Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.03.2019
ԱՅԼՔ...


Ո՞ր ոլորտներն են հաջորդը

Պետական վերահսկողության ծառայության պետը պարզաբանում է

Պետական վերահսկողության ծառայության աշխատանքի արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 827 մլն դրամ, որից որից 350 մլն—ը՝ Հայաստանի ագրարային համալսարանում կատարված ուսումնասիրությունների բաժինն է։
Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դա նոր ստեղծված կառույցի համար «բավականին նորմալ արդյունք» է համարում։ Մանավանդ՝ որ իրենց գործառույթը «գումար հետ բերելը» չէ։ «Մեր ֆունկցիան չէ գումար հետ բերելը, դա իրավապահ մարմինների գործն է, մենք հիմա մեր ուշադրությունը դարձնում ենք կանխարգելելու վրա»,—երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՎԾ պետը։
Նա տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրությունների ընթացքում օրենսդրական բացերն ու սխալ կարգավորումներն են արձանագրում, վերլուծության անում եւ հետո վարչապետին առաջարկ ներկայացնում։ Ըստ այդմ, գնումների ոլորտում լուրջ խնդիրներ են տեսնում, խնդիրներ, որոնք երբեմն օրենսդրական կարգավորման հետեւանք են։ «Հասկանում ենք՝ շատ խնդիրներ ինչից են գալիս, կարող եմ ասել՝ դրանք դիտավորյալ չեն, բայց օրենսդրական սխալ կարգավորումը տանում է դեպի այդ խնդիրների առաջացմանը»,—հայտնեց նա։
Այս պահին էլ տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ են արվում, որոնց մասին առաջիկայում կխոսեն։ Ուսումնասիրությունը շարունակվում է Երեւանի պետական բժշկական համալսարանում։ Ի՞նչ ընթացք է, ԵՊԲՀ—ն է՞լ է սխալներ թույլ տվել։ «Տարբեր արդյունքներ կան, բայց իմ կողմից ճիշտ չէ դրանց մասին այս պահին խոսելը։ Երբ ավարտենք, կհրապարակենք»,— ի պատասխան համառոտեց Դավիթ Սանասարյանը։ Իսկ թե երբ կավարտվի, հստակ չէ, բայց, ինչպես ծառայության պետն ասաց, ենթադրաբար՝ մարտի վերջին։
Լրագրողներին հետաքրքրում էր՝ ուժային կառույցներում ուսումնասիրություններ կլինե՞ն։ «Վարչապետի հետ պետք է խոսենք այդ թեմայով»,—հնչեց պատասխանը։ Ինչ—որ խնդի՞ր կա, որ հարցը պետք է հասնի վարչապետին։ Բանախոսի հավաստմամբ՝ ոչ։ Պարզապես ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ ուժային կառույցների դեպքում պետք է վարչապետի հետ քննարկել։ Պետական վերահսկողական ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է։
Բացի այդ՝ ուժային կառույցներից օրինակ ՊՆ ենթակայության տակ գտնվող մարմիններում բազմաթիվ քրեական գործեր կան։ Այդ իսկ պատճառով էլ ուսումնասիրությունները նպատակահարմար չեն եղել։
ՊՎԾ—ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամում էլ էր «նստել»։ Ի՞նչ ընթացքում է գործը։ Պարզվում է՝ այստեղ ուսումնասիրությունն ավարտվել է։
«Ինչպես գիտեք, քրեական գործ կար հիմնադրամի վերաբերյալ, մենք արել ենք մնացածը. պարզել ենք՝ ինչպես են ծախսվել հիմնադրամի գումարները։ Այս պահին, սակայն, չեմ կարող խոսել ուսումնասիրությունների արդյունքների մասին»,—պարզաբանեց բանախոսը։
Ի դեպ, քրեական գործեր են հարուցված ջրօգտագործողների ընկերությունների մասով։ Պատկերը հակիրճ սա է. գյուղացիներից հավաքել են այսպես ասած ջրի հարկերը եւ պետբյուջե ոչինչ չեն ներկայացրել։ Գործն ընթացքում է. պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները, ինչպես վկայեց ծառայության պետը, գյուղ առ գյուղ, տուն առ տուն հանդիպում են գյուղացիներին, վկայություններ են վերցնում։ Ի՞նչ է լինելու այս ամենի հետեւանքով, հարուցվելու են քրեական գործեր, ու հետո՞։ Դ. Սանասարյանը կարծում է, որ իրենք գնալու են համակարգն առողջացնելու ճանապարհով։ «Այս տարի խնդիր ենք դրել, որ ջրային ոլորտը կարգավորելու ենք։ Եվ մենք անելու ենք դա ու որեւէ խոչընդոտ չենք ունենալու»,—շեշտեց նա։
Նկատենք, որ երեկ գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ջրային համակարգում մոտավորապես 8—10 մլրդ դրամի պարտք կա։ Խնդիրը ո՞րն է. հենց վարչապետը հարց բարձրացրեց՝ շարունակելով՝ ջուրը մատակարարվել է, ջրի դիմաց պարտք է գոյացել, պետք է հասկանանք՝ այդ պարտքն ինչպե՞ս է գոյացել։ Գյուղացիները չեն վճարե՞լ, թե՞ գյուղացիները վճարել են, ընկերությունները չեն հաշվառել։ Հետո վարչապետն ասաց, թե ինքը ինչ է մտածում. քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել, իրենք վարկած ունեն, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել։ Այս հարցով պետք է շատ լուրջ զբաղվել։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

16-02-2019





23-03-2019
Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել
Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ



23-03-2019
Աննկատ աշխատանքի նկատելի արդյունքը
Մետրոպոլիտենի առեղծվածը «կուլիսներում» է

Քաղաքի ներքեւի «քաղաքի» մուտքը, ...


23-03-2019
Նոր իրավիճակ միջազգային իրավունքում
Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում ...


23-03-2019
Չկա վատ հող, կա վատ մշակող
Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է ...


23-03-2019
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-03-2019
Առողջ սերունդ եւ ամուր թիկունք
Ֆիզիկական դաստիարակության համակարգը ենթակա է վերանայման

Հրադադարի եւ ...


23-03-2019
Գարդասիլ. ինչու է կարեւոր պատվաստվելը
ԱՆ-ն մտահոգիչ է համարում առկա ցուցանիշները

Կանանց համար ...



23-03-2019
«Արցախի մանդատն անփոփոխ է»
Ինչն է հիմք հանդիսացել համատեղ ...

23-03-2019
Թումանյանի վերջին գարունն ու մահվան հանգամանքները
Այսօր բանաստեղծի մահվան օրն է


23-03-2019
Մաքուր Հայաստանը իրականություն պետք է դառնա բոլորիս ջանքերով
Այսօր տեղի կունենա այս տարվա համապետական ...

23-03-2019
Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին
Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO