիկական խնդիրներ կան. «Պետք է իմանանք՝ ով թափեց, տեսագրող սարքեր պետք է դրվեն։ Աշխատանքներն ընթանում են, քննարկումներ ենք ունենում»։ Նախարարության ներկայացուցիչն ասում է, որ չի ուզում մարդկանց գրպանին դիպչելով հարցը լուծվի։ Իր համար կարեւոր է, որ գիտակցելով չթափեն։ Հավատացնում է, որ եվրոպացիները մեզնից մաքուր չեն, պարզապես այնտեղ տուգանքներն այնքան բարձր են, որ մարդիկ վախենում են։
Իսկ հանրապետության ընդհանուր վիճակը ներկայացնելով՝ Նարինե Ավետյանը արձանագրում է. «Ճի՛շտ է, հիմա այն վիճակը չէ, որ կարող ենք ասել…, բայց նախորդ տարվա համեմատ բավականին առաջընթաց կա։ Ու դեռ զգալի աշխատանք ունենք անելու»։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

15-02-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO