Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԵՐԵՎԱՆ


Խախտումները չեն հանդուրժի

Այլոց սխալների պատճառով քաղաքը չպետք է տուժի

Մայրաքաղաքի կենտրոնում այլեւս ոչ մի բարձրահարկ շինություն չի կառուցվելու, բարձրահարկ կառուցապատումը կասեցված է, նոր նախագծեր չեն լինելու, իսկ այն շինությունները, որոնք այս պահին կիսատ են մնացել՝ կավարտվեն՝ հօգուտ քաղաքի։
«ՀՀ»—ի հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ նման հայտարարությամբ հանդես է եկել մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը. «Քաղաքի գլխավոր ճարտարապետն ասում է՝ խնդրեմ, կառուցեք շենքեր Սարի թաղում, քանի հարկանի ուզում եք։ Շինարարական բիզնեսը քաղաքապետը ողջունում է, բայց ոչ քաղաքի կենտրոնում։ Այսուհետ ամեն բան խիստ կանոնակարգված ու սահմանափակ ձեւով կընթանա»։
Մայրաքաղաքի կենտրոնում վեր խոյացող հսկա շենքերը, որոնք հանրային ընկալման մեջ անընդունելի են եւ այսպես ասած՝ անճոռնի, Կարապետյանի խոսքով՝ դրանք քանդելը բավականին խնդրահարույց է, շատերի մոտ թղթերով ամեն բան նորմալ է։ Կառուցապատողները ստացել են շինարարական թույլտվություն եւ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունեն։ Քաղաքապետարանն իրավական գործիքներով կարող է միայն գնել այդ շենքերը եւ տարածքը տնօրինել, ինչպես որ ուզում է հանրությունը. «Իսկ դա թանկ կնստի քաղաքի վրա, միգուցե հետո հնարավոր լինի, չեմ կարող հստակ ասել»։ Այս փուլում քաղաքապետարանը արգելում է այն գործընթացները, որոնք փաստաթղթերի հետ կապված խնդիր ունեն, իսկ վարչական շրջաներում շարունակվում են պարբերաբար քանդվել ապօրինի կառուցված շինությունները։
Անդրադառնալով օպերայի տարածքի կանաչապատման աշխատանքներին, Կարապետյանն ասաց, որ այնտեղ, բացի բուն կանաչապատումից, ծրագրված է ստեղծելու նաեւ հանգիստը կազմակերպելու ժամանակակից հարմարավետ միջավայր։ Գործընթացը կմեկնարկի գարնանը։
Վերջին շրջանում միաժամանակ մի քանի տարբեր բողոքի ակցիաներ էին իրականացվում Երեւանի քաղաքապետարանի դիմաց։ Իրենց խնդիրներն են բարձրաձայնում Եկմալյան փողոցի, Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները։ Քաղաքացիների բնակարանային հարցերի շուրջ բողոքը գալիս է տարիների հեռվից ու մինչ օրս շարունակում է մնալ դեռեւս չլուծված։ Այս դիտարկումներին ի պատասխան՝ Կարապետյանն ասաց, որ Մարությանը ծանոթ է այս խնդիրներին։ Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը հանդիպել է Հյուսիսային պողոտայի բնակիչների հետ, տվել պարզաբանումներ։ «Ինչպես նշում է պարոն Առաքելյանը՝ Հյուսիսային պողոտայի իրացումները եղել են մինչեւ 2005 թ. ՀՀ—ի անունից ու կառուցապատողների միջոցների հաշվին։ Երեւան համայնքը՝ ձեւավորված լինելով 2009 թվականի մայիսի 31—ին տեղի ունեցած ընտրություններով, չի հանդիսանում ՀՀ—ի իրավահաջորդը այդ իմաստով։ Իրավահաջորդ է միայն 12 թաղային համայնքների առումով»,–պարզաբանեց Կարապետյանը՝ հավելելով, որ իրավաբանական վարչության պետը շեշտել է՝ կնքված պայմանագրի կողմ չհանդիսացող Երեւան համայնքը չի կարող որեւէ պարտավորություն կրել այդ պայմանագրերի առումով։
Անդրադառնալով Եկմալյան փողոցի բնակիչների խնդրին, Կարապետյանը տեղեկացրեց, որ հիշյալ փողոցի շենքի հետ կապված քաղաքապետարանի գործառույթը սահմանափակվում է միայն մի բանով. «Քաղաքապետարանն այնտեղ շինություն կառուցելու թույլտվություն պետք է տրամադրի։ Այդ հողատարածքը ժամանակին ճանաչվել է որպես հանրային գերակա շահ։ Քաղաքացիները զրկվել են բնակարաններից՝ փոխհատուցում ստանալու պայմանով, բայց այնտեղ շատ խառը պատմություններ կան, մի քանի քրեական գործեր, չարաշահումներ են գրանցվել՝ մեկ բնակարանը մի քանի հոգու վրա վաճառելու եւ այլ խառը պատճառներով։ Փաստացի մենք ունենք 26 ընտանիք, որոնք դեռեւս իրենց բնակարանները չեն ստացել, հարցը չի լուծվել, քաղաքապետարանի գործառույթն է՝ եթե կառուցապատման, շինարարական նախագիծ կա, որը նաեւ կլուծի այս քաղաքացիների բնակարանային հարցը, տալ թույլտվություն։ Որքանով տեղյակ եմ՝ գլխավոր ճարտարապետին ներկայացվել է բարձրահարկ շենքի մի նախագիծ, որին Մեսչյանը հավանություն չի տվել, քանի որ այդ նախագիծը իրականացնելու դեպքում կխախտվեն քաղաքաշինական նորմերը»։ Քաղաքապետի մամուլի խոսնակը միաժամանակ հիշեցրեց քաղաքապետի այն հայտարարությունը, որ այլոց սխալների պատճառով քաղաքը չպետք է տուժի։ «Այլ հարց է, եթե քաղաքացիները կառուցապատողի հետ համաձայնության գան քաղաքի այլ վայրում շինություն կառուցելու համար»,–շեշտեց Կարապետյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

15-02-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO